Գլխավոր տեղեկություն
Համար
N 1021-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 դեկտեմբերի 2005 թվականի N 1021-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 488 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

 միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Ս. Ազատյանի փոխարեն ընդգրկել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի դեղերի փորձաքննության և դեղագործունեությամբ զբաղվողների մոնիթորինգի բաժնի փորձագետ Ա. Միրզոյանին:

 Այդ կապակցությամբ «Ս. Ազատյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Միրզոյան - «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի դեղերի փորձաքննության և դեղագործունեությամբ զբաղվողների մոնիթորինգի բաժնի փորձագետ» բառերով: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան