ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2011 թվականի N 1252-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ`
Ս. Ավետիսյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Մ. Բիշարյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր |
Ա. Զալինյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Տ. Ավագյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական քարտուղար |
Մ. Հայրապետյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բաժնի պետ |
Գ. Սայադյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար |
Ա. Համբարձումյան | - | Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան |
Ն. Շահվերդյան | - | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան». |
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Մակյան-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Մ. Անտոնյան-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Մկրտչյան-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|