ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2015 թվականի N 301-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրների վերլուծության, գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման և բարեփոխումներին ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. ապրիլի 18 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 18-ի N 301-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Դ. Հարությունյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
| Հ. Հակոբյան | - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
| Ն. Սարգսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարար | |
| Ա. Գևորգյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
| Գ. Բադալյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
| Ա. Բադալյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
| Ա. Թունյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի խորհրդական | |
| Մ. Քյուրքչյան | - ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ (համաձայնությամբ) | |
| Գ. Գալստյան | - ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ) | |
| Գ. Մինասյան | - ՀՀ շինարարների միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Վ. Ճուղուրյան | - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
| Ա. Նազարեթյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար) | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|