Գլխավոր տեղեկություն
Համար
N 465
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1998

040.0465.22.10.97

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

22 հոկտեմբերի 1997 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 1997 թվականի N 465

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

2. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստր վարող պետական կառավարման մարմիններն անշարժ գույքի հաշվառումն իրականացնում են միասնական ծրագրերով նույնացված կադաստրային փաստաթղթերով` հաշվի առնելով հողերի, շենքերի, շինությունների հաշվառման տվյալների անհրաժեշտությունն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համար:

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն (մոնիտորինգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

(3-րդ կետը փոփ. 31.10.02 N 1704-Ն)

4. Հաստատել`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

դ) անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգը (կցվում է):

(4-րդ կետը փոփ. 02.02.12 N 101-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» N 179 որոշման 2, 4, 5, 6, 7, 8, 9-րդ կետերը և որոշմամբ հաստատված պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթների 1-4-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման ծառայությունների վերակառուցման մասին» N 337 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 490 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շինությունների գնահատման ընթացակարգի մասին» N 222 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն) 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 02.02.12 N 101-Ն)

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 22-ի N 465 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Անշարժ գույքի համակարգված դիտարկումը (մոնիտորինգ) դիտարկվող օբյեկտների, անշարժ գույքի սկզբնական հաշվառման փաստաթղթերի կամ անմիջական դիտարկումների հիման վրա անշարժ գույքի վիճակի, արժեքի, դրա վրա ազդող որակական չափանիշների ուսումնասիրումն է:

2. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

(2-րդ կետը փոփ. 31.10.02 N 1704-Ն)

2.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողերի համապետական և տարածքային նշանակության համակարգված դիտարկումների (այսուհետ` մոնիտորինգ) իրականացման կարգը, որը ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիտորինգը:

(2.1-ին կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

3. Անշարժ գույքի համակարգված դիտարկման օբյեկտ է Հայաստանի Հանրապետության տարածքում առկա անշարժ գույքը` հողը (ըստ նպատակային նշանակության) և ամրակայված գույքը (անկախ սեփականության ձևից):

3.1. Հողերի մոնիտորինգի խնդիրներն են`

ա) ժամանակին հողերի վիճակի փոփոխության բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:

(3.1-ին կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

3.2. Ելնելով համակարգված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիտորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային նշանակության: Հողերի մոնիտորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:

(3.2-րդ կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

4. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքում ստացվում են հավաք տվյալներ անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնների վերաբերյալ:

5. Անշարժ գույքի վիճակի վերաբերյալ համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) հողը` ըստ նպատակային նշանակության, որպես գույք, և դրա վրա ազդող փոփոխությունները.

բ) հողատեսքերի փոփոխությունները.

գ) հողի, որպես արտադրության միջոցի և քաղաքաշինական ու բնապահպանական արժեք ունեցող գույքի, վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

դ) շենքերը, շինությունները` ըստ գործառական նշանակության, դրանց վրա ազդեցություն ունեցող բնական և արհեստական գործոնները.

ե) շենքերի, շինությունների տեխնիկական վիճակը.

զ) շենքերի, շինությունների մաշվածության աստիճանը.

է) շենքերի, շինությունների հաղորդակցուղիներով ապահովվածությունը.

ը) շենքերի, շինությունների հարկայնությունը.

թ) շենքերի, շինությունների տեսակը.

ժ) հողի, շենքերի և շինությունների վիճակի վրա ազդող այլ գործոններ:

(5-րդ կետը խմբ. 31.10.02 N 1704-Ն)

5.1. Հողերի վիճակի մոնիտորինգն իրականացվում է տեղագրական, հողագիտական, երկրաբանական և այլ հետազոտությունների ու հետախուզումների հիման վրա:

(5.1-ին կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

6. Անշարժ գույքի արժեքի համակարգված դիտարկումների ժամանակ ուսումնասիրվում են`

ա) անշարժ գույքի վրա շուկայի ազդեցությունը սահմանված ժամկետներում.

բ) անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի արժեքի վրա ազդող գործոնները (գտնվելու վայրը, չափը, հարկը, դիրքը, ճանապարհների ու հաղորդակցուղիների առկայությունը և այլն).

գ) անշարժ գույքի տեղադրությունը (գոտի).

դ) անշարժ գույքը որպես արտադրության, տարածքային, քաղաքաշինական, բնապահպանական արժեք ունեցող գույք, դրա վրա ազդող գործոնները.

ե) անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի փոփոխությունը.

զ) անշարժ գույքի գնագոյացման գոտիները, դրանց վրա ազդող գործոնները.

է) հողերի հեռանկարային զարգացման գոտիները, դրանց լավագույն և արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

(6-րդ կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

7. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միասնական մեթոդիկայով` միասնական ծրագրերով` համագործակցություն ապահովելով բազմաբնույթ կադաստրի վարման նպատակով համակարգված դիտարկումներ իրականացնող մարմինների հետ` նույնացված կադաստրային փաստաթղթեր և անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համար հավաք տվյալներ ապահովելու նպատակով:

8. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են`

ա) ըստ վարչատարածքային բաժանման.

բ) ըստ գույքի տեղադրման (գոտիների).

գ) ըստ անշարժ գույքի առանձին միավորների (հողամաս, շենքեր, շինություններ):

9. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով:

10. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ընթացքում կատարվում են ուսումնասիրություններ` հաշվի առնելով անշարժ գույքի վիճակի և արժեքի վրա ազդող գործոնները` կապված օրինական, ամսական, տարեկան, հնգամյա, սեզոնային և անշարժ գույքի վրա էական ազդեցություն ունեցող այլ ժամանակահատվածների հետ:

11. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների իրականացման ժամանակ սեփականատերերը, օգտագործողները, վարձակալներն անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող մարմիններին տրամադրում են անհրաժեշտ տվյալներ:

12. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներ իրականացնող պետական մարմինները, նշված դիտարկումներն իրականացնելիս, անհրաժեշտության դեպքում կարող են այդ աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ընդգրկել այլ անձանց:

13. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների արդյունքները ներկայացվում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, սեփականատերերին, օգտագործողներին, վարձակալներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

14. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալների տրամադրումը կատարվում է անշարժ գույքի տեղեկատվության տրամադրման կարգի համաձայն:

15. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

16. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների տվյալներն ընդգրկվում են յուրաքանչյուր տարվա անշարժ գույքի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված` անշարժ գույքի առկայության ու բաշխման մասին հաշվետվության մեջ:

17. Անշարժ գույքի համակարգված դիտարկումների ժամանակացույցը, ձևերը, փաստաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

(17-րդ կետը փոփ. 31.10.02 N 1704-Ն)

18. Տարբեր նպատակային նշանակության հողերի համար հողերի և դրանց վրա ամրակայված գույքի մոնիտորինգն իրականացնում են դիտարկում իրականացնող մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեթոդիկաներով:

(18-րդ կետը լրաց. 31.10.02 N 1704-Ն)

(կարգը փոփ., լրաց., խմբ. 31.10.02 N 1704-Ն)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2012, N 101-Ն 23.02.2012, N 465
31.10.2002, N 1704-Ն 21.11.2002, N 465
10.10.2000, N 629 10.11.2000, N 465
27.03.1999, N 179 27.03.1999, N 465
07.09.1998, N 556 01.10.1998, N 465
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան