«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011586
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 դեկտեմբերի 2011 թ. |
N 603-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանից Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան թաղամասի սպառողներին՝
1) միադրույք սակագնային համակարգում՝
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի սակագինը՝ 13.333 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 16.0 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 779.167 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 935.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
2) երկդրույք սակագնային համակարգում՝
ա. ջեռուցման նպատակով վաճառվող ջերմային էներգիայի դրույքը՝ 10.667 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 12.8 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջեռուցման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար 26.967 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 32.36 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. տաք ջրի մատակարարման ծառայության մատուցման դրույքը` 623.333 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր տաք ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 748.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
դ. տաք ջրի մատակարարման ամսական վճարը՝ յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար 14.725 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 17.67 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 21-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.06.2013, N 224-Ն | 26.07.2013, N 603-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|