Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2014 թ.
ք. Երևան

N 469-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

4. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) Անհատ ձեռնարկատեր 
Հայկ Սարգսյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) Անհատ ձեռնարկատեր
Սարգիս Ավանեսյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Անհատ ձեռնարկատեր
Էմմա Վարդանյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Անհատ ձեռնարկատեր
Աշխեն Ղալեչյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Անհատ ձեռնարկատեր 
Կարո Աբելյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Անհատ ձեռնարկատեր
Խանում Մալկջյան

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) «ԱԼՖԱ-ԲԵՏՏԱ» բժշկական
ախտորոշիչ կենտրոն» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «Ֆարմաշ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «Վիկմեդ Բժշկական Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) Անհատ ձեռնարկատեր
Ռուբեն Մելքոնյան

բժշկական օգնություն և սպասարկում

11) Անհատ ձեռնարկատեր
Գայ Թովմասյան

բժշկական օգնություն և սպասարկում

12) Անհատ ձեռնարկատեր
Մգրդիչ Բոյադջյան

բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Դ. ԴոՒՄԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան