Գլխավոր տեղեկություն
Համար
N 1254-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2011 թվականի N 1254-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. «Վ. Դանիելյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Եգանյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ» բառերով,

բ. «Ա. Անտոնյան-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ» բառերը փոխարինել «Հ. Պետրոսյան-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ» բառերով,

գ. «Ս. Դանիելյան-Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ն. Սարգսյան-Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)» բառերով,

դ. «ՀՀ ճարտարապետների միության» բառերը փոխարինել «ՀՀ ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության» բառերով,

ե. հանձնաժողովի անհատական կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 «Գ. Գալստյան-«ՀՀ շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)».

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 1-ին կետը «խնդիրների քննարկման» բառերից հետո լրացնել «և եզրակացությունների կազմման» բառերով,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր:»,

դ. 5-րդ կետում «կեսից ավելին» բառերը փոխարինել «2/3-ից ավելին» բառերով,

ե. 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ եզրակացությունների կազմումը.

2) համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ պլանավորման փաստաթղթերի կազմում ներառելու համար.»,

զ. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.»,

է. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է նրա կողմից ստորագրված փաստաթղթում:»,

ը. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ ենթակետերով.

«4.1) հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում զեկուցելու համար.

4.2) հանձնաժողովի ընդունած եզրակացությունը ներկայացնում է համայնքի ղեկավարին.

4.3) մերժման համապատասխան հիմքերով համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող պլանավորման փաստաթղթերի փաթեթը կամ դրա առաջադրանքի նախագիծը:»,

թ. 19-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 23

Երևան