Basic information
Number
N 702-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.03.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.03.2015
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.03.2015
Effective date
27.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2015 թ.

N 702-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԶԻԵԼՈՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Զիելոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 19.03.2015 թվականի թիվ 6794 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «Զիելոնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2012թ. փետրվարի 27-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-ԴԳ-001558 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Իսակովի պողոտա 26 շենք, 1ա տարածքից տեղափոխել ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի փողոց, 121/4 շինություն տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation