«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11714288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2014 թ. N 178-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2014 թ. N 386-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետը.
Հրամայում ենք`
1. Հաստատել շինարարության ոլորտում՝ պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմերի ղեկավարներին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյան |
ՀՀ ֆինանսների նախարար |
Հավելված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թ. հուլիսի 3-ի N 178-Ն հրամանի ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թ. հունիսի 23-ի N 386-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ը» ենթակետին համապատասխան՝ սույն կարգով կանոնակարգվում են շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվության՝ էլեկտրոնային եղանակով փոխանակման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, սույն կարգի N 1 ձևով վերադաս հարկային մարմին է ներկայացնում եռամսյակի ընթացքում շինարարության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացված աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` «Micrоsоft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով:
Ձև N 1
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թ. հուլիսի 3-ի N 178-Ն և ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թ. հունիսի 23-ի N 386-Ն հրամաններով հաստատված կարգի |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. ____ եռամսյակի համար
Հ/հ |
Շինարարական կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Օբյեկտի գտնվելու վայրը |
Օբյեկտի տեսակը |
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը (հազ. դրամ) |
Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|