Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 287-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-17.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.19/28(411).1 Հոդ.411.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.10.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011516

 

Հայաստանի Հանրապետության

 

կենտրոնական բանկի խորհուրդ

 

 25 հոկտեմբերի 2011 թ.

 թիվ 287-Ն

 

ո ր ո շ ու մ

 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարային գործընթացի իրականացման արդյունքում առաջացող ռիսկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող լուծարային հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները» կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

 ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների/լուծարման հանձնաժողովի (այսուհետ` լուծարային հանձնաժողով) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան ներկայացվող հաշվետվությունների ձևը, ներկայացման կարգը, հաճախականությունը և ժամկետները:

2. Սույն կարգի իմաստով`

«Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

«Ամսաթիվ»` ամսաթիվը/ամիսը/տարեթիվը, օրինակ` 01/01/2011թ.,

«Լուծարային գործընթացի սկիզբ»` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օր (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օր),

 «Հաշվետու ամիս» /«Հաշվետու ժամանակաշրջան»` օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Լուծարային հանձնաժողովի համար առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի բանկային գործունեության իրականացման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ամիսը (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկը սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու ամիսը), եթե սույն կարգով այլ բան նախատեսված չէ,

«Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետ,

«Կանոնակարգ 3»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3»:

 Սույն կարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ/ԿԱՌԱՎԱՐՉԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ) ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ,ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Լուծարային հանձնաժողովը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները` նշված պարբերականությամբ:

 

N

Հաշվետվության անվանումը

Հաշվե- տվության թիվը

Ներկայացման պարբերականությունը

1

2

3

4

1.

Հաշվետվություն լուծարվող բանկի պարտատերերի կողմից ներկայացված (չներկայացված) պահանջների վերաբերյալ

1

միանվագ

2.

Հաշվետվություն լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ բանկի պահանջների վերաբերյալ

2

միանվագ

3.

Հաշվետվություն լուծարվող բանկի հաշվեկշռի վերաբերյալ

3

ամսական

4.

Հաշվետվություն լուծարվող բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

4

ամսական

5.

Հաշվետվություն լուծարվող բանկի կողմից պարտատերերի կողմից ներկայացրած պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ

5

ամսական

6.

Հաշվետվություն պարտապանների կողմից լուծարվող բանկի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ

6

ամսական

7.

Հաշվետվություն լուծարվող բանկի արգելանքի տակ գտնվող գույքի վերաբերյալ

7

ամսական

8.

Հաշվետվություն լուծարվող բանկի գույքի իրացման և դուրսգրման վերաբերյալ

8

ամսական

9.

Հաշվետվություն լուծարման գործընթացի իրականացման համար կատարված ծախսերի վերաբերյալ

9

ամսական

10.

Հաշվետվություն բանկի կողմից գրավ վերցրած առարկաների վերաբերյալ

10

միանվագ և այնուհետև յուրաքանչյուր փոփոխության դեպքում փոփոխությունը տեղի ունենալուց հետո եռօրյա ժամանակահատվածում

 

4. Սույն Կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5. Հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն:

6. Հաշվետվության անվանման կոդն ունի հետևյալ կառուցվածքը:

 

Կոդը

հաշվետվության
համարը

կետ

հապավումը

Ներմուծեք նկարագրությունը_1529  Ներմուծեք նկարագրությունը_1529  Ներմուծեք նկարագրությունը_1529  Ներմուծեք նկարագրությունը_1529

XXXXX

XXXX

  .

Xls

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված «Կոդը» սյունակում լրացվում է լուծարվող բանկի Կենտրոնական բանկի կողմից նախկինում շնորհված կոդը` վերջում ավելացնելով «L» տառը, իսկ «Հաշվետվության համարը» սյունակում հաշվետվության համարի առաջին երկու նիշերի փոխարեն լրացվում է «LH», իսկ 3-4-րդ նիշերի փոխարեն` հաշվետվության հերթական համարը: Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է:

8. Միանվագ հաշվետվությունները ներկայացվում են լուծարվող բանկի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո 7 օրվա ընթացքում:

9. Ամսական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

10. Եթե ներկայացվող տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե հաշվետվությանն առնչվող գործարքներ չեն իրականացվել, ապա լուծարային հանձնաժողովը դրանց փոխարեն ներկայացնում է գրություն, որտեղ նշվում են չներկայացվող հաշվետվությունների անվանումները:

11. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Ամսական հաշվետվություններում «Ամսաթիվը…..թ.-ից մինչև ……….. թ.» լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրվա ամսաթվերը: Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե ընկերությունն աշխատել է հանգստյան օրերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները:

13. Սույն կարգով սահմանված հաշվետվություններում արտարժույթով արտահայտված պահանջները և պարտավորությունները լրացվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

14. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, չպետք է լրացվի «յունիկոդ»-ով, երկու լրացված տողերի միջև ամբողջությամբ դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:

15. Հաշվետվությունները լրացնելիս տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան):

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

16. Թիվ 1 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտատերերի կողմից ներկայացված (չներկայացված) պահանջների վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պահանջների բավարարման հերթականության: Ընդ որում, բավարարման ենթակա պահանջների հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը` կախված բանկի լուծարման հիմքից: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:

17. Թիվ 1 հաշվետվությունում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը:

18. Թիվ 1 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են բանկի պարտատերերի անունները, ազգանունները/անվանումները` ըստ պահանջների բավարարման հերթականության:

19. Թիվ 1 հաշվետվության «ՀՀ դրամ» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից լուծարվող բանկին ներկայացրած (չներկայացրած) պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ արտարժութային պահանջների:

20. Թիվ 1 հաշվետվության «արտարժույթ» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից բանկին ներկայացրած (չներկայացրած) արտարժութային պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

21. Թիվ 1 հաշվետվության 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր պարտատիրոջ կողմից բանկի ներկայացրած Հայաստանի Հանրապետության դրամով պահանջների ընդհանուր գումարը և արտարժույթով պահանջների ընդհանուր գումարը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

22. Թիվ 1 հաշվետվության 5-րդ և 6-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնք ենթակա են բավարարման լուծարային հանձնաժողովի կողմից:

23. Թիվ 1 հաշվետվության 7-րդ և 8-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնց բավարարումը մերժվել է լուծարային հանձնաժողովի կողմից:

24. Թիվ 1 հաշվետվության 9-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են բանկի պարտատերերի կողմից ներկայացված այն պահանջները, որոնց բավարարման գործընթացը հաշվետվության լրացման հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գտնվում է քննարկման փուլում լուծարային հանձնաժողովի կողմից:

25. Թիվ 1 հաշվետվության 11-րդ և 12-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ առկա այն պահանջները, որոնք պարտատերերի կողմից չեն ներկայացվել պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

26. Թիվ 2 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի պահանջների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ յուրաքանչյուր պարտապանի: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 2-ի:

27. Թիվ 2 հաշվետվությունում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը:

28. Թիվ 2 հաշվետվության «ՀՀ դրամ» սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ արտարժութային պահանջների:

29. Թիվ 2 հաշվետվության «արտարժույթ» սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի արտարժութային պահանջները` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

30. Թիվ 2 հաշվետվության 4-րդ և 5-րդ սյունակներում լրացվում են լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի պահանջների չափը լուծարային գործընթացի սկզբի դրությամբ:

31. Թիվ 2 հաշվետվության 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում են լուծարվող բանկի յուրաքանչյուր պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ` ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

32. Թիվ 3 հաշվետվությունը լրացվում է Կանոնակարգ 3-ի Ձև Թիվ 1 հաշվետվական ձևի համաձայն` վերնագիրը փոխարինելով «Լուծարվող բանկի հաշվեկշիռ» վերնագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

33. Թիվ 4 հաշվետվությունը լրացվում է Կանոնակարգ 3-ի Ձև Թիվ 5 հաշվետվական ձևի համաձայն` վերնագիրը փոխարինելով «Լուծարվող բանկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն» վերնագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

34. Թիվ 5 հաշվետվությունն արտացոլում է լուծարվող բանկի պարտատերերի կողմից լուծարվող բանկին ներկայացված պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ յուրաքանչյուր պարտատիրոջ և պահանջների բավարարման հերթականության: Ընդ որում, բավարարման ենթակա պահանջների հերթերը լրացնելիս հիմք է ընդունվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությունը` կախված բանկի լուծարման հիմքից: Սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:

35. Թիվ 5 հաշվետվության համաձայն` առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածը:

36. Թիվ 5 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են պարտատերերի անունները, ազգանունները (անվանումները), որոնց պահանջները բանկը բավարարել է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

37. Թիվ 5 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում են տվյալ պարտատիրոջ նկատմամբ լուծարվող բանկի ունեցած պարտավորությունների համապատասխան հաշվեկշռային/արտահաշվեկշռային հաշիվները:

38. Թիվ 5 հաշվետվության 4-րդ սյունակում` լուծարվող բանկին ներկայացված յուրաքանչյուր պարտատիրոջ պահանջի մեծությունը (ըստ պահանջի բավարարման հերթականության) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ:

39. Թիվ 5 հաշվետվության 8-րդ սյունակի մեջ լրացվում են բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել են լուծարային հանձնաժողովի կողմից սահմանված համապատասխան ժամանակահատվածում, սակայն մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար հայտարարված ժամկետի վերջին օրը պարտատերը չի ներկայացել պահանջն ստանալու համար:

40. Թիվ 5 հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջները, որոնց բավարարումը իրականացվել է թիվ 5 հաշվետվության 6-ից 9-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):

41. Սույն հաշվետվության «Արտահերթ բավարարվող պահանջներ» տողում լրացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75.1-րդ հոդվածով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված արտահերթ պահանջները, որոնք բավարարվել են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում՝ նույն հոդվածներով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

42. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են լուծարվող բանկի պարտապանների կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում լուծարվող բանկի պահանջների բավարարման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները` ըստ յուրաքանչյուր պարտապանի` համաձայն սույն կարգի Հավելված 4-ի:

43. Թիվ 6 հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածը:

44. Թիվ 6 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում են պարտապանների անունները, ազգանունները (անվանումները), որոնք մարել են իրենց պարտավորությունները լուծարվող բանկի նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

45. Թիվ 6 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի նկատմամբ լուծարվող բանկի պահանջի համապատասխան հաշվեկշռային (արտահաշվեկշռային) հաշվի համարը:

46. Թիվ 6 հաշվետվության 8-րդ (12-րդ) սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում պարտապանների կողմից բավարարված բանկի այն պահանջները, որոնց բավարարումը իրականացվել է թիվ 6 հաշվետվության 5-ից 7-րդ (9-ից 11-րդ) սյունակներում չնշված ձևերով:

47. Թիվ 6 հաշվետվության 13-րդ սյունակում լրացվում է լուծարվող բանկի պարտապանների նկատմամբ լուծարվող բանկի ունեցած պահանջը, որի մասով դատարանը որոշում է կայացրել հայցը չբավարարելու մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

48. Թիվ 7 հաշվետվությունում ներկայացվում են լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող և արգելանքի տակ գտնվող գույքի վերաբերյալ տեղեկությունները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 5-ի:

49. Թիվ 7 հաշվետվության յուրաքանչյուր տող լրացվում է բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի կիրառման հրահանգը սահմանող իրավական ակտի համաձայն` խմբավորված ըստ տվյալ իրավական ակտով սահմանված ակտիվային հաշիվները ներառող բաժինների (ըստ կիրառելիության):

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

50. Թիվ 8 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող գույքի իրացման և դուրսգրման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն սույն կարգի Հավելված 6-ի:

51. Թիվ 8 հաշվետվության յուրաքանչյուր տող լրացվում է բանկի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի կիրառման հրահանգը սահմանող իրավական ակտի համաձայն` խմբավորված ըստ տվյալ իրավական ակտով սահմանված ակտիվային հաշիվները ներառող բաժինների (ըստ կիրառելիության):

52. Թիվ 8 հաշվետվության 4-րդ (8-րդ) սյունակները լրացվում են իրացման (դուրսգրման) օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 9 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

53. Թիվ 9 հաշվետվությունում ներառվում են լուծարային հանձնաժողովի կողմից միայն լուծարային գործընթացի իրականացման համար փաստացի կատարված և տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, սույն հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 7-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ԹԻՎ 10 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

54. Թիվ 10 հաշվետվությունում լրացվում են տեղեկություններ բանկին հանձնած գրավի վերաբերյալ` համաձայն Հավելված 8-ի: Այս հաշվետվական ձևը Կենտրոնական բանկ է ներկայացվում լուծարվող բանկի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

55. Թիվ 10 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է գրավի տեսակը:

56. Գրավի փաստաթղթերում ամրագրված արժեքը ներկայացվում է թիվ 10 հաշվետվության 3-րդ սյունակում:

57. Թիվ 10 հաշվետվությունում պահանջի ամբողջ գումարը, պահանջի գծով մարումների կուտակային մեծությունները լրացվում են համապատասխանաբար 5-րդ և 6-րդ սյունակներում:

58. Թիվ 10 հաշվետվության 8-րդ սյունակում լրացվում է բանկի պահանջի կատարման պայմանագրով սահմանված ժամկետը:

59. Թիվ 10 հաշվետվության 9-րդ սյունակում լրացվում են տեղեկություններ պահանջի չաշխատած օրերի մասին` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» կարգի:

 

 

Հավելված 1

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(միանվագ)

Լուծարվող  բանկի անվանումը _______________
 

 ամսաթիվը ______________________

   (հազար դրամ)

N

Պարտատիրոջ անունը, ազգանունը/անվանումը

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներկայացված պահանջներ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չներկայացված պահանջներ

Ընդամենը

Լուծարային հանձնաժողովի կողմից ընդունված պահանջներ

Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջներ

Քննարկման ենթակա պահանջներ

ՀՀ դրամ

արտարժույթ

ՀՀ դրամ

արտարժույթ

ՀՀ դրամ

արտարժույթ

ՀՀ դրամ

արտարժույթ

ՀՀ դրամ

արտարժույթ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1-ին հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7-րդ հերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

արտահերթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անուն, ազգանուն)

 

 

Հավելված 2

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2

ԼՈՒԾԱՐՎՈՂ  ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(միանվագ)

Լուծարվող  բանկի անվանումը _______________
 

 Ամսաթիվը ______________________

  (հազար դրամ)

N

Պարտապանի անունը, ազգանունը/անվանումը

Հաշվեկշռային/ հետհաշվեկշռային հաշվի համարը

Պահանջի չափը լուծարային գործընթացի սկզբի դրությամբ

 Պահանջի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

ՀՀ դրամ

արտարժույթ

ՀՀ դրամ

արտարժույթ

1

2

3

4

5

6

7

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անուն, ազգանուն)

 

Հավելված 3

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԹԻՎ 5

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

Լուծարվող  բանկի անվանումը    _______________

Ամսաթիվը       ______________________ թ.-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

Պահանջների բավարարման
հերթականությունը*

Պարտատերերի անունները, ազգանունները
/անվանումներն ըստ պահանջների բավարարման հերթականության

Հաշվե-կշռային/ հետհաշվե-կշռային հաշվի համարը

Պահանջի չափը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ

Պահանջի բավարար-ման
ամսաթիվը

Հաշվետու ժամանաշրջանի ընթացքում բավարարված պահանջի չափը, այդ թվում

Հաշվետու ժամանակա-շրջանի ընթացքում ներված պահանջի չափը

Պահանջի չափը
հաշվետու ժամանակա-շրջանի վերջին օրվա դրությամբ

Դրամական միջոցների
հաշվին

Հաշվանցման միջոցով

Նոտարի դեպոզիտ կամ
ի պահ հանձնած

Գրավի իրացման
հաշվին

Այլ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1-ին հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 1-ին հերթի պահանջներ

                     

2-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 2-րդ հերթի պահանջներ

                     

3-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 3-րդ հերթի պահանջներ

                     

4-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 4-րդ հերթի պահանջներ

                     

5-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 5-րդ հերթի պահանջներ

                     

6-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 6-րդ հերթի պահանջներ

                     

7-րդ հերթին բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը 7-րդ հերթի պահանջներ

                     

Արտահերթ բավարարվող
պահանջներ

                     
                     
                     

Ընդամենը արտահերթ

                     

Ընդամենը պահանջներ
(1+2+3+4+5+7+արտահերթ)

                     
                     

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 4

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6


ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)

Լուծարվող  բանկի անվանումը    _______________

Ամսաթիվը       ______________________ թ.-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

 

Պարտապանի անունը, ազգանունը
(անվանումը)

Հաշվեկշռային/
հետհաշվե-կշռային հաշվի
համարը

Պահանջի չափը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում արտադատական կարգով բավարարված պահանջի չափը

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դատարանի որոշմամբ
բավարարված պահանջի չափը

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դատարանի որոշմամբ չբավարարված պահանջի չափը

Պահանջի մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի օրվա դրությամբ

Դրամական միջոցների հաշվին

Հաշվանցման միջոցով

Գրավի իրացման հաշվին

Այլ

Դրամական միջոցների հաշվին

Հաշվանցման միջոցով

Գրավի իրացման
հաշվին

Այլ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 5

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7


ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ` ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

Լուծարվող  բանկի անվանումը    _______________

Ամսաթիվը       ______________________ թ.-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

N

Դատարանի վճռով արգելանքի տակ
գտնվող գույքի տեսակը

Դատարանի
վճռով արգելանքի տակ
գտնվող գույքի
հաշվեկշռային արժեքը

Հայցային պահանջի
չափը

Արգելանքի կիրառման
ամսաթիվը

1

2

3

4

5

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 6

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 8

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

Լուծարվող  բանկի անվանումը    _______________

Ամսաթիվը       ______________________ թ.-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

N

Գույքի տեսակը

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում իրացված գույք

Հաշվետու ժամանակաշրջանում
դուրսգրված գույք

 

 

Քանակը/
միավորները

Հաշվեկշռային
արժեք

Իրացման
գին

Իրացման
ծախսեր

Քանակ/
միավորներ

Հաշվեկշռային
արժեք

1

2

3

4

6

7

8

9

1

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 7

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9
 

ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լուծարվող  բանկի անվանումը    _______________

Ամսաթիվը       ______________________ թ.-ից

 

մինչև        __________________________թ.

   հազար դրամ

 

Ծախսի տեսակը

Ծախսերի ծավալը համաձայն
լուծարային ծախսերի նախահաշվի

Փաստացի կատարված
ծախսերի ծավալը

Շեղման չափը (4-3)

1

2

3

4

5

1

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ

 

 

 

2

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ

 

 

 

3

Անձնակազմի գծով այլ ծախսեր

 

 

 

4

Հիմնական միջոցների վարձակալության ծախսեր

 

 

 

5

Խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

 

 

 

6

ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվության հրապարակման ծախսեր

 

 

 

7

Հրապարակային սակարկությունների կազմակերպման ծախսեր

 

 

 

8

Գույքի իրացման ծախսեր

 

 

 

9

Այլ ծախսեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

________________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 8

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 287-Ն որոշմամբ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎ ՎԵՐՑՐԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լուծարվող  բանկի անվանումը  _______________
 

 ամսաթիվը  ______________________

 

Գրավ վերցրած գույքի
տեսակը

Գրավի պայմանագրով
գույքի սահմանված արժեք

Գրավատուի անունը/
անվանումը

Գրավին համապատասխան
պահանջի գումարը

Պահանջի
կուտակային մարված գումարը

Պարտապանի անունը
/անվանումը

Պահանջի
պայմանագրային
ժամկետը

Պահանջի չաշխատած
օրերի թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)