Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.2
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2014
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիսի 2014 թ.

N 33-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2014 թ.

N 146-Ն

ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հունիսի 2014 թ.

N 153-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

1 հուլիսի 2014 թ.

N 703-Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

 

7 հուլիսի 2014 թ.

N 118-Ն

ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. մայիսի 23-ի նիստի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշման հավելված 2-ի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները`

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել`

1) Կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով լաբորատոր մասնագետների պատրաստման և վերապատրաստման կրթական ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ

առողջապահության

նախարար

  

ՀՀ գյուղատնտեսության

նախարար

  

ՀՀ

բնապահպանության

նախարար

  

ՀՀ

կրթության և գիտության

նախարար

  

ՀՀ կառավարությանն

առընթեր միջուկային

անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

 

 

Հավելված

 

Հաստատված է

 

ՀՀ առողջապահության նախարարի

10 հունիսի 2014 թ. թիվ 33-Ն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

18 հունիսի 2014 թ. թիվ 146-Ն

ՀՀ բնապահպանության նախարարի

23 հունիսի 2014 թ. թիվ 153-Ն

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

1 հուլիսի 2014 թ. թիվ 703-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

7 հուլիսի 2014 թ. թիվ 118-Ն

համատեղ հրամանով

 

ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

1. Սույն ծրագրով նախատեսվում է իրականացնել շարունակական դասընթացներ բոլոր այն կառույցների` գերատեսչությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք իրենց լիազորություններն իրականացնելիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն (գործնական, գիտական կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս) առնչվում են կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին:

2. Դասընթացները լինելու են հաջորդաբար դասավանդվող մոդուլների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կպարունակի կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգությանը վերաբերող դասախոսություններ, ինչպես նաև՝ կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա կառուցված իրավիճակային խնդիրներ: Մոդուլներն ամփոփում են կենսաանվտանգության և կենսաապահովության կարևոր տեսակետները, բացատրում՝ ինչպես գնահատել կենսաբանական վտանգը, ռիսկը լաբորատոր պայմաններում և սահմանել տվյալ ռիսկերի ճիշտ կառավարման ռազմավարությունը, կենսաանվտանգությունը և կենսաապահովությունը դաշտային աշխատանքներում, լաբորատոր սարքերի ճիշտ շահագործումը և այլն:

3. Դասավանդող թիմը ներառելու է լաբորատոր կենսաանվտանգության և կենսաապահովության ոլորտի արհեստավարժ և գործնական փորձ ունեցող մասնագետներ: Յուրաքանչյուր դասընթաց նախապես հիմնավոր ծրագրվելու և հարմարեցվելու է նպատակային լսարանի համար:

4. Նպատակային լսարանը կազմված է լինելու ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրի և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշման համաձայն ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմին համարվող կառույցների աշխատակիցներից»:

5. Դասավանդողների թիմը կիրառելու է ուսուցման մի շարք մեթոդներ` նպատակային լսարանին ներգրավելու համար:

6. Դասընթացի արդյունավետության գնահատումն իրականացվելու է երեք փուլով:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կրթում` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման նպատակով:

8. Կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների իրազեկում Հայաստանի Հանրապետությունում շահագրգիռ կառույցների լիազորություններին և գործառույթներին վերաբերող նոր իրավական ակտերին և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխություններին:

9. Շահագրգիռ կառույցների աշխատակիցների կենսաբանական, քիմիական, ճառագայթային անվտանգության հարցերով գործողությունների իմացության ապահովում:

 

III. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Դասընթացը բաղկացած է լինելու մի քանի բաժնից` առաջին բաժինը ընթանալու է դասախոսությունների տեսքով և իրենից ներկայացնելու է ծանոթացում կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության սկզբունքներին, հաջորդ բաժիններն ունենալու են նաև գործնական մաս և նման են լինելու ուսումնավարժանքի կամ լսարանային վարժանքի, որտեղ կոնկրետ դեպքերի վերլուծության հիման վրա ուսուցանվողները սովորելու են իրականացնել կոնկրետ գործողություններ՝ կոնկրետ իրավիճակներում:

11. Կկազմվի նպատակային ծրագիր-ժամանակացույց գերատեսչությունների և կազմակերպությունների աշխատակիցների տարբեր խմբերի համար, որոնք իրենց լիազորություններն իրականացնելիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին:

 

IV. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

12. Ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվելու են հետևյալ մեթոդները`

1) ուսուցման խոսքային մեթոդ,

2) ուսուցման առարկայական /տեսողական/ մեթոդ,

3) ուսուցման գործնական մեթոդ,

4) կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդ:

 

V. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

 

13. Դասընթացից առաջ իրականացվելու է մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ: Այնուհետև մասնագետներին տրամադրվելու է դասախոսության տպագիր նյութը: Կիրառելով ուսուցման խոսքային և առարկայական տեսողական մեթոդները` դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվելու կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հետևյալ հարցերին`

1) Լաբորատոր կենսաանվտանգության և կենսաապահովության սկզբունքներ,

2) Կենսաանվտանգության և կենսաապահովության բնագավառներին վերաբերող իրավական ակտեր,

3) Լաբորատոր վտանգներ, սպառնալիքներ և ռիսկեր, ռիսկերի կառավարում,

4) Ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, դրանց կիրառման արդյունավետության գնահատում,

5) Լաբորատոր կենսաանվտանգության մակարդակներ՝ մոտեցումներ և բնորոշումներ,

6) Ախտահանում և վարակազերծում,

7) Անհատական պաշտպանիչ միջոցներ,

8) Հաստատության կենսաանվտանգության համակարգը կառավարող ձեռնարկներ և գործողությունների ստանդարտ ընթացակարգեր (ԳՍԸ),

9) Պատահարների և դեպքերի հաղորդում,

10) Գործողություններ արտակարգ իրավիճակներում,

11) Հատուկ վտանգավոր ախտածինների վարակելիությունը, ախտածնությունը, փոխանցման մեխանիզմը, կենսաբանական ազդեցությունը, ինչպես նաև՝ դրանց վարակի հսկողությանը ներկայացվող պահանջներ,

12) Լաբորատոր նմուշների կառավարում՝ նմուշառում, փաթեթավորում, տեղափոխում, նմուշների պիտակավորում, փաստաթղթավորում,

13) Արյան, հյուսվածքների և օրգանիզմի այլ հեղուկների հետ աշխատանքի անվտանգություն,

14) Վտանգավոր թափոնների կառավարում և վնասազերծում,

15) Լաբորատոր սարքավորումների անվտանգ շահագործում,

16) Լաբորատոր կենսաանվտանգության հսկողություն և աուդիտ:

 

VI. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

14. Դասընթացի 2-րդ փուլի ընթացքում կիրառվելու են ուսուցման գործնական և կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդներ` կենսաբանական, քիմիական, ճառագայթային անվտանգության վերաբերյալ:

15. Մասնակիցներին ներկայացվելու է կենսաբանական, քիմիական կամ ճառագայթային գործոնով պայմանավորված կոնկրետ իրավիճակ, որին ի պատասխան մասնակիցները, յուրաքանչյուրն իր ոլորտում կիրառելով ընդունված և հաստատված պահանջները` ներկայացնելու են իրենց կողմից առաջարկվող գործողությունները` քայլ առ քայլ:

 

VII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

16. Այս փուլում, թեստավորման միջոցով, իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, դասընթացի առաջին փուլում իրականացված թեստավորման արդյունքների հետ միասին, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:

 

VIII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

17. Այս փուլում իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:

18. Իրականացվելու է նաև դասընթացի գնահատում մասնակիցների կողմից:

19. Դասընթացի գնահատումն իրականացվելու է` անմիջապես դասընթացի ավարտից հետո` թեստավորման արդյունքների և մասնակիցների կողմից դասընթացի գնահատման հիման վրա և կազմվելու է գնահատման զեկույց:

 

IX. ՆՅՈՒԹԵՐ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. «Կենսաանվտանգության և կենսաապահովության բնագավառներին վերաբերող իրավական ակտերը»

2. CWA 15793:2008 «Լաբորատոր ռիսկերի կառավարում» Միջազգային ստանդարտ

3. «Լաբորատոր կենսաանվտանգության ձեռնարկ» ԱՀԿ 2004թ.

4. «Լաբորատոր կենսաանվտանգության հիմունքները» Կանադա 2004թ.

5. «Ռիսկերի կառավարման ձեռնարկ» Ղազախստան 2012թ.

6. «Կենսաանվտանգությունը միկրոկենսաբանական և կենսաբժշկական լաբորատորիաներում» ԱՄՆ, 2007թ.

7. «Մարդու և կենդանիների ախտորոշիչ լաբորատորիաներում անվտանգ աշխատանքի ուղեցույց» ԱՄՆ, 2012թ.

8. «Լաբորատոր անվտանգություն և հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատող լաբորատորիաներում արտակարգ իրավիճակների արձագանքում», ԱՄՆ 2002թ.: