Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2011-17.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.15/27(301) Հոդ.258
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2018

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 ապրիլի 2005 թ.

N 170-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)

1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների/հանձնաժողովի կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

(1-ին կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 127 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 19
Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի ապրիլի 12-ի
թիվ 170-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

 

1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն կարգը կարգավորում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) լուծարային կառավարիչների/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ) կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:

(1.1-ին կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

 

2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:

(2.1-ին կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

2.2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան:

2.3. Լուծարային կառավարիչը պարտավոր է բանկի տարածքում` հաճախորդի համար տեսանելի տեղում, փակցնել սույն կարգով սահմանված հրապարակվող տեղեկությունները:

2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:

(2.4-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ՝ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):

(2.5-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:

(2.6-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

 

3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:

(3.1-ին կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

3.2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:

3.3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջով լուծարային կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում վերահրապարակում են ճշգրտված տեղեկությունները, եթե դրանք նախկինում կազմվել և հրապարակվել են սխալներով:

3.5. Միջանկյալ լուծարային հաշվեկշռում արտացոլված պահանջների, լուծարվող բանկին ներկայացված պահանջների և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկը (յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը) փակցվում է լուծարվող բանկի գտնվելու վայրում` տեսանելի տեղում և այդ մասին ծանուցվում է միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ:

 

4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

4.1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.

4.1.1. Լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում),

4.1.2. Սակարկություններ կազմակերպելու մասին հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ,

4.1.3. Տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման,

4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:

(4.1.4-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

4.1.5 Լուծարվող բանկի դրամական հոսքերի մասին հաշվետվությունը` սույն կարգի հավելված 2-ի ձև 10-ին համապատասխան,

4.1.6 Լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:

(4.2-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

4.3. Սույն կետի 4.1 ենթակետով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի և դրամական հոսքերի մասին հաշվետվության):

4.4. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:

4.5. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային

 կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի


հ
ավելված 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը`          ________________

 

 

Գույքի տեսակը

Քանակը/
միավորները լուծարային
գործընթացի սկզբի դրությամբ

Արժեքը լուծարային
գործընթացի
սկզբի դրությամբ

Արժեքը հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

5

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

(ձևը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

 

Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լուծարվող  բանկի անվանումը _______________
 

 ամսաթիվը ______________________

N

Ներկայացված  պահանջները` ըստ բանկի
պարտատերերի

Ներկայացված պահանջներ, այդ թվում.

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չներկայացրած
պահանջներ

Ընդամենը

Լուծարային հանձնաժողովի
կողմից ընդունված պահանջներ

Լուծարային հանձնաժողովի
կողմից մերժված
պահանջներ

Քննարկման ենթակա
պահանջներ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

ՀՀ դրամ

Արտարժույթ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Ֆիզիկական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի ներկայացված պահանջները բանկին

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

Իրավաբանական անձանց
կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

Համայնքների  կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր գումար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

____________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

__________________________
(ստորագրություն)

 

(ձևը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)

 

ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 3)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(ձև 4)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԸ (ձև 5)

 

(հազար դրամ)

 

N

Հոդվածի անվանումը

Լուծարման օրվա դրությամբ

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ

1

2

3

4

1.

Տրամադրված երաշխավորություններ, այդ թվում `

 

 

վարկային երաշխավորություններ

 

 

այլ երաշխավորություններ

 

 

2.

Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր, այդ թվում՝

 

 

ակրեդիտիվներ

 

 

վճարային հանձնարարագրեր

 

 

այլ վճարային փաստաթղթեր

 

 

3.

 Ածանցյալ գործիքներ

 

 

4.

Ստացված գրավ, այդ թվում՝

 

 

պետական արժեթղթեր

 

 

այլ արժեթղթեր

 

 

թանկարժեք մետաղների

բանկային ստանդարտացված

ձուլակտորներ

 

 

թանկարժեք զարդեր, ոսկու

ջարդոն և թանկարժեք քարեր

 

 

անշարժ գույք և այլ հիմնական

միջոցներ

 

 

պատրաստի արտադրանք և

ապրանքներ

 

 

դրամական միջոցներ

 

 

այլ գրավ

 

 

5.

 Ստացված երաշխավորություններ, այդ թվում՝

 

 

վարկային

երաշխավորություններ

 

 

այլ երաշխավորություններ

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 6)

 

N

Գրավադրված գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ)

Գրավառուի անունը կամ անվանումը

Գրավով ապահովված պարտավորության տեսակը և չափը (հազար դրամ)

Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը

Գրավի պայ-մանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 7)

 

N

Դատարանի վճռով արգելանքի տակ գտնվող գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ)

Հայցվորի անունը կամ անվանումը

Արգելանքի կիրառման պատճառը

Հայցային պահանջի չափը (հազար դրամ)

Արգելանքի կիրառման ամսաթիվն ու այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բանկի լուծարային կառավարիչ` ______________

 

Կ. Տ.

 

(հավելվածը խմբ., փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)

 

 

«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի

 

հավելված 2

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 8)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)

 

ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 9)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)

 

 

«__________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 10)

 

        Ամսաթիվը _ թ-ից մինչև _թ.

 

(հազար դրամ)

 

 

Հոդվածի անվանումը

Նախորդ ժամանակաշրջան

Հաշվետու ժամանակաշրջան

1

2

3

4

1.

Դրամական միջոցների ներհոսք

 

 

 

 

 

 

1.1.

Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների վաճառքից

 

 

1.2.

 Արժեթղթերի վաճառքից, այդ թվում՝

 

 

 

պետական արժեթղթերից

 

 

 

ոչ պետական արժեթղթերից

 

 

1.3.

Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ պահանջներից

 

 

1.4.

ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ պահանջներից

 

 

1.5.

Արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներից

 

 

1.6.

Վարկերի և դեբիտորական պարտքերի դիմաց փոխհատուցումների ստացում, այդ թվում՝

 

 

 

 դուրս գրված վարկերի

 

 

 

 դուրս գրված դեբիտորական պարտքերի

 

 

1.7.

Շահաբաժինների ստացում

 

 

1.8.

Բանկին պատկանող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝

 

 

 

հող

 

 

 

շենքեր, շինություններ

 

 

 

գույք և գրասենյակային սարքավորումներ

 

 

 

կապի և հաղորդակցման միջոցներ,

հաշվողական, համակարգչային և

ավտոմատ կառավարման այլ տեխնիկա

 

 

 

փոխադրամիջոցներ

 

 

 

այլ հիմնական միջոցներ

 

 

1.9.

Բռնագանձված գրավի վաճառքից

 

 

 

անշարժ գույք

 

 

 

այլ գույք

 

 

1.10.

Այլ եկամուտներ

 

 

1.11.

Այլ ստացված գումարներ

 

 

 

 

 

 

2.

Դրամական միջոցների արտահոսք

 

 

2.1.

Վճարումներ պարտատերերի պահանջների բավարարման գծով՝ ըստ օրենքով սահմանված հերթերի՝ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2.

Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով ծախսեր

 

 

2.3.

Գործուղման ծախսեր

 

 

2.4.

Կապի և հաղորդակցման ծախսեր

 

 

2.5.

Պահպանության ծախսեր

 

 

2.6.

Կոմունալ ծախսեր

 

 

2.7.

Գրասենյակային և տնտեսական ծախսեր

 

 

2.8.

Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման ծախսեր

 

 

2.9.

Այլ ծախսեր

 

 

2.10.

Ներդրումներ, այդ թվում՝

 

 

 

նյութական ակտիվների ձեռքբերում

 

 

2.11.

Այլ վճարումներ

 

 

 

Դրամական միջոցների հոսքերի զուտ աճ

 

 

 

 Դրամական զուտ միջոցներ ժամանակաշրջանի սկզբում

 

 

 

      այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող

 

 

 

Կանխատեսվող դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում

 

 

 

      այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող

 

 

 

Բանկի լուծարային կառավարիչ` ______________

 

Կ. Տ.

(հավելվածը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)

 

Հավելված 3
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ

 

Լուծարվող բանկի տվյալները

1.

1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը
________________________________________
2) Բանկի գտնվելու վայրը___________________________________________
3) Գրանցման վկայականի համարը___________________________________
4) Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվը____________________________
5) Բանկային գործունեության լիցենզիայի համարը______________________
6) Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվ, ամիս, տարեթիվը________________________________

2.

1) Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը`
__________________________________

__________________________________

__________________________________

2) Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) _________________________________________________

3) Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի նախաձեռնումը_______________________________

3.

1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը`
____________________________________
____________________________________
____________________________________

4.

1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը
_____________________________________
_____________________________________
_____________________________________

5.

1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը
_____________________________________
_____________________________________
_____________________________________

 

Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության արդյունքների մասին տեղեկություններ

6.

1) Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)`
____________________________________________________
2) Լուծարային հանձնաժողովի անդամներ (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը)`
___________________________________________________
____________________ _______________________________
____________________________________________________
3) Լուծարային կառավարչի գործունեության ժամանակահատվածը
_____________________

7.

1) Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային գործընթացի սկսելը`______________
2) Բանկի ակտիվների վաճառքից ստացված դրամական միջոցները`___________
3) Իրականացված լուծարային ծախսերը`___________________________________
4) Բանկի պարտավորությունները գումարային արտահայտությամբ`_______
Որից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունները`
 _________________
5) Բանկի կողմից մարված պարտավորությունները գումարային արտահայտությամբ`________________
Որից ֆիզիկական անձանց նկատմամբ մարված պարտավորությունները`
 _________________

Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների հատուցման գործընթացին

8.

1) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը`
________________
2) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 2 մլն Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթով բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը`_____________
3) Բանկի պարտավորությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի նկատմամբ`
 ______________

Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը_________________

Ստորագրություն________________     Կ.Տ.

(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)

 

Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ամսական

Լուծարվող  բանկի անվանումը   

Ամսաթիվը       ______________________ թ-ից

 

մինչև        __________________________թ.

   (հազար դրամ)

N

Ներկայացված  պահանջները` ըստ բանկի
պարտատերերի

Պահանջի չափը
հաշվետու ժամանակաշրջանի
սկզբի դրությամբ

Ներկայացված պահանջներ, այդ թվում.

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը

Պահանջի չափը
հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ

Դրամական միջոցների
հաշվին

Հաշվանցման միջոցով

Նոտարի դեպոզիտ կամ
ի պահ հանձնած

Գրավի իրացման
հաշվին

Այլ

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ֆիզիկական անձանց կողմից
բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

2

ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

3

Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի ներկայացված պահանջները բանկին

 

 

 

 

 

 

 

 

4

 Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

5

Իրավաբանական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

6

Համայնքների  կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

7

Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների  կողմից բանկին ներկայացված պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

8

Այլ անձանց կողմից բանկին ներկայացված
պահանջներ

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհանուր գումար

 

 

 

 

 

 

 

 

_______________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը)

(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)