«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2122-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 10 |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը:
2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմեր ներմուծող և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լիազորված մարմնի կողմից հաշվառվում են հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում:
3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական աշխատանքների, սորտափորձարկումների և անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի վրա:
4. Անձնական կարիքների համար մշակաբույսերի սերմեր կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվել` գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակներին համապատասխան։
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
5. (կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1876-Ն)
6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են դրոշմված (կնքված) և պիտակավորված փաթեթներով (տարաներով) սերմերը:
7. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մշակաբույսերի սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրված հետևյալ փաստաթղթերով`
ա) մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելության և որակական ցուցանիշների հավաստագրեր,
բ) ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:
8. Մշակաբույսերի սերմերի խմբաքանակը ներմուծման սահմանակետում ենթարկվում է բուսասանիտարական ստուգման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԴՐԱ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Վերջնական նշանակման վայր հասնելուց հետո մշակաբույսերի սերմերի խմբաքանակն անմիջապես բեռնաթափվում է և բաժանվում առանձին մշակաբույսերի սերմերի խմբաքանակների, ստուգվում է դրանց առանձին փաթեթների պիտակների վրա նշված հերթական համարի համապատասխանությունը հավաստագրում (կամ հավաստագրերում) նշված հերթական համարներին:
10. Փոխադրման ընթացքում վնասված, ոչ ճիշտ պիտակավորված, չկնքված փաթեթներն առանձնացվում են։ Դրանցում պարունակվող մշակաբույսերի սերմերը Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանման ենթակա չեն:
11. Հայաստանի Հանրապետություն ներկրված մշակաբույսերի սերմերի խմբաքանակից վերցվում է նմուշ` լաբորատոր փորձաքննության և ստուգիչ տեղամասերում ցանքի նպատակով:
12. Մշակաբույսերի սերմերի խմբաքանակից նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավաստագրված մշակաբույսերի սերմերի խմբաքանակները:
14. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է հետևյալ փաստաթղթերով`
ա) մշակաբույսերի սերմերի հավաստագիր,
բ) բուսասանիտարական հավաստագիր:
15. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիր տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 29.12.11 N 1876-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2023, N 2098-Ն | 02.12.2023, N 2122-Ն | |
29.12.2011, N 1876-Ն | 21.01.2012, N 2122-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|