Basic information
Number
N 93-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.01.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
26.01.2015
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
26.01.2015
Effective date
27.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվարի 2015 թ.

N 93-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2015 թվականի հունվարի 20-ի թիվ 6/904-15 հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` ք. Երևան, Կենտրոն, Խորենացու փողոց, 47 շենք, 191 տարածք հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին.

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation