Գլխավոր տեղեկություն
Համար
N 1009-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2011-15.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.710
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2002 թվականի N 1009-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 24.11.11 N 1686-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 1 հավելվածի:

11. «Գյումրու բժշկական ուսումնարան», «Վանաձորի բժշկական ուսումնարան», «Կապանի բժշկական ուսումնարան», «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով համապատասխանաբար առանձնացնել Գյումրի քաղաքի Գորկու N 3, Վանաձոր քաղաքի Վարդանանց N 8, Կապան քաղաքի Շահումյան N 37ա, Դիլիջան քաղաքի Ուսանողական N 74 հասցեներում գտնվող շենքերը և շինությունները` դրանց հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով նշված ընկերությունների կանոնադրական կապիտալը, և այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել «Գյումրու պետական բժշկական քոլեջ», «Վանաձորի պետական բժշկական քոլեջ», «Կապանի պետական բժշկական քոլեջ», «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

(11 կետը լրաց. 12.02.04 N 134-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

 (2-րդ կետը խմբ. 24.11.11 N 1686-Ն)

2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն՝ ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

 (2.1 կետը լրաց. 24.11.11 N 1686-Ն)

2.2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.

6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

 (2.2 կետը լրաց. 24.11.11 N 1686-Ն)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

 (3-րդ կետը խմբ. 24.11.11 N 1686-Ն)

3.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:

 (3.1 կետը լրաց. 24.11.11 N 1686-Ն)

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում է դրանց տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

(4-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն, 13.05.10 N 652-Ն)

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով, 14-րդ հոդվածով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, ըստ քոլեջների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

 (5-րդ կետը խմբ. 24.11.11 N 1686-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պետական, այդ թվում՝ տարածաշրջանային քոլեջներին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

(6-րդ կետը խմբ. 24.11.11 N 1686-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 25 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հին անվանումը

Պետական ոչ առևտրային
կազմակերպության անվանումը

Լիազորված պետական
մարմինը

1

2

3

4

1.

Երևանի պետական
արդյունաբերական
քոլեջ

«Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

2.

Երևանի պետական
ճարտարագիտական
քոլեջ
«Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

3.

Երևանի
ինֆորմատիկայի
պետական քոլեջ

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

4.

Երևանի կիրառական
քիմիայի պետական
քոլեջ

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

5.

Երևանի թեթև
արդյունաբերության
պետական քոլեջ

«Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

6.

Երևան սննդի
արդյունաբերության
պետական քոլեջ

«Երևան սննդի արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

7.

(7-րդ կետն ուժը կորցրել է 29.11.07 N 1577-Ն)

8.

Երևանի պետական
ֆինանսատնտեսագիտական քոլեջ

«Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

9.

Երևանի Ն. Աճեմյանի
անվան առևտրի և
սպասարկման
պետական քոլեջ
«Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

10.

Երևանի պետական
հումանիտար-
տեխնիկական քոլեջ

«Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

11.

Երևանի Ա. Բակունցի
անվան պետական մանկավարժական քոլեջ

«Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

12.

Երևանի պետական
հումանիտար քոլեջ

«Երևանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

13. Երևանի Ռ. Մելիքյանի
անվան պետական
երաժշտական
քոլեջ

«Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

14. Երևանի Ա. Բաբաջանյանի
անվան պետական
երաժշտա-մանկավարժական
քոլեջ

«Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա- մանկավարժական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

15. Երևանի Փ. Թերլեմեզյանի
անվան գեղարվեստի
պետական քոլեջ

«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

16. Հայաստանի պետական
ճարտարագիտական
համալսարանի քոլեջ

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

17. Գյումրու պետական
ճարտարագիտական
քոլեջ
«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

18. Գյումրու պետական
տեխնիկական քոլեջ

«Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

19. Գյումրու պետական
մանկավարժական
քոլեջ

«Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

20. Գյումրու Կարա-
Մուրզայի անվան
պետական
երաժշտական
քոլեջ

«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

21. Արթիկի պետական
քոլեջ

«Արթիկի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

22. Վանաձորի Ս. Թևոսյանի
անվան պետական
պոլիտեխնիկական քոլեջ

«Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

23. Վանաձորի պետական
տեխնոլոգիական քոլեջ
«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

24. Վանաձորի Մ. Թավրիզյանի
անվան պետական
արվեստի քոլեջ

«Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

25. Ալավերդու պետական
քոլեջ

«Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

26. Սպիտակի պետական
քոլեջ

«Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 21.06.07 N 717-Ն)
28. Գավառի պետական
երաժշտական
քոլեջ

«Գավառի պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

29. Սևանի պետական քոլեջ

«Սևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

30. Մարտունու պետական քոլեջ «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

31. Վարդենիսի պետական քոլեջ

«Վարդենիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

32. Կապանի պետական
ճարտարագիտական
քոլեջ

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

33. Կապանի պետական
արվեստի քոլեջ

«Կապանի պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

34. Գորիսի պետական
մանկավարժական
քոլեջ

«Գորիսի պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

35. Սիսիանի պետական
հումանիտար քոլեջ

«Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

36. Սիսիանի պետական
տնտեսագիտական
քոլեջ

«Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

37. Մեղրու պետական
քոլեջ

«Մեղրու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

38. Իջևանի պետական
քոլեջ
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

39. Դիլիջանի պետական
քոլեջ

«Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

40. Դիլիջանի արվեստի
պետական քոլեջ

«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

41. Բերդի պետական
քոլեջ

«Բերդի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

42. Արմավիրի պետական
ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ

«Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

43. Աբովյանի պետական
ճարտարագիտական
քոլեջ

«Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

44. Հրազդանի պետական
քոլեջ
«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

45. Չարենցավանի պետական
քոլեջ

«Չարենցավանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

46. Արմավիրի արվեստի
պետական
քոլեջ

«Արմավիրի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

47. Էջմիածնի պետական
քոլեջ

«Էջմիածնի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

48. Արարատի պետական
քոլեջ

«Արարատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

49. Եղեգնաձորի պետական
քոլեջ
«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
կրթության և գիտության
նախարարություն

50. Երևանի պետական
գյուղատնտեսական
քոլեջ

«Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն
51. Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ

«Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

52. Շիրակի ակադեմիկոս
Մ. Թումանյանի անվան
պետական գյուղատնտեսական քոլեջ

«Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

53. Վանաձորի պետական
գյուղատնտեսական
քոլեջ

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

54. Ստեփանավանի պրոֆ.
Ա. Քալանթարի անվան
պետական գյուղատնտեսական քոլեջ

«Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

55. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական
գյուղատնտեսական
քոլեջ

«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

56. Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ

«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

57. Արմավիրի Ս. Լուկաշինի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ
«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

58. Նոր Գեղիի ակադեմիկոս
Գ. Աղաջանյանի
անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ

«Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

59. Մասիսի պետական
գյուղատնտեսական քոլեջ

«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
գյուղատնտեսության
նախարարություն

60. Երևանի պետական
բժշկական
համալսարանի
քոլեջ

«Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

61. Երևանի պետական
հենակետային
բժշկական քոլեջ

«Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

62. Երևանի «Էրեբունի»
պետական
բժշկական քոլեջ

«Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

63. «Գյումրու բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

64. «Վանաձորի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Վանաձորի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

65. «Կապանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Կապանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

66. «Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
առողջապահության
նախարարություն

67. Երևանի մշակույթի
պետական քոլեջ

«Երևանի մշակույթի պետական քոլեջ»պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

68.

Երևանի պարարվեստի
պետական քոլեջ

«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

69. Երևանի
էստրադայի և
ջազային արվեստի
պետական քոլեջ

«Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

70. Երևանի
օլիմպիական
հերթափոխի
պետական
մարզական
քոլեջ

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

71. Գյումրու օլիմպիական
հերթափոխի պետական
մարզական քոլեջ

«Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության մշակույթի,
երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարություն

72. Աբովյանի պետական
էներգետիկական քոլեջ

«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի
Հանրապետության
էներգետիկայի
նախարարություն

73. Արտաշատի պետական քոլեջ «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
74.

-

«Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

75.

---

«Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (նախկին «Թալինի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն)

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

(Ցանկը լրաց. N 20.02.03 N 182-Ն, խմբ. 12.02.04 N 134-Ն, փոփ. 03.11.05 N 2074-Ն, 21.06.07 N 717-Ն, 14.06.07 N 746-Ն, լրաց. 10.04.08 N 341-Ն, փոփ., լրաց. 03.03.11 N 199-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«_________________________ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «___________________________________________տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է:

2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ։

3. Քոլեջի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «________________________________________տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ՝ «_______________________________________ » ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ՝ «____________________________________________________ региональный государственный колледж» Государственная Некоммерческая Организация.

4) ռուսերեն կրճատ՝ «________________________________________» ГНО.

5) անգլերեն լրիվ՝ «_______________________________________________regiօnal state cօllege» Nօncօmmercial State Organizatiօn.

6) անգլերեն կրճատ՝ «_________________________________________» NSO:

4. Քոլեջի գտնվելու վայրը` __________________________________________________:

5. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներ:

8. Քոլեջի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ՝ լիազորված մարմին).

3) քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` քոլեջի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).

4) քոլեջի գործադիր մարմինը` քոլեջի տնօրենը (այսուհետ` տնօրեն):

9. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Քոլեջում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

11. Քոլեջում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

 

II. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

14. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով՝

1) իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.

2) կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ քոլեջի ուսանողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ.

3) կարող է իրականացնել մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր.

4) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

5) աջակցում է քոլեջի ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրականացվող ծրագրերում.

6) միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար.

7) իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

15. Քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն՝ ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի (Երևանում գտնվելու դեպքում նշել՝ Երևանի) ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

16. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

17. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալու նրանց մասնակից:

18. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման, պետական հավատարմագրման դեպքում: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ նաև հասարակական հավատարմագրում:

19. Քոլեջի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) հիմնադրի սահմանած կարգով օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադիրն ունի քոլեջի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Հիմնադիրն օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) սահմանում է քոլեջի գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

2) սահմանում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով քոլեջի կողմից տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ նրանց մասնակից դառնալու կարգը.

3) վերակազմակերպում կամ լուծարում է քոլեջը.

4) իրականացնում է այլ լիազորություններ:

21. Լիազորված մարմինն իրականացնում է քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը: Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) հաստատում է քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները.

2) սահմանում է քոլեջի կառավարման համակարգը.

3) սահմանում է քոլեջին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքը.

4) վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

5) լսում է քոլեջի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

6) կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.

7) քոլեջի լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

8) իրականացնում է այլ լիազորություններ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Խորհուրդը բաղկացած է _____ անդամից (նշել ոչ պակաս, քան 11 և ոչ ավելի, քան 20), որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 23-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

23. Խորհրդի անդամներից՝

1) _____-ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը) թեկնածությունը լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի մարզի մարզպետը (Երևանում գտնվելու դեպքում նշել Երևանի քաղաքապետը).

2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը) որոշում է լիազորված մարմինը.

3) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունը քոլեջի մանկավարժական աշխատողների կազմից լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի մանկավարժական խորհուրդը.

4) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունը քոլեջի ուսանողների կազմից լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի ուսանողական խորհուրդը:

24. Խորհուրդն իր կազմից, քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):

25. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:

26. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`

1) քննարկում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ.

2) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար.

3) հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

4) սահմանում է տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգը, կազմակերպում, անցկացնում է մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուին (թեկնածուներին) ներկայացնում է լիազորված մարմնին.

5) իրականացնում է տնօրենի գործունեության ընթացիկ վերահսկողությունը, քննարկում և հաստատում է նրա հաշվետվությունները.

6) սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է լիազորված մարմնին առաջարկություն ներկայացնել տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

7) քոլեջի իրավասությանը վերապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյալ տնօրենին և խորհրդին խորհրդատվական առաջարկություններ (եզրակացություններ) ներկայացնելու նպատակով, տնօրենի առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, բաժանմունքների վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը և գործունեության կարգը.

8) քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով, տնօրենի առաջարկությամբ, կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, ինչպես նաև ամբիոնների, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը.

9) հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագրերը.

10) տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցութային ընթացակարգ, կազմակերպել և անցկացնել մրցույթը.

11) հաստատում է քոլեջի տնօրենի և մանկավարժների գնահատման իրականացմանն ուղղված միջոցառումները.

12) լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները.

13) սահմանում է քոլեջում մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

14) տնօրենի առաջարկությամբ սահմանում է ներքոլեջային կրթաթոշակներ և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև ուսանողական նպաստներ, պետական և ներքոլեջային կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմերը.

15) հիմնադրի սահմանած կարգով որոշում է քոլեջի շահույթի տնօրինման ուղղությունները.

16) տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը.

17) տնօրենի առաջարկությամբ քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

18) քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմնին.

19) հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

20) լիազորված մարմնի սահմանած նոր նպատակների և տարեկան թիրախների հիման վրա հաստատում է քոլեջի միջնաժամկետ բիզնես-պլանները և տարեկան պլանները.

21) հաստատում է տնօրենի և մանկավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես նաև պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը.

22) հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները.

23) հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

24) համաձայնություն է տալիս սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքների կնքման համար, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

25) իրականացնում է այլ լիազորություններ, ինչպես նաև հաստատում է քոլեջի գործունեությունը կանոնակարգող ներքին այլ փաստաթղթեր, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

27. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ տնօրենի նախաձեռնությամբ: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

29. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերն անցկացվում են սույն կանոնադրությանը և խորհրդի աշխատակարգին համապատասխան: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել քոլեջի աշխատողներ, ուսանողներ և նրանց ծնողներ, հասարակայնության, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

30. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են խորհրդի լիազորություններն ավարտվելու դեպքում կամ, եթե նա՝

1) հրաժարական է տվել.

2) առաջադրված է եղել քոլեջի ուսանողական խորհրդի կողմից և կորցրել է քոլեջի ուսանողի կարգավիճակը.

3) առաջադրված է եղել քոլեջի մանկավարժական կազմի խորհրդի կողմից և կորցրել է քոլեջում իր աշխատանքը.

4) դատապարտվել է ազատազրկման.

5) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

6) առանց հարգելի պատճառի երեք անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին.

7) մահացել է:

31. Խորհրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, եթե խորհուրդն առանց հարգելի պատճառի երեք անգամ անընդմեջ նիստեր չի գումարում կամ որոշում չի ընդունում իր լիազորությանը վերապահված հարցերի վերաբերյալ:

32. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ՝ խորհրդի այդ անդամի թեկնածությունն առաջադրած մարմնի առաջարկությամբ:

33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան թափուր տեղ առաջանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

34. Խորհրդի որոշումները կարող են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազորված մարմնին կամ դատարան:

 

V. ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Տնօրենի թեկնածուն (թեկնածուները) ընտրվում է (ընտրվում են) խորհրդի սահմանած մրցութային ընթացակարգով: Լիազորված մարմինը մրցույթի արդյունքում խորհրդի կողմից հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուի կամ թեկնածուներից մեկի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է պայմանագիր:

36. Տնօրենի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) ում օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

37. Տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով, լիազորված մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է քոլեջի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

38. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս քոլեջի անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում է գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազոր մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է քոլեջի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) սահմանում է քոլեջի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում քոլեջի հիմնարկների, ներկայացուցչությունների, մասնաճյուղերի ղեկավարներին և քոլեջի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) տալիս է քոլեջի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորագրման իրավունքով լիազորագրեր.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8) համաձայն տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի՝ հաստատում է քոլեջում ուսուցանվող յուրաքանչյուր մասնագիտության ուսումնական պլանը, առկայության դեպքում՝ մոդուլային ուսումնական պլանը, առարկայական և (կամ) մոդուլային ծրագրերը և դրանցում կատարում փոփոխություններ.

9) հաստատում է այն մասնագիտության կամ մասնագիտական որակավորման գծով ուսումնական պլանը և առարկայական ծրագիրը, որի պետական կրթական չափորոշիչը հաստատված չէ.

10) ուսումնական պլաններով սահմանում է քոլեջի ուսանողների ուսումնառության արդյունքների ընթացիկ, միջանկյալ, ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.

11) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսանողական նպաստներ և պետական կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմը.

12) կարող է խորհրդին առաջարկություն ներկայացնել ներքոլեջային կրթաթոշակներ նշանակելու մասին.

13) անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քոլեջի մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

14) քոլեջի ուսանողներին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին, իսկ հնարավորության դեպքում՝ նաև օժանդակում է նրանց աշխատանքի տեղավորմանը.

15) վերահսկողություն է իրականացնում քոլեջում ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.

16) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.

17) տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին.

18) իր լիազորությունների սահմաններում արձակում է քոլեջում և նրա ստորաբաժանումներում կատարման համար պարտադիր հրամաններ, հրահանգներ, տալիս է ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քոլեջի իրավասությանը վերապահված այլ լիազորություններ, որոնք խորհրդին կամ քոլեջի այլ մարմնի վերապահված չեն:

39. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

40. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված մարմնի հրամանի համաձայն տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:

41. Տնօրենը չի կարող`

1) միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) քոլեջի հետ կապված հարաբերություններում լինել երրորդ անձանց ներկայացուցիչ.

4) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

42. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է այդ մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

6) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ կամ առաջ են եկել սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հանգամանքները.

7) նա իր գործառույթներն իրականացնելիս քոլեջին կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է քոլեջին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը.

8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) դատական կարգով քոլեջը ճանաչվել է սնանկ կամ քոլեջն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

12) քոլեջի կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

13) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

43. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

44. Սույն կանոնադրության 42-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից.

2) 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը.

3) այլ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

45. Սույն կանոնադրության 43-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:

46. Տնօրենի հրամանները, հրահանգները, ցուցումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել լիազորված մարմին կամ դատարան:

 

VI. ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

47. Քոլեջն ունի մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր: Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:

48. Քոլեջի մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազորված մարմինը:

49. Քոլեջի աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) մասնակցելու քոլեջի կառավարմանը.

2) ընդգրկվելու համապատասխան մասնագիտական, առարկայական խորհուրդների կազմում.

3) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ.

4) օգտվելու քոլեջի տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

5) օգտվելու այլ իրավունքներից:

50. Քոլեջի աշխատողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) հետևել բարոյականության նորմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և արտահայտություններից, որոնք կարող են հանգեցնել հաստատության անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վատացմանը.

3) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

4) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը, շարունակաբար կատարելագործել իր մասնագիտական և մանկավարժական հմտությունները. չկիրառել դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնք կհանգեցնեն ուսանողի անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության:

 

VII. ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

51. Քոլեջի ուսանողը միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, որին տրվում է սահմանված նմուշի ուսանողի տոմս և ստուգման գրքույկ:

52. Քոլեջի ունկնդիրը տնօրենի հրամանով ընդունված անձն է՝ նախապատրաստական կամ կարճաժամկետ դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից:

53. Քոլեջի ուսանողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով:

54. Քոլեջի ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում է քոլեջը.

2) մասնակցելու քոլեջի կառավարմանը` ընդգրկվելով խորհրդի կազմում, մասնակցելու ուսանողական խորհրդի, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.

3) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

5) ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում՝ վճարովի) կրթական ծառայություններից.

6) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.

7) առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ պահպանելով իր ուսանողական իրավունքը, ինչպես նաև վերականգնելու ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած իր ուսանողական իրավունքը.

8) տեղափոխվելու մեկ այլ, այդ թվում՝ նաև պետական հավատարմագրում ստացած, մասնագիտական ուսումնական հաստատություն.

9) անվճար օգտվելու քոլեջի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

10) մասնակցելու քոլեջի հետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.

11) ստանալու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման պետական նպաստ և կրթաթոշակ.

12) օգտվելու սահմանված չափի՝ ներառյալ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

13) օգտվելու այլ իրավունքներից:

55. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) քոլեջից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ կամ կրթաթոշակ ստանալու իրավունքը:

56. Քոլեջի ուսանողը և դիմորդն իրավունք ունի ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին:

57. Քոլեջի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Քոլեջի ուսանողական խորհուրդը համարվում է ստեղծված և օգտվում է սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքներից՝ խորհրդի նախագահին իր անվանական կազմը և գործունեության կարգը պաշտոնապես ներկայացնելու պահից:

58. Քոլեջի ուսանողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) խնամքով վերաբերվել քոլեջի գույքին.

3) հարգել աշխատողների և ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը.

4) վճարովի հիմունքներով սովորելիս՝ սահմանված կարգով և ժամկետներում վճարել ուսման վարձը.

5) կատարել կրթական ծրագրերի պահանջները.

6) հաճախել պարտադիր համարվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

7) բարձր պահել քոլեջի ուսանողի պատիվն ու հեղինակությունը.

8) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

59. Բարձր առաջադիմություն, փորձարարական-նախագծային աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:

60. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկատարելու, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է տնօրենի կամ նրա լիազորած անձի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

 

VIII. ՔՈԼԵՋԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

61. Քոլեջի սեփականությունը ձևավորվում է քոլեջի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև քոլեջի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

62. Հիմնադիրը կարող է քոլեջին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք կամ հետ վերցնել իր կողմից քոլեջին ամրացված գույքը: Քոլեջի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

63. Քոլեջը սեփականության իրավունք ունի ամրացված գույքի օգտագործման արդյունքում քոլեջի ստացած եկամուտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քոլեջին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: Սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ քոլեջի լուծարումից հետո մնացած գույքի:

64. Հիմնադրի կողմից քոլեջին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ քոլեջի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

65. Քոլեջն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Քոլեջի սեփականության պահպանման հոգսը կրում է քոլեջը:

66. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

67. Քոլեջի զբաղեցրած տարածքները (այդ թվում՝ դասասենյակ, լաբորատորիա, առարկայական կաբինետ, մարզադահլիճ, գրադարան-ընթերցասրահ, համակարգչային սենյակ, արհեստանոց, օժանդակ բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլ տարածքներ) ըստ կրթական ծրագրի պետք է համապատասխանեն հիմնադրի սահմանած նորմատիվների պահանջներին:

68. Քոլեջն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

69. Քոլեջի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

70. Հիմնադրի կողմից գույքը քոլեջին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

 

IX. ՔՈԼԵՋԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Քոլեջի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

72. Քոլեջն ըստ հիմնադրի սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

73. Քոլեջի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝

1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:

74. Քոլեջն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:

75. Քոլեջը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին.

3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

5) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին.

6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.

7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` քոլեջի հայեցողությամբ.

9) քոլեջի հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

76. Քոլեջը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին:

77. Քոլեջը հիմնադրի սահմանած կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

78. Քոլեջի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` հիմնադրի սահմանած կարգով:

 

X. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

79. Քոլեջը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Քոլեջը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

80. Քոլեջի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

81. Քոլեջը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

82. Քոլեջը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

83. Քոլեջի լուծարման դեպքում քոլեջի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ քոլեջի ուսանողների (ունկնդիրների) հետագա ուսուցման կարգը սահմանում է հիմնադիրը:

 

(Հավելվածը խմբ. 24.11.11 N 1686-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2002 թվականի

 հունիսի 20-ի N 1009-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«_____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «_______________________________________պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է:

2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ։

3. Քոլեջի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «_________________________________________պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ՝ «_______________________________________ » ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ՝ «____________________________________ государственный колледж» Государственная Некоммерческая Организация.

4) ռուսերեն կրճատ՝ «________________________________________» ГНО.

5) անգլերեն լրիվ՝ «_____________________________________________________state cօllege» Nօncօmmercial State Organizatiօn.

6) անգլերեն կրճատ՝ «_________________________________________» NSO:

4. Քոլեջի գտնվելու վայրը` _____________________________________________________ :

5. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներ:

8. Քոլեջի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին).

3) քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` քոլեջի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).

4) քոլեջի գործադիր մարմինը` քոլեջի տնօրենը (այսուհետ` տնօրեն):

9. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Քոլեջում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

11. Քոլեջում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

 

II. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

14. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով՝

1) իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.

2) կարող է իրականացնել մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր.

3) ապահովում է դասախոսների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

4) աջակցում է քոլեջի ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրականացվող ծրագրերում.

5) միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար.

6) իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

15. Քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են`

1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.

3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.

6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը:

16. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

17. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալ նրանց մասնակից:

18. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման, պետական հավատարմագրման դեպքում: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ նաև հասարակական հավատարմագրում:

19. Քոլեջի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) հիմնադրի սահմանած կարգով օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադիրն ունի քոլեջի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Հիմնադիրն օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) սահմանում է քոլեջի գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

2) սահմանում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով՝ քոլեջի կողմից տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ նրանց մասնակից դառնալու կարգը.

3) վերակազմակերպում կամ լուծարում է քոլեջը.

4) իրականացնում է այլ լիազորություններ:

21. Լիազորված մարմինն իրականացնում է քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը: Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1) հաստատում է քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, սահմանում է խորհրդի ձևավորման կարգը.

2) սահմանում է քոլեջի կառավարման համակարգը.

3) սահմանում է քոլեջին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմը.

4) վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

5) լսում է քոլեջի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

6) կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.

7) քոլեջի լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է լուծարման հաշվեկշիռը.

8) իրականացնում է այլ լիազորություններ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Խորհուրդը բաղկացած է _____ անդամից (նշել ոչ պակաս, քան 11 և ոչ ավելի, քան 20), որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 23-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

23. Խորհրդի անդամներից՝

1) _____-ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը) թեկնածությունը լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի մարզի մարզպետը (Երևանում գտնվելու դեպքում՝ նշել Երևանի քաղաքապետը).

2) _____-ին, այդ թվում՝ պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը), սոցիալական գործընկերներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), տարածքային զբաղվածության ծառայության ներկայացուցիչներ` _____ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 10 տոկոսը) որոշում է լիազորված մարմինը.

3) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը) թեկնածությունը քոլեջի մանկավարժական աշխատողների կազմից լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի մանկավարժական խորհուրդը.

4) _____ -ի (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը) թեկնածությունը քոլեջի ուսանողների կազմից լիազորված մարմնին առաջադրում է քոլեջի ուսանողական խորհուրդը:

24. Խորհուրդն իր կազմից, քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):

25. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:

26. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`

1) քննարկում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

2) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար.

3) հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

4) սահմանում է տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգը, կազմակերպում, անցկացնում է մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուին (թեկնածուներին) ներկայացնում է լիազորված մարմնին.

5) իրականացնում է տնօրենի գործունեության ընթացիկ վերահսկողությունը, քննարկում և հաստատում է նրա հաշվետվությունները.

6) սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է լիազորված մարմին առաջարկություն ներկայացնել տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

7) քոլեջի իրավասությանը վերապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյալ տնօրենին և խորհրդին խորհրդատվական առաջարկություններ (եզրակացություններ) ներկայացնելու նպատակով, տնօրենի առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, բաժանմունքների վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը և գործունեության կարգը.

8) քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով տնօրենի առաջարկությամբ կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, ինչպես նաև ամբիոնների, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը.

9) հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագրերը.

10) տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցութային ընթացակարգ, կազմակերպել և անցկացնել մրցույթը.

11) հաստատում է քոլեջի տնօրենի և մանկավարժների գնահատման իրականացմանն ուղղված միջոցառումները.

12) լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները.

13) սահմանում է քոլեջում մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

14) տնօրենի առաջարկությամբ սահմանում է ներքոլեջային կրթաթոշակներ և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև ուսանողական նպաստներ, պետական և ներքոլեջային կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմերը.

15) հիմնադրի սահմանած կարգով որոշում է քոլեջի շահույթի տնօրինման ուղղությունները.

16) տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը.

17) տնօրենի առաջարկությամբ քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

18) քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմին.

19) հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

20) հաստատում է տնօրենի և մանկավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես նաև պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը.

21) հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները.

22) հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

23) համաձայնություն է տալիս սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքների կնքման համար, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

24) իրականացնում է այլ լիազորություններ, ինչպես նաև հաստատում է քոլեջի գործունեությունը կանոնակարգող ներքին այլ փաստաթղթեր, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

27. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ տնօրենի նախաձեռնությամբ: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

29. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերն անցկացվում են սույն կանոնադրությանը և խորհրդի աշխատակարգին համապատասխան: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել քոլեջի աշխատողներ, ուսանողներ և նրանց ծնողներ, հասարակայնության, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

30. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են խորհրդի լիազորություններն ավարտվելու դեպքում կամ, եթե նա՝

1) հրաժարական է տվել.

2) առաջադրված է եղել քոլեջի ուսանողական խորհրդի կողմից և կորցրել է քոլեջի ուսանողի կարգավիճակը.

3) առաջադրված է եղել քոլեջի մանկավարժական կազմի խորհրդի կողմից և կորցրել է քոլեջում իր աշխատանքը.

4) դատապարտվել է ազատազրկման.

5) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

6) առանց հարգելի պատճառի երեք անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին.

7) մահացել է:

31. Խորհրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, եթե խորհուրդն առանց հարգելի պատճառի երեք անգամ անընդմեջ նիստեր չի գումարում կամ որոշում չի ընդունում իր լիազորությանը վերապահված հարցերի վերաբերյալ:

32. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ՝ խորհրդի այդ անդամի թեկնածությունն առաջադրած մարմնի առաջարկությամբ:

33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան թափուր տեղ առաջանալուց հետո` 10-օրյա ժամկետում:

34. Խորհրդի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազորված մարմնին կամ դատարան:

 

V. ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Տնօրենի թեկնածուն (թեկնածուները) ընտրվում է (ընտրվում են) խորհրդի սահմանած մրցութային ընթացակարգով: Լիազորված մարմինը մրցույթի արդյունքում խորհրդի կողմից հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուի կամ թեկնածուներից մեկի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է պայմանագիր:

36. Տնօրենի պաշտոնը չի կարող զբաղեցնել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) ում օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

37. Տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով, լիազորված մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է քոլեջի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

38. Տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս քոլեջի անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում է գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազոր մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է քոլեջի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) սահմանում է քոլեջի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում քոլեջի հիմնարկների, ներկայացուցչությունների, մասնաճյուղերի ղեկավարներին և քոլեջի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) տալիս է քոլեջի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորագրման իրավունքով լիազորագրեր.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8) համաձայն տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչի՝ հաստատում է քոլեջում ուսուցանվող յուրաքանչյուր մասնագիտության ուսումնական պլանը, առկայության դեպքում՝ մոդուլային ուսումնական պլանը, առարկայական և (կամ) մոդուլային) ծրագրերը և դրանցում կատարում փոփոխություններ.

9) հաստատում է այն մասնագիտության կամ մասնագիտական որակավորման գծով ուսումնական պլանը և առարկայական ծրագիրը, որի պետական կրթական չափորոշիչը հաստատված չէ.

10) ուսումնական պլաններով սահմանում է քոլեջի ուսանողների ուսումնառության արդյունքների ընթացիկ, միջանկյալ, ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.

11) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսանողական նպաստներ և պետական կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմը.

12) կարող է խորհրդին առաջարկություն ներկայացնել ներքոլեջային կրթաթոշակներ նշանակելու մասին.

13) անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քոլեջի մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

14) քոլեջի ուսանողներին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին, իսկ հնարավորության դեպքում՝ նաև օժանդակում է նրանց աշխատանքի տեղավորմանը.

15) վերահսկողություն է իրականացնում քոլեջում ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.

16) ապահովում ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.

17) տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին.

18) իր լիազորությունների սահմաններում արձակում է քոլեջում և նրա ստորաբաժանումներում կատարման համար պարտադիր հրամաններ, հրահանգներ, տալիս է ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քոլեջի իրավասությանը վերապահված այլ լիազորություններ, որոնք խորհրդին կամ քոլեջի այլ մարմնի վերապահված չեն:

39. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

40. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված մարմնի հրամանի համաձայն տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:

41. Տնօրենը չի կարող`

1) միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) քոլեջի հետ կապված հարաբերություններում լինել երրորդ անձանց ներկայացուցիչ.

4) ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

42. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է այդ մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

6) նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետով նախատեսված հանգամանքները.

7) նա իր գործառույթներն իրականացնելիս քոլեջին կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է քոլեջին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը.

8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) դատական կարգով քոլեջը ճանաչվել է սնանկ, կամ քոլեջն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո վեց ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

12) քոլեջի կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

13) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

43. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

44. Սույն կանոնադրության 42-րդ կետի՝

1) 1-ին ենթակետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից.

2) 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը.

3) այլ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

45. Սույն կանոնադրության 43-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:

46. Տնօրենի հրամանները, հրահանգները, ցուցումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազորված մարմնին կամ դատարան:

 

VI. ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

47. Քոլեջն ունի մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր: Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:

48. Քոլեջի մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազորված մարմինը:

49. Քոլեջի աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) մասնակցելու քոլեջի կառավարմանը.

2) ընդգրկվելու համապատասխան մասնագիտական, առարկայական խորհուրդների կազմում.

3) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ.

4) օգտվելու քոլեջի տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

5) օգտվելու այլ իրավունքներից:

50. Քոլեջի աշխատողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) հետևել բարոյականության նորմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և արտահայտություններից, որոնք կարող են հանգեցնել հաստատության անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վատացմանը.

3) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

4) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը, շարունակաբար կատարելագործել իր մասնագիտական և մանկավարժական հմտությունները. չկիրառել դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնք կհանգեցնեն ուսանողի անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության:

 

VII. ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

51. Քոլեջի ուսանողը միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, ում տրվում է սահմանված նմուշի ուսանողի տոմս և ստուգման գրքույկ:

52. Քոլեջի ունկնդիրը տնօրենի հրամանով ընդունված անձն է՝ նախապատրաստական կամ կարճաժամկետ դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից:

53. Քոլեջի ուսանողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով:

54. Քոլեջի ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում է քոլեջը.

2) մասնակցելու քոլեջի կառավարմանը` ընդգրկվելով խորհրդի կազմում, մասնակցելու ուսանողական խորհրդի, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.

3) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

5) ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում՝ վճարովի) կրթական ծառայություններից.

6) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.

7) առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ պահպանելով իր ուսանողական իրավունքը, ինչպես նաև վերականգնել ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած իր ուսանողական իրավունքը.

8) տեղափոխվելու մեկ այլ, այդ թվում՝ նաև պետական հավատարմագրում ստացած, մասնագիտական ուսումնական հաստատություն.

9) անվճար օգտվելու քոլեջի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

10) մասնակցելու քոլեջի հետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.

11) ստանալու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման պետական նպաստ և կրթաթոշակ.

12) օգտվելու սահմանված չափի՝ ներառյալ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

13) օգտվելու այլ իրավունքներից:

55. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) քոլեջից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ կամ կրթաթոշակ ստանալու իրավունքը:

56. Քոլեջի ուսանողը և դիմորդն իրավունք ունեն ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին:

57. Քոլեջի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Քոլեջի ուսանողական խորհուրդը համարվում է ստեղծված և օգտվում է սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքներից՝ խորհրդի նախագահին իր անվանական կազմը և գործունեության կարգը պաշտոնապես ներկայացնելու պահից:

58. Քոլեջի ուսանողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) խնամքով վերաբերվել քոլեջի գույքին.

3) հարգել աշխատողների և ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը.

4) վճարովի հիմունքներով սովորելիս՝ սահմանված կարգով և ժամկետներում վճարել ուսման վարձը.

5) կատարել կրթական ծրագրերի պահանջները.

6) հաճախել պարտադիր համարվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

7) բարձր պահել քոլեջի ուսանողի պատիվն ու հեղինակությունը.

8) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

59. Բարձր առաջադիմություն, փորձարարական-նախագծային աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:

60. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկատարելու, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է տնօրենի կամ նրա լիազորած անձի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

 

VIII. ՔՈԼԵՋԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

61. Քոլեջի սեփականությունը ձևավորվում է քոլեջի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև քոլեջի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

62. Հիմնադիրը կարող է քոլեջին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք կամ հետ վերցնել իր կողմից քոլեջին ամրացված գույքը: Քոլեջի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

63. Քոլեջը սեփականության իրավունք ունի ամրացված գույքի օգտագործման արդյունքում քոլեջի ստացած եկամուտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քոլեջին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: Սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ քոլեջի լուծարումից հետո մնացած գույքի:

64. Հիմնադրի կողմից քոլեջին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ քոլեջի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

65. Քոլեջն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Քոլեջի սեփականության պահպանման հոգսը կրում է քոլեջը:

66. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

67. Քոլեջի զբաղեցրած տարածքները (այդ թվում՝ դասասենյակ, լաբորատորիա, առարկայական կաբինետ, մարզադահլիճ, գրադարան-ընթերցասրահ, համակարգչային սենյակ, արհեստանոց, օժանդակ բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլ տարածքներ) ըստ կրթական ծրագրի պետք է համապատասխանեն հիմնադրի սահմանած նորմատիվների պահանջներին:

68. Քոլեջն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

69. Քոլեջի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

70. Հիմնադրի կողմից գույքը քոլեջին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

 

IX. ՔՈԼԵՋԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Քոլեջի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

72. Քոլեջն ըստ հիմնադրի սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

73. Քոլեջի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝

1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:

74. Քոլեջն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:

75. Քոլեջը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.

3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

5) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին.

6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.

7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` քոլեջի հայեցողությամբ.

9) քոլեջի հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

76. Քոլեջը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին:

77. Քոլեջը հիմնադրի սահմանած կարգով հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

78. Քոլեջի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` հիմնադրի սահմանած կարգով:

 

X. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

79. Քոլեջը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Քոլեջը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

80. Քոլեջի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

81. Քոլեջը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

82. Քոլեջը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

83. Քոլեջի լուծարման դեպքում քոլեջի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ քոլեջի ուսանողների (ունկնդիրների) հետագա ուսուցման կարգը սահմանում է հիմնադիրը:

(Հավելվածը լրաց. 24.11.11 N 1686-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան