Գլխավոր տեղեկություն
Համար
N 1325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2011-15.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.13/55(354) Հոդ.1147
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2004 թվականի N 1325-Ն

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 17.02.05 N 143-Ն, փոփ. 08.12.11 N 1724-Ն)

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 25
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1325-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:

(1-ին կետը խմբ. 17.02.05 N 143-Ն, 08.12.11 N 1724-Ն)

2. Օրենքով սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ-ներ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն) առևտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի և միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ժապավենների միջոցով:

Կազմակերպությունները հաշվարկները կատարում են միայն հարկային մարմնում (այսուհետ` հարկային տեսչություն)` սույն կանոններով սահմանված կարգով գրանցված և դրոշմակնքված ՀԴՄ-ների միջոցով:

(2-րդ կետը փոփ. 17.02.05 N 143-Ն, լրաց. 13.11.08 N 1404-Ն, փոփ. 22.01.09 N 78-Ն, 13.01.11 N 6-Ն)

3. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի հարկային մարմինը:

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)

 

II. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

4. Օրենքով սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում գրանցման ենթակա ՀԴՄ-ն (ՀԴՄ-ները) և ՀԴՄ-ի անձնագիրը (անձնագրերը):

(4-րդ կետը փոփ. 17.02.05 N 143-Ն, 15.07.10 N 863-Ն, խմբ. 07.07.11 N 934-Ն)

5. Հարկային տեսչությունը սույն կանոնների 4-րդ կետում նշված ՀԴՄ-ն և անձնագիրը (անձնագրերը) ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ` համաձայն N 10 ձևի: Ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում:

(5-րդ կետը խմբ. 07.07.11 N 934-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 07.07.11 N 934-Ն)

 7. Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշով` 2 տեղից (հանդիպակաց): Դրոշմակնքված ՀԴՄ-ն և սույն կանոնների 4-րդ կետում նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին միաժամանակ նրանց տալով հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտի մեկ օրինակը, իսկ սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային տեսչությունում:

(7-րդ կետը փոփ. 13.01.11 N 6-Ն)

8. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու դեպքում կազմակերպությունը, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային տեսչություն ներկայացնում է նոր ՀԴՄ-ն, դրա անձնագիրը, փոխարինվող (գրանցումից հանվող) ՀԴՄ-ն և դրա գրանցման քարտը:

(8-րդ կետը խմբ. 07.07.11 N 934-Ն)

9. Հարկային տեսչությունը սույն կանոնների 8-րդ կետում նշված ՀԴՄ-ները և փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ և ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով գրանցման նոր քարտ:

(9-րդ կետը խմբ. 07.07.11 N 934-Ն)

10. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն ներկայացվելուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտը` համաձայն N 12 ձևի, այնուհետև ՀԴՄ-ն ապաֆիսկալավորվում է և վերադարձվում կազմակերպությանը: ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ:

Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ: Նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:

Հսկողական աշխատանքների ընթացքում (ստուգում, ուսումնասիրություն, երրորդ անձանցից ստացված տվյալներ և այլն) առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներն ապաֆիսկալավորվում և գրանցումից հանվում են հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

(10-րդ կետը խմբ. 07.07.11 N 934-Ն, 08.12.11 N 1724-Ն)

11. Կազմակերպությունը քարտը պահպանում է ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀԴՄ-ն օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:

 

III. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 15.07.10 N 863-Ն)

 

12. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողություններ, և միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի:

13. (կետն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

15. Շահագործման գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), հարկային տեսչություններում ՀԴՄ-ի գրանցման համարը և գործունեության իրականացման վայրը (հասցեն) նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ (կտրոն), հաշվետվություն և այլն):

 

IV. ՀԴՄ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ

 

16. Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):

17. Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

(17-րդ կետը փոփ. 15.07.10 N 863-Ն)

18. Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:

(18-րդ կետը լրաց. 13.11.08 N 1404-Ն)

 

V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

19. Պատասխանատու անձը պարտավոր է`

ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,

բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),

գ) ծառայությունների մատուցման դեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճար) ստանալու պահին:

դ) (ենթակետն ուժը կորցրել է 07.07.11 N 934-Ն)

(19-րդ կետը լրաց. 13.11.08 N 1404-Ն, 08.10.09 N 1146-Ն, փոփ., լրաց. 07.07.11 N 934-Ն)

19.1. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածում տպվող դրամարկղային չեկը (կտրոնը) պետք է կտրվի ժապավենի դիմային մասում առկա եզրագծով: Տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) կտրման տեղը ժապավենի դիմային մասում առկա եզրագծի հետ չհամընկնելու կամ եզրագծի բացակայության դեպքում չեկը (կտրոնը) կտրվում է այնպես, որպեսզի չվնասվի չեկի (կտրոնի) դարձերեսի հատուկ համարը (համարները):

(19.1-ին կետը լրաց. 13.11.08 N 1404-Ն)

20. Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`

ա) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման չեկի (կտրոնի) փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում` այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ է համարում:

Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.

բ) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի (կտրոնի) հիման վրա կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի.

գ) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ (կտրոն), որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գինը, օրը ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը:

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.

դ) եթե հետ է ընդունվում գնման չեկով (կտրոնով) գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը (կտրոնը) տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման չեկի (կտրոնի) պատճենը: Գնման չեկի (կտրոնի) բնօրինակի և պատճենի վրա հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.

ե) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի (կտրոնի) փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի (կտրոնի) հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 8 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի չեկ (կտրոն):

Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.

զ) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի չեկերը (կտրոնները) ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում.

է) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 9 ձևի.

ը) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`

բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը,

սույն կետի «է» ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,

չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:

20.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները:

ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:

Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է:

Եթե վերադարձվում է ՀԴՄ-ի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր դրամարկղային չեկ (կտրոն):

Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 9 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի:

(20.1-ին կետը փոփ. 22.01.09 N 94-Ն)

21. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է հայտ` համաձայն N 4 ձևի` անսարքության վերացման համար` հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային տեսչություն: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

(21-րդ կետը փոփ. 15.07.10 N 863-Ն)

22. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ իրավասու ղեկավար անձի թույլտվությամբ` հարկային տեսչության աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

 

VI. ՀԴՄ-Ի ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ

 

23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, չեղյալ համարման թիվը, չեղյալ համարման գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ` հասույթը հաշվառելու համար, և պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից` 3 տարի:

Հերթափոխային հասույթը` սահմանված կարգով, մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ:

24. Պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր` չեկերի (կտրոնների) համարների և չեկերը (կտրոնները) տպելու ժապավենի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի (կտրոնի) ստացումից 24 ժամվա ընթացքում:

24.1. Սույն կանոնների 23-րդ և 24-րդ կետերում նշված հաշվետվությունների դուրսբերումը (տպագրումը) կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:

(24.1-ին կետը լրաց. 13.11.08 N 1404-Ն)

 

VII. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

25. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ մեքենայի հիշողություն է մուտքագրում հարկային տեսչության կողմից սահմանված` տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հնարավորություն է տալիս նրան աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ:

26. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի գրանցման ժամանակ ՀԴՄ է մուտքագրում հետևյալ տվյալները` գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային տեսչությունում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն և հարկային տեսուչի նշանաբառը:

27. Կազմակերպության կողմից հարկային տեսչություն ներկայացված ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության համար կազմվում է ՀԴՄ-ի նորագույն ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին ակտ` համաձայն N 5 ձևի, հարկային տեսուչի, կազմակերպության և կենտրոնի ներկայացուցչի ստորագրությամբ:

28. ՀԴՄ-ի վրա փակված դրոշմանիշերը վնասելու իրավասություն ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձանց շրջանակները սահմանում է Հայաստանի հարկային մարմինը:

(28-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, 13.01.11 N 6-Ն)

 

VIII. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

29. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ները, ինչպես նաև կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային տեսչությունում:

30. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին գրանցվում են նրա ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալները, և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի, և նշված ՀԴՄ-ն դրոշմակնքվում է:

Կազմակերպության ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից տպագրվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվությունը, որը կարվում է կազմակերպությունն սպասարկող հարկային տեսչությունում պահվող հարկային գործում: Նշված հաշվետվության` կազմակերպությանը վերաբերող մասը պետք է ներառված լինի կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի պատասխանատու անձի հերթափոխի հաշվետվությունները սույն կանոններով սահմանված կարգով ձևակերպվում են կազմակերպությունում, և դրա մասին կազմվում է ակտ (N 6 ձև):

(30-րդ կետը փոփ. 13.01.11 N 6-Ն)

31. Կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային տեսչությունում` սահմանված ընդհանուր կարգով:

 

IX. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

32. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

33. Սույն կանոնների II գլխով սահմանված դրույթները տարածվում են դրանք պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմիններում ՀԴՄ-ները գրանցող անձանց վրա:

34. (կետն ուժը կորցրել է 13.01.11 N 6-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

ՀԴՄ-Ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ____

 

 

 

1. Հսկիչ-դրամարկղային մեքենա ________________________________________

(մոդելը)

 

2. Գործարանային համարը ____________________________________________

3. Հարկային տեսչությունում գրանցման համարը _______________________________

4. Արտադրության տարեթիվը ___________________________________________

5. Տեղադրման վայրը ________________________________________________
                                (կազմակերպության գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

_______________________________________________________

6. Գործարկման օրը, ամիսը, տարեթիվը ____ _____________ 200__ թ.

7. Գործարկող կազմակերպությունը _______________________________________

(անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________

 

8. (կետն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

 

Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

Հասույթը

Չեղյալ համարումը

Վերադարձը

գումարը

գնումների
թիվը

գումարը

թիվը

գումարը թիվը
           

 

Կազմակերպության ղեկավար

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կազմակերպության հաշվապահ

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Պատասխանատու անձ

________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ

_____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ

___________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ _________ 200__ թ.

 

(ձևը փոփ. 15.07.10 N 863-Ն, 07.07.11 N 934-Ն)

 

Ձև N 2

(գրքի դիմային երես)

 

Գ Ի Ր Ք  N ____

 

ՀԴՄ-ՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

 

Ձև N 3

(գրքի դիմային երես)

 

Գ Ի Ր Ք  N ____

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 15.07.10 N 863-Ն)

 

Ձև N 4

 

Կազմակերպությունը ______________________________________________

(անվանումը և ՀՎՀՀ-ն)

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________________

(հասցեն, հեռախոսահամարը)

 

 

 

Հ Ա Յ Տ  N ______

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ
ՀԴՄ-ի
մոդելը
Հարկային
տեսչությունում
ՀԴՄ-ի հաշվառման
համարը
ՀԴՄ-ի
գործարանային
համարը
Հրավիրման
օրը, ժամը
ՀԴՄ-ի
խափանման
բնույթը

1

2

3

4

5

6

           
           

 

Կազմակերպության ղեկավար _________________________________________

____________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը ստորագրությունը)

 

 

_____ _________ 200__ թ.

 

(ձևը փոփ. 07.07.11 N 934-Ն)

Ձև N 5

 

Ա Կ Տ  N _____

 

ՀԴՄ-Ի ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպությունը ____________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ-ն)

2. Հսկիչ-դրամարկղային մեքենան ______________________________________

(մոդելը)

3. Գործարանային համարը __________________________________________

 

4. Հարկային տեսչությունում գրանցման համարը _____________________________

 

Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների
թիվը

գումարը թիվը գումարը թիվը
           

 

Նորոգման առաքելուց առաջ

 

Կազմակերպության ղեկավարը

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ

_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կենտրոնի ներկայացուցիչ

__________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Նորոգման առաքելուց
առաջ ՀԴՄ-ի բացված
դրոշմանիշը*

 

 

_____ _________ 200__ թ.

 

Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների
թիվը

գումարը թիվը գումարը թիվը
           

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Կազմակերպության ղեկավարը

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ

_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ

_______________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Նորոգումից հետո ՀԴՄ-ի դրոշմանիշի համարը ______________

 

_____ _________ 200__ թ.

 

* Բացված դրոշմանիշով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ դրոշմանիշի համարը:

 

(ձևը փոփ. 15.07.10 N 863-Ն,13.01.11 N 6-Ն, 07.07.11 N 934-Ն)

 

Ձև N 6

 

Ա Կ Տ  N _____

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպությունը _____________________________________________

(անվանումը, ՀՎՀՀ-ն)

2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան_________________

(մոդելը)

3. Դրոշմանիշի համարը* ___________________________________________

4. Գործարանային համարը ____________________________________________

5. Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________

 

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների
թիվը

գումարը թիվը գումարը թիվը
           

 

Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ

 

Կազմակերպության ղեկավարը

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ

_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող
կազմակերպության ներկայացուցիչը

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ _________ 200__ թ.

 

Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները

հասույթը

չեղյալ համարումը

վերադարձը

գումարը

գնումների
թիվը

գումարը թիվը գումարը թիվը
           

 

Նորոգումից վերադարձնելու պահին

 

Կազմակերպության ղեկավարը

_____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հարկային տեսչության ներկայացուցիչ

_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող
կազմակերպության ներկայացուցիչը

________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ժամանակավորապես
օգտագործված ՀԴՄ-ի
դրոշմանիշը*

 

 

_____ _________ 200__ թ.

 

* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի դրոշմանիշի համարը:

** Բացված դրոշմանիշով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ դրոշմանիշի համարը:

 

(ձևը փոփ. 13.01.11 N 6-Ն, 07.07.11 N 934-Ն)

Ձև N 7

 

Ա Կ Տ  N _____

 

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Վաճառողը *

1. Անվանումը _______________

2. ՀՎՀՀ-ն _________________

3. Հասցեն _________________

Գնորդը **

1. Անվանումը _______________

2. ՀՎՀՀ-ն _________________

3. Հասցեն _________________

 

Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի` գործարանային համարը __________________________

 

հարկային տեսչությունում գրանցման համար _________________________________

 

Ապրանքի վերադարձի (չփոխարինման) պատճառը ______________________________

_____________________________________________________________

 

NN
ը/կ

Հետընդունված
ապրանքների
անվանումը

Քանակը

Միավորի գինը

Գումարը 

թվերով

տառերով

թվերով

տառերով

թվերով

տառերով

               
               
Ընդամենը

 

Հետ ընդունված ապրանքների

գնման չեկի (կտրոնի) համարը ___________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և

ժամը __________________

 

Ձևակերպված վերադարձի
չեկի (կտրոնի) համարը ________________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և
ժամը __________________

 

Վաճառող`

Ղեկավար (անհատ ձեռնարկատեր)

______________
(ստորագրությունը)

 

Գնորդ

______________
(ստորագրությունը)

 

 

Գլխավոր հաշվապահ __________________

(ստորագրությունը)

_____ __________ 200__ թ.

 

 

* Լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

** Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում:

 

Ձև N 8

 

Ա Կ Տ  N _____

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Կազմակերպության

անվանումը* ____________________________________________________

 

ՀՎՀՀ-ն ___________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ____________________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի`

գործարանային համարը _____________________________________________

 

հարկային տեսչությունում գրանցման համարը _______________________________

 

Սխալ գումարով տպված չեկի (կտրոնի)`

 

համարը _________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________________

 

սխալմամբ գրանցված գումարը ________________________________________

(թվերով և տառերով)

 

Ձևակերպված վերադարձի չեկի (կտրոնի)`

 

համարը _________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________________

 

Կազմակերպության

ղեկավար (անհատ ձեռնարկատեր) ______________________________

(ստորագրությունը)

 

գլխավոր հաշվապահ ______________________________________

(ստորագրությունը)

 

 

____ __________ 200__ թ.

 

 

* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:

(ձևը փոփ. 07.07.11 N 934-Ն)

Ձև N 9

 

հարկային մարմնi ստորաբաժանման անվանումը ____________________

 

Փաստաթղթի հերթական համարը

N ______________________________

(լրացվում է հարկային տեսչության կողմից)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

200 Թ.____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԴՄ-ն օգտագործող կազմակերպության տվյալները`

անվանումը* ____________________________________________________

 

ՀՎՀՀ-ն _______________________________________________________

 

գործունեության իրականացման վայրը ____________________________________

 

հեռախոսահամարը ________________________________________________

 

Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները`

գործարանային համարը _____________________________________________

 

հարկային տեսչությունում գրանցման համարը ________________________________

 

Չեղյալ համարման`

թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________

 

Կատարված վերադարձի`

թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________

 

Սխալմամբ կատարված գրանցումների`

թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________

 

Կազմակերպության

ղեկավար (անհատ ձեռնարկատեր) __________________________

(ստորագրությունը)

 

գլխավոր հաշվապահ ___________________________________

(ստորագրությունը)

 

____ __________ 200__ թ.

 

 

* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:

(ձև փոփ. 22.01.09 N 78-Ն, 07.07.11 N 934-Ն)

Ձև N 10

 

Հ Ա Յ Տ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

Գրանցման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակը` ______ հատ:

NN
ը/կ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի

մոդելը

արտադրության տարեթիվը

ֆիսկալային հիշողության տվյալները

շահագործման վայրը

         
         
         

Հայտին կից ներկայացվող ՀԴՄ-ների անձնագրերի քանակը` ______ հատ:

 

Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը ______ _________ 20 __ թ.

 

Հարկային տեսչության պետ

 

Կազմակերպության լիազոր անձ
  (անհատ ձեռնարկատեր)

   

________________________________

 

________________________________

 (անունը, ազգանունը)

 

(անունը, ազգանունը)

_______________________________

 

________________________________

(ստորագրությունը)

 

(ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 15.07.10 N 863-Ն, խմբ. 07.07.11 N 934-Ն)

 

Ձև N 11

 

Ք Ա Ր Տ  N _____

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Հսկիչ-դրամարկղային մեքենան __________________________________________

(մոդելը)

 

Գործարանային համարը _______________________________________________

Պատկանում է ______________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հեռախոսահամարը)

 

Գրանցված է Հայաստանի հարկային մարմնի _________________ հարկային տեսչությունում

 

ՀԴՄ-ի գրանցման N ____________________________

 

Տեղակայված է ____________________________________________________ ______________________________________________________

                                  (գործունեության իրականացման (հասցեն) վայրը)

 

Հաշվիչների տվյալները _______________________________________________

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության __________ հարկային տեսչության պետ ________________

(ստորագրությունը)

 

 

_____ _________ 200 թ.

Կ.Տ. 

 

Գրառում գրանցումից հանելու մասին

Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության __________ հարկային տեսչության պետ __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

_____ _________ 200 թ.


 

(ձևը փոփ. 22.01.09 N 78-Ն, 15.07.10 N 863-Ն, 07.07.11 N 934-Ն)

 

Ձև N 12

Հ Ա Յ Տ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

_________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն)

 

Գրանցումից հանման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակը` ___ հատ:

NN
ը/կ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի

 

մոդելը

արտադրության տարեթիվը

գործարա-
նային համարը

հարկային տեսչությունում գրանցման համարը

ֆիսկալային հիշողության տվյալները

շահագործման վայրը

             
             
             

Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը _________ __________________ 20 թ.

 

Հարկային տեսչության պետ

Կազմակերպության լիազոր անձ
  (անհատ ձեռնարկատեր)

_______________________

______________________

 (անունը, ազգանունը)

(անունը, ազգանունը)

_______________________

_______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

 

(ձևը լրաց. 08.12.11 N 1724-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան