ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 դեկտեմբերի 2014 թ. |
N 3003-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 16.12.2014 թվականի թիվ 31648 դիմումը.
Հրամայում եմ՝
1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության (2003թ. մարտի 31-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000190 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն համայնք, Չարենցի 27 շենք հ. 10 հասարակական տարածքից տեղափոխել մարզ Տավուշ, համայնք Դիլիջան ք., Մյասնիկյան փողոց, 76 տարածք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |