Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2012-17.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.10/47(850) Հոդ.1176
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1058-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 22.12.11 N 1845-Ն) 

 

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվողականությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 22.12.11 N 1845-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.12.11 N 1845-Ն)

2. Սահմանել, որ`

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունները (այսուհետ` բուժհիմնարկներ) սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի ձևով կազմված հաշվետվությունները (եռամսյակային պարբերականությամբ` աճողական) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բուժհիմնարկների տարեկան հաշվետվություններն ամփոփում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի վերջը:

(2-րդ կետը փոփ. 22.12.11 N 1845-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել ֆինանսատնտեսական հաշվետվություն ներկայացնելու պարտավորության ամրագրումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերում:

(2.1 կետը լրաց. 22.12.11 N 1845-Ն) 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 4
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 28-ի N 1058-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
(Վերնագիրը փոփ. 22.12.11 N 1845-Ն) 

 

Բաժինը

 

Խումբը

 

Դասը

 

Ծրագիրը

 

Չափի միավորը

(հազ. դրամ)

NN
ը/կ

 

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

1

2

3

4

5

6

1.

ԸՆԴԱՄԵՆԸ` ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
(տող 1.1+ տող 1.2 + տող 1.3)

0

0

0

0

 

այդ թվում`

       

1.1.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

0

0

0

0

 

այդ թվում`

       

1.1.1.

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց ստացվող եկամուտներ

0

0

0

0

 

այդ թվում`

       

1.1.1.1.

հիվանդանոցային

       

1.1.1.2.

արտահիվանդանոցային

       

1.1.2.

Բժշկական օգնության և սպասարկման դիմաց բնակչության կողմից իրականացված վճարներից ստացվող եկամուտներ

0

0

0

0

 

այդ թվում`

       

1.1.2.1.

հիվանդանոցային

       

1.1.2.2.

արտահիվանդանոցային

       

1.1.3.

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում համավճարային հիմունքով իրականացված բնակչությունից ստացված եկամուտներ

       
 

այդ թվում`

       

1.1.3.1.

հիվանդանոցային

       

1.1.3.2.

արտահիվանդանոցային

       

1.2.

Անհատույց ակտիվներ

       
 

այդ թվում`

       

1.2.1.

կենտրոնացված կարգով ստացված դեղորայք և պարագաներ

       

1.2.2.

մարդասիրական ճանապարհով ստացված դեղորայք և պարագաներ

       

1.3.

Այլ աղբյուրներից ստացվող եկամուտներ

       

2.

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (տող 2.1 + տող 2.2+ տող 2.3)

0

0

0

0

 

այդ թվում`

       

2.1.

Ընթացիկ ծախսեր

       
 

որից`

       

2.1.1.

Աշխատանքի վարձատրություն

       
 

որից`

       

2.1.1.1.

վարչատնտեսական անձնակազմի

       

2.1.2.

Սոցիալական ապահովության վճարներ

       

2.1.3.

Դեղորայքի և պարագաների ձեռքբերում

       
 

այդ թվում`

       

2.1.3.1.

սեփական միջոցներով ձեռք բերված

       

2.1.3.2.

մարդասիրական ճանապարհով ստացված

       

2.1.4.

Կոմունալ- տնտեսական ծախսեր

       

2.1.5.

Այլ ծախսեր

       
 

այդ թվում`

       

2.1.5.1.

…………….

       

2.1.5.2.

…………….

       

2.2.

Կապիտալ ծախսեր

       
 

որից`

       

2.2.1.

կապիտալ վերանորոգման

       

2.2.2.

………….

       

2.2.3.

………..

       

2.3.

ՀՀ բյուջեներ կատարվող վճարներ

       
 

այդ թվում`

       

2.3.1.

հարկեր, տուրքեր և այլ վճարներ

       

3.

Գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ

       

3.1.

Աշխատակիցների միջին ամսական աշխատավարձ

       
 

այդ թվում`

       

3.1.1.

տնօրենի միջին ամսական աշխատավարձը

       

3.1.2.

բժիշկների միջին ամսական աշխատավարձը

       

3.1.3.

միջին բուժանձնակազմի միջին ամսական աշխատավարձը

       

3.1.4.

կրտսեր բուժանձնակազմի միջին ամսական աշխատավարձը

       

3.1.5.

այլ անձնակազմի միջին ամսական աշխատավարձը

       

3.1.6.

վարչատնտեսական անձնակազմի աշխատավարձի տեսակարար կշիռն ընդհանուր աշխատավարձի ֆոնդի
մեջ (%)

       

3.2.

Աշխատողների թիվը

       
 

այդ թվում`

       

3.2.4.

բժիշկների թիվը

       

3.2.5.

միջին բուժանձնակազմի թիվը

       

3.2.6.

կրտսեր բուժանձնակազմի թիվը

       

3.2.7.

այլ անձնակազմի թիվը

       

3.3.

Հիվանդների թիվը

       
 

այդ թվում`

       

3.3.1.

համավճարով բուժվողների

       

3.4.

Մեկ հիվանդի բուժման միջին տևողությունը

       

3.5.

Մեկ հիվանդի բուժման մեկ օրվա միջին արժեքը

       
 

այդ թվում`

       

3.5.1.

աշխատավարձի ծախսեր

       

3.5.2.

սոցիալական ապահովության վճարներ

       

3.5.3.

դեղորայքի ծախսեր

       

3.5.4.

լաբորատոր-ախտորոշման ծախսեր

       

3.5.5.

սննդի ծախսեր

       

3.5.6.

կոմունալ ծախսեր

       

3.6.

Բնակչության առողջության առաջնային պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների թիվը

       
 

այդ թվում`

       

3.6.1.

18 և բարձր տարիքի անձանց թիվը, որոնց դեղորայքը տրվել է անվճար

       

3.6.2.

18 և բարձր տարիքի անձանց թիվը, որոնց դեղորայքը տրվել է 50% զեղչով

       

3.6.3.

18 և բարձր տարիքի անձանց թիվը, որոնց դեղորայքը տրվել է 30% զեղչով

       

3.6.4.

մինչև 18 տարեկան երեխաների թիվը, որոնց դեղորայքը տրվել է անվճար

       

3.6.5.

մինչև 18 տարեկան երեխաների թիվը, որոնց դեղորայքը տրվել է 50% զեղչով

       

3.7.

Բնակչության առողջության առաջնային պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների միջոցով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրված դեղորայքի արժեքը

       
 

այդ թվում`

       

3.7.1.

18 և բարձր տարիքի անձանց անվճար տրված դեղորայքի արժեքը

       

3.7.2.

18 և բարձր տարիքի անձանց 50% զեղչով տրված դեղորայքի արժեքը

       

3.7.3.

18 և բարձր տարիքի անձանց 30% զեղչով տրված դեղորայքի արժեքը

       

3.7.4.

մինչև 18 տարեկան երեխաների անվճար տրված դեղորայքի արժեքը

       

3.7.5.

մինչև 18 տարեկան երեխաների 50% զեղչով տրված դեղորայքի արժեքը

       

Կատարող

_____________________________________________
(անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան