Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2014-10.08.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.3
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.06.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.08.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 հունիսի 2014 թ.    N 34-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2014 թ.    N 145-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի նիստի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները`

 

Հրամայում ենք`

 

Հաստատել՝

1. «Լաբորատորիաներում կադրերի վարման ընթացակարգը»` համաձայն հավելվածի:

 

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հունիսի 10-ի թիվ 34-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2014 թվականի հունիսի 18-ի թիվ 145-Ն

համատեղ հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լաբորատորիաներում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

2. Սույն ընթացակարգը նախատեսված է այն իրավաբանական անձանց համար, ովքեր իրականացնում են ճառագայթային, քիմիական, կենսաբանական ազդակներին առնչվող լաբորատոր գործունեություն:

 

II. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

4. Սույն ընթացակարգն իրենից ներկայացնում է լաբորատոր կադրերի վարման ընդհանուր ուղղությունները և մոտեցումները և հիմք է հանդիսանում լաբորատորիաներում կադրային քաղաքականության մշակման համար:

5. Լաբորատորիաներում կադրային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

1) Համալիր մոտեցում՝ կադրերի կառավարման բոլոր ոլորտների ընդգրկում:

2) Համակարգային մոտեցում՝ կադրային քաղաքականության բոլոր տարրերի փոխկապակցված դիտարկում:

3) Թափանցիկություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր փուլերի հանրամատչելիություն:

4) Հիմնավորվածություն՝ ժամանակակից մեթոդների և միջոցների կիրառում կադրերի կառավարման ոլորտում, որը կապահովի առավելագույն տնտեսական և հասարարակական արդյունավետություն:

5) Արդյունավետություն՝ կադրերի կառավարման ընթացքում ծախսված ֆինանսական միջոցների փոխհատուցում աշխատանքային գործունեության արդյունավետությամբ:

6. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը մշակվում է հիմնվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի, լաբորատորիայի առաքելության, գործառույթների և խնդիրների վրա: Ամրագրվում է լաբորատորիայի կանոնադրությամբ և ներկայացվում լաբորատորիայի որակի ձեռնարկում և ավելի մանրամասն՝ անձնակազմի կառավարման փաստաթղթերում:

7. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը մշակվում է վերադաս կառույցների, լաբորատորիայի ղեկավարության, որակի պատասխանատուի և անձնակազմի կառավարման պատասխանատուի հետ համատեղ:

8. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականության սահմանված ուղղությունների իրականացումը կատարվում է յուրաքանչյուր ուղղության համար գործընթացներ և այդ գործընթացների իրականացման ընթացակարգեր մշակելով: Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունների, գործընթացների և ընթացակարգերի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:

9. Լաբորատոր կադրերի վարման ճիշտ կառուցված քաղաքականությունը կարող է հանդիսանալ լաբորատոր որակի ապահովման հիմքը:

10. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը ներառում է.

1) Լաբորատոր անձնակազմի պաշտոնների նկարագրերի սահմանում (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 2-ում), ներառյալ.

ա. բազային գիտելիքները,

բ. պարտականությունները,

գ. իրավունքները,

դ. պատասխանատվությունը,

ե. կարողություններն ու հմտությունները:

2) Նոր աշխատակիցների կողմնորոշման ծրագրի առկայությունը, որի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 3-ում:

3) Աշխատակիցների ուսումնական ծրագրերի կազմակերպում որակի կառավարման համակարգի համատեքստում (որակի դասընթաց, կենսաանվտանգության դասընթաց, համակարգչային դասընթաց, աշխատանքային հմտությունների դասընթաց), որի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 4-ում:

4) Աշխատակիցների շարունակական կրթման և մասնագիտական զարգացման ապահովում, որն իրականացվում է ըստ.

ա. լաբորատորիայի աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրի,

բ. լաբորատորիայի աշխատակիցների շարունակական կրթման ծրագրի:

5) Աշխատակիցների իրազեկության շարունակական գնահատման համակարգի առկայություն (մասնագիտական թեստավորում, դիտարկում տեղում և այլն), որն իրականացվում է ուղղակի դիտարկման ստուգաթերթերի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 5-ում) և Լաբորատոր անձնակազմի կառավարչական հմտությունների գնահատման ստուգաթերթերի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 6-ում) միջոցով:

6) Կադրային քաղաքականության արդյունավետության գնահատման համակարգի առկայությունը (ներքին և արտաքին հսկողություն):

7) Աշխատանքից ազատվող աշխատակցի աշխատանքային գործունեության փաթեթի փոխանցման ընթացակարգ:

8) Աշխատակցի անձնական գործի առկայությունը:

9) Լաբորատոր կադրերի վարման համակարգի ներդրման արդյունավետության գնահատում և վերլուծություն` Կադրային բացերի գնահատման գործիքի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 7-ում) և Լաբորատորիայի կադրային քաղաքականության ինքնագնահատման ստուգաթերթի կիրառումով գործիքի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 8-ում) միջոցով:

 

III. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

11. Լաբորատոր կադրերի վարման համատեքստում լաբորատորիայի ղեկավարությունը.

1) Ապահովում է բավարար քանակով աշխատակիցների առկայությունը:

2) Ստուգում է աշխատանքի ընդունվելիս ներկայացող տեղեկատվության (օրինակ՝ երաշխավորագրեր, հավաստագրեր) հավաստիությունը:

3) Ապահովում է ամբողջական և մանրամասն պաշտոնի նկարագրի մշակումը՝ յուրաքանչյուր աշխատակցի համար:

4) Յուրաքանչյուր աշխատակցի ծանոթացնում է իր անմիջական պարտականություններին:

5) Ապահովում է նոր աշխատակիցների կողմնորոշումը և ուղղորդումը, համաձայն լաբորատորիայի կողմից հաստատված նոր աշխատակիցների կողմնորոշման և ուղղորդման ծրագրի:

6) Կազմակերպում է աշխատակիցների կարողությունների և իրազեկվածության գնահատում (մասնագիտական թեստավորում, դիտարկումներ տեղում, ինքնագնահատման ստուգաթերթեր), որի հիման վրա վերլուծել առկա կադրային քաղաքականությունը և աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:

7) Ապահովում է շարունակական կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունը:

8) Կազմակերպում է ուսումնական դասընթացներ՝ համաձայն լաբորատորիայի ուսումնական դասընթացների ծրագրի:

 

Ձև 1

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԸՆԹԱՑ

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1. Պաշտոնի նկարագրեր

1. Յուրաքանչյուր պաշտոնի համար անհրաժեշտ կրթության, դասընթացների, հմտությունների և փորձի մշակում

2. Պաշտոնի նկարագրերի մշակում

1. Մշակվում և ներդրվում են ողջ անձնակազմի պաշտոնի նկարագրերը,

Ներառյալ՝ պարտականություններն ու պատասխանատվությունը

2.Հավաստվում են դիմողի կրթության հավաստագրերը

2. Նոր աշխատակիցների կողմնորոշում, ուղղորդում

1. Նոր աշխատակիցների կողմնորոշում, ուղղորդում

1. Իրականացվում է նոր աշխատակցի կողմնորոշում, ուղղորդում

3. Անձակազմի ուսուցման կառավարում

1. Ուսումնական դասընթացների ծրագրում

1. Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվում է դասընթացների անհատական ծրագիր

4. Իրազեկության գնահատում

1. Իրազեկության գնահատման ծրագիր.

1) առաջնային

2) ընթացիկ

3) ուղղիչ գործողություններից հետո

1. Մշակվում է ուղղակի դիտարկման ստուգաթերթ

2. մշակվում է գնահատման գրավոր համակարգ (թեստավորում)

3. մշակվում է հաշվետվությունների գնահատում

4. մշակվում է գնահատման սանդղակ և բալային համակարգ

5. Շարունակական կրթություն և մասնագիտացում

1. Լաբորատորիայի աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագիր

2. Լաբորատորիայի աշխատակիցների շարունակական կրթման ծրագիր

1. Կազմվում են համապատասխան ծրագրեր

6. Արդյունավետության գնահատում

1. Արդյունավետության գնահատում

1. Մշակվում են արդյունավետության գնահատման չափանիշներ

2. Կազմվում է արդյունավետության զարգացման գնահատման ձևաթուղթ

7. Աշխատանքից ազատում

1. Աշխատանքից ազատման գործընթաց

1. Մշակվում է աշխատանքից ազատվելուց աշխատանքային գործառույթների փոխանցման ընթացակարգ

8. Անձնական գործ

1. Անձնակազմի անձնական գործերի ստեղծում և դրանց տեխնիկական սպասարկում

1. Կազմվում են անձնական գործեր

2. Իրականացվում է անձնական գործերի վերանայում, թարմացում

Ձև 2

ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

(Օրինակելի ձևաչափ)

 

ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Պաշտոնի անվանումը

 

Բաժին

Ամսաթիվ

 

Մշակվել է

 

Պաշտոնի նկարագիր

 

Աշխատանքի նկատմամբ ներկայացվող պահանջները

 

1. Բազային կրթություն

 

2. Տեխնիկական պահանջներ

 

3. Կառավարչական կամ այլ աշխատանքային հմտություններ

 

4. Այլ պահանջներ (վերապատրաստում, մասնագիտացում և այլն)

 

Հիմնական պատասխանատվությունները և պարտականությունները

 

1. Նախահետազոտական գործընթացներ

 

2. Հետազոտական գործընթացներ

 

3. Հետհետազոտական գործընթացներ

 

4. Մասնակցություն լաբորատոր տեղեկատվական համակարգերին

 

5. Կազմակերպչական հարաբերությունները

Հաստատում

 

Տնօրեն` (ազգանուն, ստորագրություն) ________________

Անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ (ազգանուն, ստորագրություն) ______

Ամսաթիվ ____________

Ձև 3

ՆՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(օրինակելի ձևաչափ)

 

Կողմնորոշման, ուղղորդման Ծրագիր

Բովանդակությունը

1. Կազմակերպության

1) Կազմակերպության առաքելությունը և քաղաքականությունը որակի ոլորտում

2) Ընդհանուր կողմնորոշում

3) Աշխատանքային պայմաններ (Անձնակազմի ձեռնարկ)

4) Անձնակազմի արտոնությունները (եթե առկա են)

5) Շրջայց տարածքով

6) Ընդհանուր անվտանգություն

7) Տեղեկատվություն վտանգների մասին

8) Կենսաապահովության միջոցներ

9) Հակահրդեհային պատրաստվածություն

10) Անկանխատեսելի իրավիճակների պատրաստվածություն

11) Կազմակերպության կապի համակարգ (հեռախոս, էլեկտրոնային կապ, նամակագրություն և այլն)

2. Լաբորատորիա

1) Լաբորատորիայի առաքելությունը, տեսլականը, որակի քաղաքականությունը

2) Շրջայց լաբորատորիայով

3) Շրջայց բուն աշխատավայրում

4) Լաբորատոր կենսաէթիկա

5) Լաբորատոր տերմինաբանություն

6) Լաբորատոր կանոններ և պահանջներ

7) Լաբորատոր դրես-կոդ (պահանջվող հագուկապ)

8) Աշխատանքային գրաֆիկ

9) Լաբորատոր ենթակառուցվածքներ

Ձև 4

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(օրինակելի ձևաչափ)

 

Աշխատակիցների ուսուցման ծրագիր

Բաղադրիչները

Բովանդակությունը

1. Որակի դասընթաց

1) Կենսաէթիկա

2) Կազմակերպության/ծառայությունների որակի կառավարման համակարգ

3) Կազմակերպությունում խնդիրները լուծելու ծրագիր

4) Ծառայությունների որակի ապահովման ծրագիր

5) Ծառայությունների որակի հսկողության ծրագիր

6) Վերը ներկայացված կետերից յուրաքանչյուրում աշխատողները.

ա. Ստանում են ուսուցում

բ. Իրազեկվում են

գ. Մասնակցում են բողոքների և անհամապատասխանությունների քննարկմանը

դ. Ծանոթանում են հաճախորդների հետ աշխատանքի կանոններին

ե. Տվյալներ են հավաքում որակի զգայորոշիչների և մշտադիտարկման համար

զ. Մասնակցում են որակի բարելավման գործընթացներին

2. Անվտանգության դասընթաց

1) Կազմակերպության ընդհանուր անվտանգություն

ա. Ընդհանուր տեղեկատվություն վտանգների մասին

բ. Հակահրդեհային պատրաստվածություն

գ. Աղետների պատրաստվածություն

դ. Վթարների հաշվետվության համակարգ

2) Անվտանգություն ըստ բաժինների

ա. Վարակի հսկողություն (արյան միջոցով փոխանցվող հարուցիչներ)

բ. Վտանգավոր թափոնների օգտահանում

գ. Անձնական պաշտպանիչ միջոցներ

դ. Քիմիական հիգիենայի ծրագիր

ե. Ճառագայթային անվտանգություն

զ. Կենսաահաբեկչությանը հակազդելուն պատրաստվածություն

3. Համակարգչային ուսուցում

1) Ուսուցում ներքին տեղեկատվական ցանցի վերաբերյալ

2) բաժնի համակարգչային համակարգ

3) գրասենյակային ծառայությունների համակարգ (աշխատանքի ծրագրավորում, ժամանակացույցեր, էլեկտրոնային փոստ, տեքստերի կազմում, աղյուսակների կազմում և այլն)

4.Աշխատանքային հմ տությունների ուսուցում

1) աշխատանքային գործընթացներ և գործողությունների ստանդարտ ընթացակարգեր (աշխատանքային հրահանգներ)

Ձև 5

ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

 

Բաժին

Ամսաթիվ

Աշխատակցի անուն, ազգանուն

Համրանք (Նշում ՝ անցողիկ/բավարար է ≥ 80%.)

Դիտարկվող հմտությունը կամ խնդիրը

Ընդհանուր իրազեկվածություն

Արդյունք

(Պատասխանը նշել աջ կողմի
գունավորված վանդակներում )

Բավարար

 

Անբավարար

 

Խնդիր (օրինակներով)

Բավ.

Անբավ.

Մեկնաբանություններ

1. Լաբորատոր գործընթացների կիրառում և պահպանում

1) Գործընթացները գրառված են

     

2. Աջակցել նմուշների գրանցմանը, մշակմանը, հայտնաբերմանը

1) Նույնականացնել նմուշի տեսակը և պահպանման պահանջները

2) Պահպանել դրական նույնականացված նմուշները

3) Աջակցել կորած նմուշների որոնմանը (օր. գրանցման շփոթություններ, սխալներ)

     

3. Աջակցել քիմիական նյութերի, ռեագենտների և լուծույթների պատրաստմանը

1) Կիրառել ստանդարտ բանաձևեր, բաղադրատոմսեր և որոշված գործընթացներ

2) Կիրառել գնահատված նյութեր կամ ստուգաչափված սարքավորումներ

     

4. Աջակցել անհամապատասխանությունների կանխմանը և վերացմանը, սահմանափակվելով.

1) Վարակազերծել լաբորատոր սարքավորումները/պարագաները

2) Ճանաչել սարքավորումների աշխատանքի թերացումները, և հաղորդել սպասարկող տեխնիկական անձնակազմին

3) Հետևել տեխնիկական հրահանգներին

     

5. Լաբորատոր հմտությունների և կարողությունների ցուցադրություն

1) Պահպանել մաքուր աշխատանքային միջավայր

2) Պատրաստել անհրաժեշտ ապակյա ամանեղենը և սարքավորումները

3) Ցուցադրել տեխնիկական ունակություններ(աշխատանք կաթոցիչի հետ)

     

6. Անվտանգության պահանջների պահպանում

1) Անհատական պաշտպանիչ միջոցներ

2) Թափոնների օգտահանում (օր. Վտանգավոր թափոններ)

3) Անվտանգ լաբորատոր գործունեություն

     

7. Լաբորատոր տեղեկատվական համակարգի գիտելիքների և ունակությունների ցուցադրություն

     

1) Նմուշների հետագծելիություն

2) Հաճախորդի կամ

նմուշի առաջնային տեղեկատվության հայտնաբերում

3) Մատյանների վարում

4) Կորած նմուշների հայտնաբերում

8. Մշտադիտարկում

1) Լաբորատոր սարքավորումների գույքագրում և մշտադիտարկում

2) Պիտանելիության ժամկետների պահպանում

3) Կարիքների վերաբերյալ պատասխանատու անձանց տեղեկացում և հայտերը ձևակերպելիս՝ աջակցություն

     

9. Փաստաթղթաշրջանառության աջակցություն

1) Հաշվետվություններ

2) Ուղեգրերի, ձեռագիր զեկույցների թվայնացում

3) Տվյալների տպագրում, հետևելիություն, մատյանների վարում

     

10. Աջակցություն անկանխատեսելի/անսովոր իրավիճակներում

1) Աշխատանքային գործառույթների հետ առնչվող անսովոր իրավիճակների նույնականացում/հայտնաբերում

2) Շահագրգիռ անձանց տեղեկացում

     

11. Մեկնաբանություններ/ուղղիչ գործողություններ/ լրացուցիչ հարցեր

12. Իրազեկման գնահատումը կազմակերպել է

Ամսաթիվ

13. Վերանայվել և հաստատել է

Ամսաթիվ

 

Համրանքի սանդղակ

 

Բավարարման կատեգորիաները

Համրանք

Ընդհանուր իրազեկվածության արդյունք

10

100%

Բավարար

9

90%

Բավարար

8

80%

Բավարար

7

70%

Անբավարար

 

Ձև 6

 

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

NN

ը/կ

Չափորոշիչները

Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները

Գնահատականը

1.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ

1) Հիմնական պարտականությունների և պահանջների իմացություն

 

2) Աշխատանքի հետ առնչվող կանոնների, գործընթացների իմացություն և դրանց փոխկապակցում

 

3) Առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության համախմբում

 

4) Սահմանված ժամկետներում աշխատանքը ռացիոնալ բաշխելու ունակություն

 

2.

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

1) Աշխատանքը վերլուծելու ընդունակություն

 

2) Աշխատանքային ժամերի ճիշտ կառավարում, առաջադրանքների համապատասխանաբար բաշխում

 

3) Զարգացմանն ուղղված ծրագրեր կազմակերպելու ընդունակություն

 

4) Ստորաբաժանման գործունեությունը կազմակերպված կառավարելու ունակություն

 

3.

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1) Ստորադասների կարիքները գիտակցելու ունակություն

 

2) Ստորադասներին մոտիվացնելու կարողություն

 

3) Համագործակցելու կարողություն և թիմում աշխատելու հմտություն

 

4) Թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում

 

4.

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1) Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն

 

2) Մտքերը գրավոր շարադրելու կարողություն

 

3) Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն

 

4) Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն

 

5.

ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1) Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում

 

2) Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն

 

3) Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն

 

4) Գործընկերներին ուղղորդելու կարողություն

 

6.

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ

1) Փաստերի վրա հիմնվելով՝ խնդիրներին իրատեսական լուծումներ տալու ունակություն

 

2) Լուծման հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն որոշումների ընդունում

 

3) Աշխատանքային պրոցեսներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն

 

4) Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն

 

7.

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

1) Նպատակին հասնելու համար տարբեր մոտեցումների կիրառում

 

2) Նոր նպատակներ իրականացնելու համար ծանոթ մեթոդներից կառչելու փոխարեն նոր և առավել արդյունավետ մեթոդներից օգտվելու հմտություն և ձգտում

 

3) Կիրառվող մեթոդները գործող իրավիճակին համապատասխանեցնելու ունակություն

 

4) Խնդիրը լուծելիս, անհրաժեշտության դեպքում, որոշ հարցեր շրջանցելու կարողություն

 
 

Ընդհանուր

   

Ձև 7

 

ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՑԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ

(օրինակելի ձևաչափ)

 

Գնահատման տարրեր

Ներդրման կարգավիճակը

0%

-20%

-40%

-60%

-80%

100%

1

Յուրաքանչյուր աշխատանքի

համար սահմանված են

որակավորումները՝ կրթություն, ուսուցում, հմտություններ, փորձ:

           

2

Լաբորատորիայի տնօրենի պարտականությունները ներառում են մասնագիտական, գիտական, խորհրդատվական կազմակերպչական, վարչական, կրթական հարցերը

           

3

Պաշտոնի նկարագրերը գրված են և առկա է հաստատման գործընթաց

           

4

Կա դիմող աշխատակցի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության հաստատման գործընթաց

           

5

Կա նոր աշխատակցին կազմակերպությունը և լաբորատորիան ներկայացնելու ծրագիր

           

6

Ուսումնական ծրագրերը ներառում են.

1) Որակի կառավարումը

2) Անվտանգությունը

3) Հաճախորդների սպասարկումը

4) Աշխատանքային գործընթացներ և ընթացակարգեր

5) Համակարգչային համակարգեր

6) Գաղտնի տեղեկատվության վարում

7) Անհամապատասխանությունների կառավարում

           

7

Լաբորատորիան ունի յուրաքանչյուր աշխատակցի իրազեկման գնահատման պարբերական ծրագիր, որը ներառում է.

1) Գնահատման ծրագիր

2) Գնահատման օբյեկտիվ գործիքների մշակում

3) Գնահատման սանդղակ բալային համակարգով

4) Կրկնագնահատման չափանիշների մշակում

           

8

Բոլոր մակարդակների աշխատակիցների համար կա շարունակական կրթության ծրագիր

           

9

Անձնակազմը հնարավորություն ունի մասնակցելու մասնագիտական զարգացման ծրագրերին

           

10

Մշակված են անձնակազմի գնահատման օբյեկտիվ չափանիշներ և ժամանակացույց

           

11

Մշակված է աշխատանքից ազատվող աշխատակցի աշխատանքի փոխանցման և աշխատանքային պարտավորությունների դադարեցման գործընթաց

           

12

Լաբորատորիան ունի հետևյալ մատչելի գրառումները և փաստաթղթերը՝

1) աշխատակիցների մասնագիտական որակավորման

2) դասընթացների և փորձի փոխանակման

3) հավաստագրեր, լիցենզիաներ

4) հատուկ աշխատանքային դասընթացների

5) շարունակական կրթության

6) արդյունավետության գնահատման

7) աշխատանքից ազատման

           

 

Ձև 8

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

(օրինակելի ձևաչափ)

 

N

Ստուգաթերթ

Այո

Ոչ

1.

Ստեղծվել են լաբորատորիայի ծրագիր, կադրային քաղաքականություն և մշակվել են յուրաքանչյուր աշխատակցի որակավորումներն ու պարտականությունները:

2.

Առկա են կրթական և մասնագիտական որակավորումների, դասընթացների, գործնական պարապմունքների և իրազեկության վերաբերյալ հաշվետվությունները: Դրանք կարող են լինել հավաստագրերը, լիցենզիաները, նախորդ գործատուի երաշխավորագրերը, աշխատանքի նկարագրությունը, շարունակական կրթության և ձեռքբերումների հաշվետվությունները, իրազեկման գնահատականները, վթարների և պատահարների հաշվետվությունները:

3.

Սահմանված են լաբորատորիայի ղեկավարի պատասխանատվությունները, ներառյալ՝ մասնագիտական, գիտական, խորհրդատվական:

4.

Առկա են բավարար կադրային ռեսուրսներ որակի կառավարման համակարգին առնչվող գործընթացներն իրականացնելու համար:

5.

Անձնակազմը ուսուցանված է առաջարկվող ծառայությունների որակի ապահովման գործընթացներին:

6.

Ապահովված են համակարգչից օգտվողներին, հաճախորդների տվյալները և հետազոտությունների արդյունքները մուտքագրողներին և հաշվետվությունների մեջ և համակարգչային ծրագրերում փոփոխություններ կատարողներին հայտնաբերելու հնարավորությունը:

7.

Առկա է շարունակական ուսուցման ծրագիր, որը մատչելի է բոլոր աշխատակիցների համար:

8.

Աշխատակիցները ուսուցանված են անկանխատեսելի իրավիճակների հետևանքները կանխարգելելու և կառավարելու միջոցառումներին:

9.

Գնահատվել է յուրաքանչյուր աշխատակցի իրազեկվածությունը և ապահովվել է գնահատման շարունակականությունը:

10.

Ըստ անհրաժեշտության կազմակերպվում են վերապատրաստումներ և կրկնագնահատումներ:

11.

Անձնակազմը ներգրավված է կանոնավոր մասնագիտական զարգացման ծրագրերի կամ դրան նպաստող փոխհամագործակցության մեջ:

12.

Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը պահպանվում է ողջ անձնակազմի կողմից: