Գլխավոր տեղեկություն
Համար
N 1859-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417) մաս 2 Հոդ.1739.42
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

3) որոշման N 4 հավելվածի`

ա. 1-ին, 7-րդ և 10-րդ կետերում «տեղեկանք-հայտարարագրում» բառերը փոխարինել «դիմում-հայտարարագրում» բառերով, իսկ 1-ին կետը «տեղեկանքում» բառից հետո լրացնել «(համաձայն ձևի)» բառերով,

բ. 7-րդ կետում «աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված» բառերը փոխարինել «աշխատակազմից առցանց եղանակով ստացած» բառերով,

գ. 8-րդ կետի «աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «աշխատակազմը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1859-Ն որոշման

 

«Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքները, գործակիցների մեծությունները, ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը, ինչպես նաև ցուցանիշների տվյալները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Յուրաքանչյուր ընտանիքի կազմը և պայմանները նկարագրող տվյալները լրացվում են տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում: Սույն կետով նախատեսված տվյալներով ստեղծվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան: Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացնում և տեղական տեղեկատվական բազան ձևավորում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը (այսուհետ` գործակալություն): Ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և այդ ընտանիքի տվյալների տեղեկատվական բազան նույնական են:

3. Ընտանիքի կազմը որոշվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի (ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ) կողմից տրված հայտարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի (այսուհետ` տեղական ռեգիստր) կողմից քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության հիման վրա: Տեղեկանքում նշվում է ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ կամ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվելու մասին:

4. Ընտանիքի` գտնվելու վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» նշված անդամ, եթե առկա է գործակալության և սոցիալական աջակցության խորհրդի ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելության մասին արձանագրությունը: Որպես «բացակա» լրացված ընտանիքի անդամի համար սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի բացակա», եթե`

ա) ընտանիքի տվյալ անդամը «Պետական նպաստների մասին»3 Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` ընտանիքի անդամ չհամարվող անձ է.

բ) տեղական ռեգիստրում տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են նշված «բացակա», և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաստացի հիմունքներով հաշվառված և բնակվող ընտանիքի համար.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ գտնվում է հետախուզման մեջ.

դ) ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի անդամների խնամակալ կամ հոգաբարձու.

զ) ընտանիքի բացակա անդամը 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայում է և ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունից դուրս հաշվառված լինելու (բնակվելու) մասին:

5. Ընտանիքի կազմը և փաստացի բնակության հասցեն որոշվում են գործակալության, տեղական ինքնակառավարման մարմնի և սոցիալական աջակցության խորհրդի մեկական ներկայացուցիչներից կազմված խմբի տնային այցելությամբ, եթե`

ա) սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկանքում որպես դիմողի ընտանիքի բնակության հասցե նշված է երկրաշարժի հետևանքով քանդված շինության հասցեն.

բ) դիմողը ներառված է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրում` ոչ իր փաստացի բնակության հասցեով:

Ուսումնասիրության արձանագրությունն ստորագրվում է տնային այցելությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց կողմից:

6. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր, եթե`

ա) առկա է բնակարանային մակերեսի բաժանման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

բ) առկա է միևնույն բնակության վայրում բնակվող ընտանիքների առանձին տնտեսություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ), որը հաստատվել է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ և գործակալության կատարած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությամբ:

7. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով առանձին ընտանիք ճանաչված դիմողի սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում լրացվում են միայն դիմողի ընտանիքի անդամների տվյալները:

8. Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի և միայնակ չաշխատող կենսաթոշակառուի դիմում-հայտարարության ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

II. ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԹՎԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ բնութագրիչները`

ա) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը.

բ) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.

գ) բնակավայրը.

դ) ընտանիքի բնակարանային պայմանները.

ե) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.

զ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.

է) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.

ը) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքսային վճարումներ կատարելը.

թ) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը.

ժ) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպես նաև համապատասխան սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը.

ժա) ընտանիքի եկամուտը:

10. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը և ամրագրման համար անհրաժեշտ փաստաթուղթը (փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում և առկա է դրանք առցանց եղանակով ստանալու հնարավորությունը)`

 

Սոցիալական խմբի անվանումը Ծածկա-գիրը Անապա- հովու- թյան միավորը (Pi)
1) Հաշմանդամ I խումբ Հ11 48
2) Հաշմանդամ II խումբ Հ22 39
3) Հաշմանդամ III խումբ Հ33 28
4) Հաշմանդամ երեխա Հ44 45

 

պահանջվող փաստաթուղթը` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` ԲՍՓՀ) տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը Ա55 35
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը Ա66 33

 

պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ 16 տարեկանը լրացրած անձանց համար անձնագրի պատճենը

 

7) միակողմանի ծնողազուրկ երեխա Մ23 43

 

պահանջվող փաստաթուղթը` ծնողի մահվան վկայականի պատճենը կամ մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, ինչպես նաև կենսաթոշակի իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

8) առանց ծնողական խնամքի մնացած երեխա Ե56 50

 

պահանջվող փաստաթուղթը` ծնողների կամ միակ ծնողի մահվան վկայականի պատճենը, կամ մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, ինչպես նաև տեղեկանք խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու մասին, կենսաթոշակի իրավունքի դեպքում` տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից

 

9) միայնակ մոր երեխա Մ45 26

 

պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի, որում հոր տվյալներին վերաբերող տողում չկա որևէ գրանցում, պատճենը, մնացած դեպքերում տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնից, որ հոր մասին տվյալները լրացված են մոր ցուցումով

Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված` Հայաստանում բնակվող երեխաների համար, այդ պետություններում սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանքներ

 

10) ամուսնալուծված անձի երեխա Ա34 26

 

պահանջվող փաստաթուղթը` երեխայի ծնողների ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի (2005 թվականի մայիսի 1-ից հետո կայացված), երեխայի հայրության որոշման վկայականի, եթե երեխայի ծնողները բնակվում են առանձին, կամ երեխայի ծնողներից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենները

 

11) ուսանող մինչև 23 տարեկան Ս12 22

 

  պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին

 

12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով) Հ00 35

 

  պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից

 

13) գործազուրկ Գ99 22
 

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից,

 

13.1) անմրցունակ գործազուրկ Գ98 28
 

պահանջվող փաստաթուղթը` առաջարկություն զբաղվածության տարածքային կենտրոնից,

 

14) կենսաթոշակառու Կ88 36
 

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից,

 

15) միայնակ չաշխատող կենսաթոշակառու Կ87 37

 

պահանջվող փաստաթուղթը` դիմում-հայտարարություն,

 

16) տարեց կենսաթոշակառու (75 տարեկան և բարձր) Կ86 39
 

17) ընտանիքի «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում է 18 միավոր.

18) ընտանիքի անապահովության միավորը որոշելիս` ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում.

19) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը կամ որդեգրվել է ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից, ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը (բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից) նույնն է.

20) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 21 տարեկանը չլրացրած անձը, եթե չի աշխատում, և մինչև 23 տարեկանը չլրացրած անձը, եթե սովորում է ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ, բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 23 տարեկանը չլրացրած անձը.

21) միայնակ չաշխատող կենսաթոշակառու է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն, որը չունի չափահաս` կենսաթոշակի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ և դրա մասին տվյալ միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) չաշխատող կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) տալիս է (են) դիմում-հայտարարություն.

Կ 87 ծածկագիրը չի ամրագրվում, եթե`

ա) տվյալ կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ) անկախ նրա (նրանց) բնակության վայրից,

բ) տվյալ կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացրած և ավելի բարձր տարիքի` կենսաթոշակի իրավունք չունեցող անձ (անձինք)` բացառությամբ, եթե այդ անձի (անձանց) համար սոցիալական անձնագրում ամրագրված և տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը.

22) միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբի անապահովության միավորների գումարման միջոցով` օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ` առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը` 0,3, իսկ երրորդը և չորրորդը` 0,1` ճշգրտման գործակիցներով.

23) միակողմանի ծնողազուրկ երեխայի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, ամուսնալուծված ընտանիքի երեխայի, միայնակ մոր երեխայի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի սոցիալական խմբերի դեպքերում, որպես 2-րդ սոցիալական խումբ, հաշվի է առնվում նրանց անչափահաս երեխա լինելու հանգամանքը` իրենց ժամկետներով.

24) կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն դիտարկվում:

Կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերի դեպքում հաշմանդամության 3-րդ խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի դիտարկվում.

25) ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի բացակա» անդամի) անձանց թվի վրա`

 

Pմիջ = (1/n) x (P1 + P2 +.....+ Pn),

 

որտեղ n-ն ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է:

11. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը`

1) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով`

 

Kընտ = 1,00 + 0,02 m,

 

որտեղ` m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է:

Ընտանիքի անաշխատունակ անդամներն են երեխաները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք.

2) ընտանիքի «բացակա» անդամի` անապահովության գնահատման տեղեկատվական բազայում ծննդյան թվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիս, անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատասխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (18-63 տարեկան):

12. Բնակավայրը`

Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըստ Kտ գործակցի արժեքների նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 3 հավելվածում:

13. Ընտանիքի բնակարանային պայմանները`

Բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով`

 

Բնակարանային պայմանները

Kբն

Ծածկա-
գիրը

1) աղետի հետևանքով տրամադրված տնակ

1,2

04

 

պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք,

 

2) ոչ հիմնական (ժամանակավոր) շինություն, տնակ 1,06 05

 

 

պահանջվող փաստաթուղթը` տեղական ինքնակառավարման մարմնի տեղեկանք,

 

3) վթարային (3-րդ, 4-րդ աստիճանի) բնակարան 1,05 03

 

 

Պահանջվող փաստաթուղթը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով, տվյալ եզրակացությունը տալու օրվանից հետո տվյալ շինության ամրացման աշխատանքներ իրականացված չլինելու դեպքում` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանք,

 

4) հանրակացարանի չսեփականաշնորհված սենյակ (բնակարան)

1,03

02

 

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք հանրակացարանի ղեկավար կառավարման մարմնից,

5) այլ պայմաններ (վարձակալությամբ կամ առանց դրա ընտանիքին չպատկանող բնակելի տարածություն, հյուրանոց, առողջարան, հիվանդանոց, զբոսաշրջության հանգրվան, մանկապարտեզ, դպրոց, նկուղ, ավտոտնակ և
այլն) 

1,02

06

պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ հյուրանոցի, առողջարանի, հիվանդանոցի, զբոսաշրջության հանգրվանի, մանկապարտեզի, դպրոցի կառավարման ղեկավար մարմնից,

6) սեփական առանձնատուն

1,00 01

7) բնակարան բազմաբնակարան շենքում

1,00 00

14. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը`

1) ընտանիքի որևէ անդամի որպես սեփականություն ունեցած ավտոմեքենայի նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք:

Kավ գործակցի 0-ական արժեքը պահպանվում է մինչև ավտոմեքենայի հաջորդ տարվա տեխնիկական զննում անցնելու ժամկետը.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ-ն հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ.

3) ստացված տեղեկատվությունը չի կիրառվում, եթե`

ա) միակ ավտոմեքենան հաշմանդամի անվճար ստացած ավտոմեքենան է.

բ) առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:

15. Ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը`

1) ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ-ն հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ.

3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:

16. Անշարժ գույքի հետ կապված գործարքների կատարումը`

1) ընտանիքի անդամներից որևէ մեկի անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ-ն հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ.

3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:

17. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելը`

1) ընտանիքի որևէ անդամի` ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքս-ը հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ.

3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:

18. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը`

1) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է միջին ամսական սահմանային չափաքանակները, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

w = 1,3 x (80 կՎտ . ժամ + 40 կՎտ . ժամ x n), որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ-ն հավասարվում է 1.0-ի:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված ձևով և պարբերականությամբ.

3) նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը:

19. Սույն կարգի 14-18-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությունը համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու վերաբերյալ գործում է`

1) 14-15-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` առավելագույնը 6 ամիս ժամկետով.

2) 16-18-րդ կետերով սահմանված տեղեկատվությունների դեպքում` մինչև հաջորդ տեղեկատվությունն ստանալու ամիսը.

3) սույն կետով սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում տվյալ ընտանիքի անապահովության միավորի հարցը կրկին քննարկվում է սահմանված կարգով:

20. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության եզրակացությունը`

1) գործակալությունը տարածքն սպասարկող մասնագետի կամ նրա և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառում է Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք.

2) նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kբ-ն հավասարվում է 1.0-ի:

21. Ընտանիքի եկամուտը`

1) ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ`

 

 

K եկ = 1.2 – 0,028

d
   ∑ S j
j=1

________________
nx  2000

 

որտեղ` d-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է,

Sj-ն ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարի),

n-ը սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ ընտանիքում անդամների թիվն է առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի.

2) ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված հաշվարկված` վճարման ենթակա միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկի, կենսաթոշակը, գործազրկության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքի նպաստները, դրամական օգնությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերը՝ ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահանելու մասին» N 668-Ն որոշման, ինչպես նաև անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը.

3) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 4 հավելվածի.

4) աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ընթացքում` եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան:

Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում.

5) աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ միջոցների չափերն ստուգվում են պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալների հիման վրա` տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը.

6) կենսաթոշակի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստների, դրամական օգնության չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա չափով:

Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, դրամական օգնության չափի բարձրացման դեպքում կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստների, դրամական օգնության չափի փոփոխությունը կատարվում է կենտրոնական տեղեկատվական բազայում, կենսաթոշակի չափի բարձրացման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում.

8) ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը:

22. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը`

Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն կարգի 7-18-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է, այսինքն`

 

P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kավ x Kձ x Kագ x Kէ x Kեկ x Kմաքս x Kբ,

 

որտեղ` P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է:

Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը` մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով:

23. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1859-Ն որոշման

 

 «Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

 

NN ը/կ

Անվանումը

Բովանդա- կությունը

Անհրաժեշտ տվյալները

Պարբերակա- նությունը

Ժամկետը

Կրիչը

Ծանոթա- գրություն

1

2

3

4

5

6

7

8

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն անձնական օգտագործման փոխադրամիջոցներ դիմելու նախորդ տարում տեխնիկական զննում անցած փոխադրամիջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, փոխադրամիջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, նույնականացման համարը յուրաքանչյուր ամիս հաջորդ
ամսվա 5-ը
առցանց  
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն անձնական օգտագործման փոխադրամիջոցներ փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և մակնիշը, նույնականացման համարը յուրաքանչյուր ամիս

հաջորդ
ամսվա 5-ը

առցանց  
3. «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրաէներգիայի անհատ բաժանորդներ բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը, բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգիայի սպառման ամսական չափը, սոցիալական ապահովության քարտի համարը տարեկան մեկ անգամ, տվյալ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը սեպտեմբերի 25-ը մագնի- սական կրիչով «Հայկա- կան էլեկտրա- կան ցանցեր» ՓԲԸ-ի համաձայ- նությամբ
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե մաքսային մուծումներ անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը, սոցիալական ապահովության քարտի համարը յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա 25-ը մագնի- սական կրիչով  
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն մահացածի, ծնվածի, նորածնի ծնողների տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N723-Ն որոշման համաձայն

Հայաստանի Հանրապետու- յան կառավարու- թյան 2011 թվականի մայիսի 26-ի

N723-Ն որոշման համաձայն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N723-Ն որոշման համաձայն

առցանց  
ամուսնալուծ- վածների տվյալները հայրության որոշման վկայականի համարը, ամուսնալուծության վկայականի համարը, ամուսնալուծության օրը, ամիսը, տարեթիվը առցանց հարցման համաձայն առցանց հարցման օրը առցանց  
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ՍՊԸ կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, բնակության վայրերը, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթվերը, ամիսները, տարեթվերը, սոցիալական ապահովության քարտի համարները յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա 10-ը առցանց  
ՓԲԸ
ԲԲԸ
ԼՏՀ
ԼՊՀ
վստահության վրա հիմնված ընկերություն
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերողների, հողի սեփականատերերի, հողը վարձակալողների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն որոշման N 6 հավելվածին համապատասխան` գույքահարկ վճարողներին հաշվառող Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավար- ման մարմիններ և հարկային տեսչություն ներկայացվող տվյալները, սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը, հողատարածքի մակերեսի և կադաստրային զուտ եկամտի չափերը յուրաքանչյուր ամիս հաջորդ ամսվա 15-ը առցանց  

 

Ձև

 

Խնդրվում է լրացնել ընթեռնելի ձեռագրով

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին

 

Բնակության վայր _________________________________ ___________________________________ 

մարզ, համայնք, փողոց, շենք, տուն, բնակարան

ընտանիքի անդամների թիվը

         

NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Ծննդյան օրը, ամիսը, տարին Ազգակցական կապը   Համաձայն եմ տեղեկանքում հայտարարագրված տվյալների հետ /ստորագրություն/
1        
2        
3        
4        
5        
6        
7        
8        
9        
10        

 

Դիմող` ______________________________________ _________________

ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն
  _________ 20__թ.  

 

Գործակալության աշխատող` ______________________

 

______________

                     ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն
______________ 20__թ.

 

Լրացվում է համայնքի անասնաբույժի կողմից:

 

 

Հիշեցում. Անասնաբուժական ծառայություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Տեղեկանք N

 

NN
ը/կ
Ընտանիքի տնօրինած անասնատեսակը  Քանակը (թվերով և բառերով)
1. Կով  
2. Այլ սեռահասակային խմբերի տավար  
3. Գոմշամատակ  
4. Խոզամայր (խոճկորներով)  
5. Այլ սեռահասակային խմբերի խոզեր  
6. Ոչխար, այծ  
7. Հավ  
8. Բադ, սագ  
9. Ջայլամ  
10. Հնդկահավ  
11. Մեղվաընտանիք  

 

________________ անասնաբույժ`

_________________________________________

համայնքի անվանումը

ազգանուն, անուն, հայրանուն, անձնագիր N, ում կողմից է տրվել

 


_________________________

ստորագրություն          

 

_______ ______________________________ 20__թ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան