Գլխավոր տեղեկություն
Համար
N 2449-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.10.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2449-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000615 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ Կ-XX-000615 լիցենզիայում տեղ գտած վրիպակը.

 

Հրամայում եմ՝

 

1. «ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի սեպտեմբերի 27-ին տրված թիվ Կ-XX-000615 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել իրավաբանական անձի ճիշտ անվանումը՝ «ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան