Գլխավոր տեղեկություն
Համար
N 2448-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.10.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2448-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Մարտունու քաղաքապետի 09.09.2009 թվականի թիվ 107 որոշումը,

 

Հրամայում եմ՝

 

Ի գիտություն ընդունել, որ «ԽԻՆԴ ՈՒ ԺՊԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի սեպտեմբերի 27-ին (Կ-XX-000615) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի ք., Շահումյան փողոց, 11 հասցե:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան