ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 դեկտեմբերի 2011 թ. |
N 6585-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 1653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները`
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 1653-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Սույն կարգը տարածվում է նաև նախնական պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված նախնական պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունների վրա:»:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|