Գլխավոր տեղեկություն
Համար
N 135-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2012-01.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

4 մայիսի 2007 թ.

N 135-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշումը:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 14
 Երևան

 

Հավելված


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 4-ի
թիվ 135-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  12

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` արժութային դիլեր-բրոքերներ), դրանց մասնաճյուղերի լիցենզավորման և գործունեության կարգավորման ընթացակարգերը, արտարժույթի դիլերային-բրոքերային գործառնություններ իրականացնող անձանց աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման չափանիշները և նրանց քննելու կարգը:

(1-ին կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

2. Արժութային դիլեր-բրոքերը իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) տված լիցենզիայի հիման վրա իրականացնել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն:

3. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում օրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:

4. Արժութային դիլեր-բրոքերներին արգելվում է իրականացնել այլ գործունեություն` բացառությամբ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

4.1. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են կանոնակարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:

(4.1 կետը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)


Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ


 

5. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1)  լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելված 1),

2)  կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

(2-րդ ենթակետը 20.12.11 թիվ 364-Ն որոշման փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսի 1-ից)

3) իրավասու մարմնի որոշման պատճենը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

4) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) առկայության մասին,

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հաստատված` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պատճենը,

7) տեղեկանք` լիցենզավորվող անձի մասին (հավելված 2),

8) լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ` աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը: Եթե անձը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի դիլերային առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները,

9) տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 3),

10) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

11) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառքի լիցենզիան:

Եթե արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնողը արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող լիցենզավորված անձ է, ապա սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում:

(5-րդ կետը փոփ., լրաց. 01.12.09 թիվ 357-Ն, լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)

6. Արժութային դիլեր-բրոքերների կողմից մասնաճյուղ  բացելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում`

1) մասնաճյուղի լիցենզիա ստանալու հայտ (հավելված 4),

2) գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

3) տեղեկանք բանկից (բանկերից)` ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում արժութային դիլեր-բրոքերի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար առնվազն երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) առկայության մասին, 

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ` աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը: Եթե անձը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի դիլերային առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները,

6) տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 3),

7) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

8) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլեր-բրոքերի մասնաճյուղի լիցենզիան:

(6-րդ կետը փոփ., լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

6.1. Արժութային դիլեր-բրոքերը կամ նրա մասնաճյուղն իրավունք չունեն գործունեություն ծավալել այն տարածքներում, որոնցում գործում են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ):

(6.1 կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

6.2. Արժութային դիլեր-բրոքերի մասնակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

3) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

Սույն կանոնակարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանց կապվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին:

(6.2 կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

6.3. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակից չեն կարող լինել.

1) ֆինանսական կազմակերպությունների մասնակիցները և նրանց հետ փոխկապակցված անձինք,

2) ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները:

(6.3 կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

7. Արժութային դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ ներկայացվում են`

1) գործունեության վայրի փոփոխման հայտ (հավելված 4),

2) գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության), կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը:

5) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխման թույլտվությունը:

(7-րդ կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

8. Հայտարարագրերը և Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերը պետք է ստորագրված և կնքված լինեն (կնիքի առկայության դեպքում) լիցենզավորվող անձի իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ: Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

(8-րդ կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

9. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ներկայացված հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Արժութային դիլեր-բրոքերի լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 30-օրյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, ընդ որում, անհրաժեշտ փաստերը պարզաբանելուց հետո հայտի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորվող անձին տալիս է լիցենզիա (հավելված 5), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի մասին լիցենզիայի ներդիր (հավելված 6), որը հանդիսանում է լիցենզիայի անբաժանելի մասը: Գործունեության վայրի փոփոխությանը թույլտվություն տալու դեպքում լիցենզիայի նոր ներդիր չի տրամադրվում, և նախկին լիցենզիան վերաձևակերպվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

(9-րդ կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն, 20.12.11 թիվ 364-Ն)

10. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված հայտը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,

2) հայտ ներկայացնող անձը կամ աշխատակիցը օրենքի (կամ կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով:

10.1. Սույն կանոնակարգի 10-րդ կետի առաջին ենթակետի հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է ներկայացված փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի, ակնհայտ կեղծ, խեղաթյուրված և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող ներկայացված բոլոր փաստաթղթերը: Եթե հայտը քննելու ընթացքում հայտում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա հայտատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից հայտը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում լիցենզիա ստանալու հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

(10.1 կետը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

11. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը Կենտրոնական բանկը անվավեր է ճանաչում, եթե պարզվում է, որ սույն գլխով նախատեսված և հայտատուի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա է կեղծ տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
(Գլուխը խմբ. 01.12.09 թիվ 357-Ն)

 

13. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ` որակավորման վկայական), որը ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին.

1) Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

2) Կենտրոնական բանկի կողմից արժութային դիլեր-բրոքերների նկատմամբ իրականացվող ստուգումների և վերահսկողության, ինչպես նաև արժութային դիլեր-բրոքերներին պատասխանատվության ենթարկելու կարգի ու պայմանների վերաբերյալ իմացություն,

3) արժութային դիլեր-բրոքերների կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

14. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի որակավորման վկայական ստանալու համար դիմող անձանց (այսուհետ` թեկնածուներ) մասնագիտական համապատասխանության քննությունը (այսուհետ` քննություն) անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեստավորման ծառայության (այսուհետ` տեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ այլ կազմակերպության կողմից:

15. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության տեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

16. Գրավոր քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` տեստային եղանակով: Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

17. Տեստը պարունակում է 30 հարց: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե: Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

18. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է.

1) մինչև 25 միավոր, ապա թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) 25 և ավելի միավոր, ապա թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված, և նրան տրվում է համապատասխան որակավորման վկայական:

19. Քննության բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են դիմել մասնակցելու քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

20. Քննությանը մասնակցելու համար թեկնածուները պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները քննությանը մասնակցելու համար կարող են հերթագրվել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:

1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:

2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.

ա. անուն, ազգանուն,

բ. որակավորման տեսակ,

գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),

դ. հեռախոսահամար:

Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն ենթակետում նշված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:

3) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում տեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է թեկնածուին քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:

4) Թեկնածուները քննությանը մասնակցում են` քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,

բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

21. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած տեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

22. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

23. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն հավելված 12-ի, կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների մասին:

23.1. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված մասնակիցներին թղթային ձևով (համաձայն հավելված 8-ի)՝ քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

23.2. Որակավորման վկայականը տրվում է դրա ստորագրման պահից հաշված երեք տարի ժամկետով:

23.3. Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:

 (Գլուխը խմբ. 01.12.09 թիվ 357-Ն)


Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը խմբ. 20.12.11 թիվ 364-Ն)

 

24. Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի փոփոխության դեպքում արժութային դիլեր-բրոքերը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման նպատակով դիմում ներկայացնել Կենտրոնական բանկ, դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման հայտ (հավելված 9),

2) Աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

3) Տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 3),

4) Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

5) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

6) Աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի պատճենը:

(24-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 364-Ն)

25. Եթե անձը նախկինում հանձնել է մասնագիտական որակավորման քննություն և դրական արդյունք է ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորման վկայական նրան չի տրամադրվել, ապա կարող է ներկայացվել արտարժույթի դիլերային առուվաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իր անունը, ազգանունը և անձնագրի տվյալները:

26. Հայտը ներկայացնելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված հայտը: Լիցենզիայի վերաձևակերպված ներդիրի տրամադրումը կամ տրամադրման մերժումը կատարվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

(26-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)


Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

27. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, որոնք պահպանվում են Կենտրոնական բանկի` արժութային դիլեր-բրոքերների լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

28. Կենտրոնական բանկի` արժութային դիլեր-բրոքերների լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը վարում է լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիա տրամադրելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ամսաթիվը և համարը, լիցենզիայի համարը, գործունեության վայրը, լիցենզիայի տրման ամսաթիվը: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:


Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

 29. Լիցենզիայի, ներդիրի կամ մասնագիտական որակավորման վկայականի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն կրկնօրինակը ստանալու համար դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով:

30. Լիցենզիան, ներդիրը կամ մասնագիտական որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն այդ մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրանից ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ վկայականը վերցնելուց հետո:

31. Լիցենզիաների, ներդիրների կամ մասնագիտական որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

32. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձի վերակազմակերպման, նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար դիմում` դրան կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

32.1. Որակավորման վկայական ունեցող և որևէ արժութային բրոքեր-դիլերի լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի փոփոխության դեպքում անձը պետք է 15-օրյա ժամկետում դիմի Կենտրոնական բանկ` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

(32.1 կետը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)

32.2. Արժութային բրոքեր-դիլերի լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի փոփոխության դեպքում արժութային բրոքեր-դիլերը սույն կանոնակարգի 32.1 կետով սահմանված ժամկետում դիմում է Կենտրոնական բանկ լիցենզիայի ներդիրում համապատասխան փոփոխություն կատարելու և ներդիրը վերաձևակերպելու համար` դիմումին կից ներկայացնելով ներդիրի բնօրինակը, լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, աշխատակցի (աշխատակիցների) հին և նոր անձնագրերի պատճենները:

(32.2 կետը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն) 

33. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենսդրությամբ սահմանված կարգով:

34. Սույն գլխով նախատեսված հայտերը բավարարվում են կամ սույն կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում մերժվում` դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում:


Գ Լ ՈՒ Խ  7

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

35. Օրենքով սահմանված հիմքերով արժութային դիլեր-բրոքերների կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

36. Արժութային դիլեր-բրոքերի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի բնօրինակը) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիան Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

37. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալով` լիցենզիան վերադարձվում է Կենտրոնական բանկին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

37.1. Արժութային դիլեր-բրոքերի կողմից մեկ տարի անընդմեջ գործունեություն չիրականացնելու դեպքում, Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում արժութային դիլեր-բրոքերին տրամադրած լիցենզիան:

(37.1 կետը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)  


 Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

38. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների ներդիրներում ընդգրկված աշխատակիցները:

39. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

40. Արժութային դիլեր-բրոքերները իրենց գործարքները պետք է իրականացնեն Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային սարքավորման միջոցով:

41. Արժութային դիլեր-բրոքերների իրականացրած բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում, այն է`

1) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործարքները,

2) արժութային դիլեր-բրոքերի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

3) արժութային դիլեր-բրոքերների գործունեության հետ կապված այլ գործառնությունները:

42. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել իրականացված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի վերաբերյալ շաբաթական հաշվետվություն` համաձայն հավելված 10-ի: Դրանք կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, կամ էլեկտրոնային կրիչներով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով), իսկ այդ ձևերով ներկայացնելու անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

43. Արժութային դիլեր-բրոքերները Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց իրականացրած արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` 

 

ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn), 

ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),  որտեղ`

 

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i »-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» -  փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

 

44. Արժութային դիլեր-բրոքերները պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տարեկան պետական տուրքը և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին վճարման ենթակա եռամսյակային պարտադիր վճարները: Հաշվետվությունները կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կամ էլեկտրոնային կրիչներով («Մայքրոսոֆտ Էքսել» տարբերակով), իսկ այդ ձևով ներկայացնելու անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

(44-րդ կետը խմբ. 08.09.09 թիվ 267-Ն, փոփ. 20.12.11 թիվ 364-Ն)


Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Արժութային դիլեր-բրոքերները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:


Գ Լ ՈՒ Խ  10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 12»:


Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Արժութային դիլերներ-բրոքերների այն աշխատակիցները, որոնք չունեն մասնագիտական որակավորման վկայական և արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն են իրականացնում որպես աշխատակից լիցենզիայի ներդիրում ընդգրկված լինելու հիման վրա, ինչպես նաև նախկինում տրամադրված անժամկետ մասնագիտական որակավորման վկայականներ ունեցող աշխատակիցները մինչև 2009 թվականի մայիսի 15-ը Կենտրոնական բանկում պետք է հանձնեն մասնագիտական որակավորման քննություն և ստանան նոր վկայական: Վերջինիս բացակայության դեպքում նշված օրվանից նրանք չեն կարող իրականացնել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն:

48. Սույն կանոնակարգի իմաստով` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք (արժութային դիլեր-բրոքերներ) համարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որպես գործունեության տեսակ նախատեսված արտարժույթի դիլերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ):

 

 

Հավելված 1
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

պարոն ________________


Խնդրում եմ տրամադրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա:

Լիցենզավորվող անձի անվանումը ______________________________________
Կազմակերպական-իրավական ձևը______________________________________
Գտնվելու վայրը _________________________________________________
Գործունեության վայրը ____________________________________________
Պետական գրանցման համարը___________________________

 

Դիմող`

__________________
(անուն, ազգանուն)

______________
(ստորագրություն)

       
Կ. Տ.

(Հավելվածը փոփ., լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)

 

Հավելված 2
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ

Ներքոհիշյալ այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

1. Լիցենզավորվող անձի տվյալները

1.1. Անվանումը


1.2. Գտնվելու վայրը
 

1.3.ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)
 

1.4. Գրանցման ամսաթիվը_______________վայրը______________համարը____________ 
   օր/ամիս/տարի
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի մասնակիցների վերաբերյալ

3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
           
           
3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը
անձնագրի համարը
սոցիալական քարտի համարը
(առկայություն դեպքում)

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       
           
4. Այլ տեղեկատվություն

4.1. Արդյո՞ք կազմակերպությունը ունի կամ ունեցել է ՀՀ տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություններ:

 

Այո

 

Ոչ

   

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

 

4.2. Արդյո՞ք նախորդող երեք տարվա ընթացքում լիցենզավորվող անձը կամ իր կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձինք կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք լիցենզիայի պայմանները կամ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար զրկվել են արտարժույթի առուվաճառք, արտարժույթի դիլերային ատուվաճառք իրականացնելու կամ արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպելու լիցենզիայից (սկսած 2005 թ.-ի հունիսի 28-ից):

Այո

 

Ոչ

   

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Անունը, ազգանունը ________________________

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

(Հավելվածը խմբ. 20.12.11 թիվ 364-Ն)

 

Հավելված 3
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՍԻՆ

Ներքոհիշյալ այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը

 
1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)  
1.3. Քաղաքացիությունը  
1.4. Անձնագրի սերիան և համարը  
1.5. Սոցիալական քարտի համարը (առկայությամբ դեպքում)  
1.6. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին)  
1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)  
1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն  
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության անվանումը

Գտնվելու
վայրը

Մասնակցության
չափը
(ՀՀ դրամով)

Մասնակցության
չափը (%)

1.      
2.      
       

3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար)

Կազմակերպության անվանումը

Գտնվելու
վայրը

Աշխատանքի
ընդունման և
ազատման
ժամկետները

Պաշտոնը

Պարտակա-
նությունները

1.        
2.        
         
         

4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող կամ փոխկապակցված` ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)

Անունը, ազգանունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Հասցեն

Հեռախոսը

1.      
2.      

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոհիշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն

 

Ամսաթիվ
(օր/ամիս/տարի)


 

Հավելված 4
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐ-ԲՐՈՔԵՐԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

պարոն ________________


 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը __________________________________________հասցեում իրականացնելու համար` կապված

նոր մասնաճյուղ հիմնելու,

գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

 

__________________________________________________

__________________________________________________
(արժութային դիլեր-բրոքերի անվանումը)
__________________________________________________
(լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)
__________________________________________________
(անուն, ազգանուն և ստորագրություն)

Կ. Տ.

 

(Հավելվածը փոփ. 20.12.11 թիվ 364-Ն)
 

 

Հավելված 5
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Լիցենզիան տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
____ _________ 20 _ թ.
թիվ ______ որոշմամբ


ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ ___ 

 

Սույն լիցենզիան տրվում է __________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)
արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնելու համար:

Գտնվելու վայրը`

Գործունեության վայրը`

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

 

________________

Կ.Տ.

                                                                     
 Լիցենզիայում փոփոխություններ
կատարելու դեպքում համապատասխան
որոշման ամսաթիվն ու համարը նշվում են
լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

Հավելված 6
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ ____

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ԹԻՎ ____

Լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին


Անունը, ազգանունը, անձնագրի սերիան և hամարը

1. _____________________________ _____________________________

2. _____________________________ _____________________________

 

Սույն ներդիրը ___________________________________________________

(արժութային դիլեր-բրոքերի անվանումը)


արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ ____լիցենզիայի
(տրված` __ ________ 20 _ թ.) անբաժանելի մասն է:

 

Հաստատում եմ`
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

___ __________ 20 _ թ.

 

Կ.Տ.

 

Հավելված 7
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ
(Հավելվածն ուժը կորցրել է 01.12.09 թիվ 357-Ն)

 

Հավելված 8
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Արժութային դիլեր-բրոքերի աշխատակցի մասնագիտական

որակավորման սույն վկայականը տրամադրվում է

 

----------------------------------------------------------------- -ին

(անունը, ազգանունը)

 

--------------------------------------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» _____________20 թ.:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` ______________

 

«___» _____________20 թ.:

     (Հավելվածը խմբ. 01.12.09 թիվ 357-Ն)

 

Հավելված 9

««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12»-ը հավելվածի

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

 պարոն ————————————

 

Խնդրում եմ վերաձևակերպել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` կապված

 

———————————————————————————————— - ին ներդիրում ընդգրկելու

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

———————————————————————————————— - ին ներդիրից հանելու հետ:

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

—————————————————————————————————

 (արժութային դիլեր-բրոքերի անվանումը)

 

—————————————————————————————————

 (լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)

 

—————————————————————————————————————————

 (անուն, ազգանուն և ստորագրություն)

 

Կ. Տ.

(Հավելվածը խմբ. 20.12.11 թիվ 364-Ն)


 

Հավելված 10
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ Հաշվետու ժամանակաշրջանի վերջ

Արժութային դիլեր-բրոքերի` 
անվանումը 
գտնվելու վայրը և
գործունեության վայրը 
արտոնագիրը 
ՀՎՀՀ-ն 
 
Համակարգչի համարը


Շաբաթվա օրեր

Գործարքի տեսակ 

Փոխարկվող
արժույթներ (գնվող/
վաճառվող)

Առքի ծավալ (արժույթով)

Առքի փոխարժեք

Վաճառքի ծավալ
(արժույթով)

Վաճառքի փոխարժեք

Գործարքի ժամկետայ-
նությունը (օրերով)

Գործար-
քի կատա-րում

Պարգևա-
վճար
(հազար դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

«Շաբաթվա օրերը (1)» սյունակում լրացվում է ամսաթիվը` օր/ամիս/տարի տեսքով (յուրաքանչյուրը` երկու նիշ):
«Գործարքի տեսակ (2)» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երեք պարամետրից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ/1թ», որտեղ առաջին պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»-սփոթ

«2»-ֆյուչերս

«3»-ֆորվարդ

«4»-սվոպ

«5»-օպցիոն:

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս, թե ում հետ է կատարվել գործարքը, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»-ֆիզիկական անձ

«2»-իրավաբանական անձ

«3»- բանկ:

Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի կնքման վայրը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1»-բորսա

«2»-արտաբորսա:

Օրինակ` 4/2/1- իրավաբանական անձանց հետ բորսայում կնքված սվոպ տիպի գործարք:
Հաշվետվության մեջ յուրաքանչյուր օրվա համար արտացոլվում է տվյալ օրվա նմանատիպ գործարքների հանրագումարը, եթե այդ գործարքների տեսակը, վայրը, ժամկետը, արժույթները և մասնակիցները (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, բանկ) համընկնում են:

Ֆորվարդային և ֆյուչերսային պայմանագրերի կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը: Սվոպ գործարքները հաշվետվության մեջ արտացոլվում են 2 տողով` սփոթ մասը` առանձին տողով, ֆորվարդ մասը` առանձին: Պայմանագրի կնքման օրը 2 տողերի համար լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման օրը` միայն սվոպ գործարքի ֆորվարդ մասի համար, լրացվում է նաև 7-րդ սյունակը: Օպցիոն գործարքների կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 և 8-րդ սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը:

«Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող) (3)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ԻՍՕ կոդերը: Յուրաքանչյուր գործարք լրացվում է` ելնելով նրա նպատակից. եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, օրինակ` գնվել է 1 ԱՄՆ դոլար` 445 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է USD/AMD: Կամ եթե 1.2 ԱՄՆ դոլարով գնվել է 1 եվրո, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է EUR/USD: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, օրինակ` վաճառվել է ԱՄՆ դոլար` 450 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է` AMD/USD:

«Առքի ծավալ (4)» և «Վաճառքի ծավալ (6)» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող արժույթների ծավալները:

«Առքի փոխարժեք (5)» և «Վաճառքի փոխարժեք (7)» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող արժույթների փոխարժեքները:

«Գործարքի ժամկետայնությունը (8)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար, որտեղ նշվում է գործարքի ժամկետայնությունը օրերով (օր.` 30 օր):

«Գործարքի կատարում (9)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար և կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«0»-չկատարում

«1»-կատարում:

Այս սյունակը լրացվում է միայն պայմանագրի փաստացի կատարման օրը:

«Պարգևավճար (10)» սյունակը նախատեսված է օպցիոն տեսակի պայմանագրերի դեպքում սահմանված պարգևավճար գումարն արտացոլելու համար:

 

 

Հավելված 11

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թ. մայիսի 4-ի
թիվ 135-Ն որոշման

 

Հաշվետվության լրացման կարգը

(Հավելվածն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 364-Ն)

 

 

 

Հավելված 12
«Արտարժույթի դիլերային-բրոքերային
առուվաճառքի գործունեության
լիցենզավորումը և կարգավորումը» հավելվածի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

 

Բողոքարկողի անունը, ազգանունը

 

Բողոքարկողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

Քննության անցկացման օրը, ամիսը, տարեթիվը

 

Որակավորման տեսակը

 

Հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

 

Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը։

 

 

Դիմող՝                                                «___» _____________20 թ.:

 

(Հավելվածը լրաց. 01.12.09 թիվ 357-Ն)

 

 

 

Հավելված 13

««Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության

լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12»-ը հավելվածի

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

N

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

2.

1.

 

2.

 

3.

 

 

_____________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ. Տ.

(Հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 364-Ն)