Գլխավոր տեղեկություն
Համար
N 1839-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.1739.32
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1839-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել՝

1) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը, համաձայն N 3 հավելվածի».

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

5) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1839-Ն որոշման

 

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Հայտատուն փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող է դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ: Լիցենզիայի ներդիրը տրամադրվում է լիցենզիայի հետ միաժամանակ:

3. Փոստային կապի գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի ներդիրի տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

5. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ գործունեության հետևյալ ոլորտների (տեսակի)՝

1) փոստային կապի ծառայությունների գործունեություն.

2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություն:

6. Փոստային կապի գործունեության լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտներում կամ ոլորտներից որևէ մեկում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր:

7. Լիցենզիան ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել անձամբ, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, գործունեության ոլորտը (տեսակը), որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),

գ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. իր կողմից փոստային կապի ծառայությունների գործունեության և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման (իրականացման) կանոնները,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Լիցենզիայի հայտը մերժվում է`

1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով.

2) եթե հայտում նշված և հայտատուի կողմից ներկայացված (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների) տվյալ գործունեության մատուցման (իրականացման) կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:

11. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ոլորտի մասով: Լիցենզիան և ներդիրը ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում նշված գործունեության ոլորտում (տեսակում):

12. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

14. Գործունեության ոլորտի (տեսակի) փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ` համաձայն N 3 ձևի, տվյալ ներդիրի բնօրինակը և իր կողմից հայցվող գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները:

15. Փոստային կապի գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից՝ նախկինում ստացած ներդիրով, տվյալ գործունեության տեսակից բացի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ գործունեության տեսակով իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան գործունեության ոլորտի (տեսակի) լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 4 ձևի, և հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների):

16. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 14-րդ կամ 15-րդ կետերի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեություն իրականացնող լիցենզիայի ներդիր, եթե ներկայացված հայտը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

17. Լիցենզիայի ներդիրի տրամադրման հայտը մերժվում է, եթե հայտատուի կողմից ներկայացված գործունեության (փոստային կապի ծառայությունների կամ սուրհանդակային կապի ծառայությունների) իրականացման կանոնները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին:

18. Սույն կարգով սահմանված ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար՝

____________________________________________________________

(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն իրականացնելու

լիցենզիայի ներդիր ()

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

 

 (պաշտոնը)

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 ____ _________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում () գործունեություն իրականացնելու համար`

____________________________________________________________

(ոլորտը (), որի () համար տրամադրվելու է () գործունեություն իրականացնելու

լիցենզիայի ներդիր ()

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

 

 (պաշտոնը)

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

____ _________ 20  թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը,

պետական գրանցման համարը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:

 

 Հայտին կցվում է ներդիրի բնօրինակը:

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 ____ _________ 20  թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)

__________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության լիցենզիայի ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝

____________________________________________________________

(ոլորտը, որի համար տրամադրվելու է գործունեություն իրականացնելու լիցենզիայի ներդիր)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների):

 

 ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 ____ _________ 20 թ.

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1839-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման

 Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

(լիցենզիայի համարը)

 

Տրված է ________________________________________________________________

 (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն

_______________________________________________________________________

ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

Լիցենզավորման գործակալության պետ ____________________     ______________________

    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1839-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

________________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________________
(կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

_______________________________________________________________________
(գործունեության ոլորտը)

____________________________________

(տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`   ԱՆԺԱՄԿԵՏ

 __________________________

 

Լիցենզավորման գործակալության պետ____________________ ______________________

    (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)»

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան