Գլխավոր տեղեկություն
Համար
N 1852-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-13.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416) Հոդ.1739.39
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1852-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից ստուգման ենթակա բոլոր տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության հաշվարկման և գնահատման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1852-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության (այսուհետ` տեսչություն) կողմից շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց (այսուհետ` լիցենզավորված անձինք) կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, ինչպես նաև համապատասխան բնագավառը կարգավորող նորմատիվ այլ իրավական ակտերի (այսուհետ` խաղային բնագավառը կարգավորող օրենսդրություն) պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպվող և անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

2. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա լիցենզավորված անձանց ընտրությունն իրականացվում է խաղային բնագավառը կարգավորող օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, ստուգման ենթակա լիցենզավորված անձանց հավասարության և ստուգման ենթակա լիցենզավորված անձանց ընտրության արդարության սկզբունքների հիման վրա:

3. Լիցենզավորված անձանց կողմից իրականացվող գործունեություններում ռիսկն այդ գործունեությունների արդյունքում պետության և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

4. Լիցենզավորված անձանց կողմից իրականացվող գործունեություններում ռիսկայնությունը որոշող չափանիշներ են`

1) շահումով խաղերի և (կամ) խաղատների կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց համար`

ա. նախորդ տարվա արդյունքներով շրջանառությունը,

բ. խաղասրահի մակերեսը,

գ. իրականացվող շահումով խաղերի հնարավոր տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի)` ըստ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

դ. իրականացվող շահումով խաղերի հնարավոր քանակն ըստ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

ե. իրականացվող շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինն ըստ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

զ. խաղասրահում աշխատող անձանց թիվը,

է. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները` նախորդ տարվա արդյունքներով,

ը. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ տարվա արդյունքներով,

թ. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ուղղված գործողությունները` նախորդ տարվա արդյունքներով,

ժ. շահումով խաղերի և (կամ) խաղատների կազմակերպման գործունեության հետ կապված դիմում-բողոքների քանակը,

ժա. աշխարհագրական դիրքը (գտնվելու վայրը),

ժբ. խաղային գործի բնագավառում մատուցվող ծառայություններից բացի այլ ծառայություններ մատուցումը,

ժգ. տեխնիկական հագեցվածությունը,

ժդ. կախված կազմակերպչի շրջանառությունից և անձնակազմից ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման աշխատողների թիվը,

ժե. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից հաշվետվություններ չներկայացնելը.

2) վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց համար.

ա. նախորդ տարվա արդյունքներով շրջանառությունը,

բ. կազմակերպվող վիճակախաղի տեսակները (ոչ խաղարկությունով, խաղարկությունով և (կամ) համակցված)` ըստ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

գ. կազմակերպվող վիճակախաղերի քանակն ըստ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի,

դ. վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,

ե. կազմակերպվող տոտալիզատորների (բուքմեյքերական) կետերի քանակը,

զ. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները` նախորդ տարվա արդյունքներով,

է. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների պարբերականությունը` նախորդ տարվա արդյունքներով,

ը. խաղային բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների վերացմանն ուղղված գործողությունները` նախորդ տարվա արդյունքներով,

թ. վիճակախաղի կազմակերպման գործունեության հետ կապված դիմում-բողոքների քանակը,

ժ. տեխնիկական հագեցվածությունը,

ժա. կախված կազմակերպչի շրջանառությունից և անձնակազմից ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման աշխատողների թիվը,

ժբ. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից հաշվետվություններ չներկայացնելը:

5. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա լիցենզավորված անձանց ընտրությունն իրականացնելու նպատակով լիցենզավորված անձինք սանդղակավորվում են ըստ ռիսկայնության աստիճանի: Ռիսկայնության աստիճանը որոշվում է ռիսկայնությունը որոշող չափանիշների համար սահմանված բալային միավորների հանրագումարով: Ըստ ռիսկայնության աստիճանի նվազման` ռիսկերի բալային միավորները դասակարգվում են հետևյալ միջակայքերում` բարձր ռիսկայնության գոտի, միջին ռիսկայնության գոտի, ցածր ռիսկայնության գոտի: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը մինչև 30 միավոր է, ապա համարվում է, որ լիցենզավորված անձը գտնվում է ցածր ռիսկայնության գոտում: Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 30 միավորը, սակայն ցածր է 70 միավորից, ապա համարվում է, որ լիցենզավորված անձը գտնվում է միջին ռիսկայնության գոտում: Իսկ եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 70 միավորը, ապա համարվում է, որ լիցենզավորված անձը գտնվում է բարձր ռիսկայնության գոտում:

6. Սույն փաստաթղթի 4-րդ կետով սահմանված ռիսկայնությունը որոշող չափանիշների սահմանները, դրանց համար բալերի չափերը, բալերի բաշխումն ըստ ռիսկայնության միջակայքերի և դրանց հիման վրա ռիսկայնության աստիճանի հաշվարկման ու գնահատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2019, N 236-Ն 28.03.2019, N 1852-Ն
20.06.2013, N 649-Ն 13.07.2013, N 1852-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան