Գլխավոր տեղեկություն
Համար
N 2115-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.09.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան

N 2115-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000251, 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000608 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 28.08.2014 թ. դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի 2007 թվականի ապրիլի 26-ին բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000251, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ–000608 լիցենզիաները մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաների կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում իրավական ակտի ընդունման հաջորդ օրվանից:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան