Գլխավոր տեղեկություն
Համար
N 1158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1158-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 23-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 4-8-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ջ. Ղլիչյանինը, Ա. Գևորգյանինը և Խ. Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Կաժոյանինը և Լ. Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Է. Գրիգորյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի գրասենյակի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. դեկտեմբերի 1
Երևան

 
 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 դեկտեմբերի 1-ի N 1158-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Կաժոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  միջազգային կազմակերպությունների վարչության պետ
  (պատվիրակության ղեկավար)
 

Լ. Ամիրջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
 

Ա. Գևորգյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
 

Է. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Էսպո
  կոնվենցիայի իրականացման կոմիտեի անդամ
 

Ջ. Ղլիչյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
  բնապահպանական ռազմավարական ծրագրերի և
  մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի և
  մոնիթորինգի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
 

Խ. Խաչատրյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
  իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի
  գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան