Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416).1 Հոդ.40.10
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.12.2011
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «2012 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներմուծեք նկարագրությունը_19430

2 0 1 2  Թ Վ Ա Կ Ա Ն Ի

Պ Ե Տ Ա Կ Ա Ն

Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ն Ե Ր Ի

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ

Հավելված 1

1.ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

1.1.1 ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇ

1.1.2 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

1.2 ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

1.2.1 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

1.2.2 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ

1.2.3 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1.2.4 ՏՐԱՆՍՊՈՐՏ

1.2.5 ԿԱՊ

1.2.6 ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.2.7 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1.3 ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

1.3.1 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐ (ՍԱԿԱԳՆԵՐ) ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.2 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.3 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.4 ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.5 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.6 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ

1.3.7 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

1.4 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ

1.4.1 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

1.4.2 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1.5 ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ

1.6 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

1.7 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

1.8 ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ

3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

4. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

  4.1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4.1.1 ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

4.1.2 ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

4.2 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

4.3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.4 ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

4.5 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔ

4.6 ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ

5. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ 

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

5.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

5.1.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺ

5.1.2. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԱՇԱՐԺ

5.1.3 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿ

5.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

5.3 ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

5.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

5.5 ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ

5.6 ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

5.7 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

5.8 ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5.9 ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

6. ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավելված 2

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հավելված 3

1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ

2. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐ

3. ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ 

Հավելված 4

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԹՂԹԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԻ) ՑԱՆԿՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ

Հավելված 5

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ ԱՄՓՈՓ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ) ՑԱՆԿ

Հավելված 6

1. ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

2. ԸՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հավելված 7

 «2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ» ՀԱՄԵՄԱՏ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հավելված 8

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԲԵՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հավելված 9

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Հավելված 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ԵՆԹԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԻ

Հավելված 11

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆՆ ՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՄԱՆԸ

Հավելված 12

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2012 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» նախագիծը:

 Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար` Տարեկան Ծրագիր:

Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Տարեկան Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:

Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվարկման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

 Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական աշխատանքների ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է զետեղվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

 Ծրագրերով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

 Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:

Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:

Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.

 միջազգային չափանիշներով վիճակագրական մեթոդաբանության կատարելագործման, միասնականացման և ներդաշնակեցման, այլ երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակին վերաբերող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության շարունակական գործունեությունը միջազգային համագործակցության շրջանակում,

 Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում պարբերաբար կազմակերպվող սեմինար-խորհրդակցությունները և դասընթացները, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ և (կամ) մասնակցությամբ,

 վիճակագրական տվյալների հավաքագրման, կուտակման, մշակման և տարածման բնագավառներում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը, արդիականացումը և կիրառումը (մեթատվյալներ, տվյալների հիմնապաշար, ինտրանետ, ծրագրային փաթեթներ և այլն),

 Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակումների տեղեկատվական բազայի կատարելագործումը, վիճակագրական տեղեկատվության սպառողների համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից առցանց ռեժիմով ամփոփ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը,

 վիճակագրության համակարգային զարգացման համար նախադրյալների ապահովման, վիճակագրության մեթոդաբանական կարողությունների զարգացման և կանոնակարգման, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվության օգտագործման ավելի լայն հնարավորությունների ընձեռման նպատակով` Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված ցուցանիշների և դրանց մեթատվյալների պարբերական արդիականացման աշխատանքների ապահովումը,

 պետական վիճակագրությունում վիճակագրական դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև արդեն իսկ ներդրված ու կիրառվող վիճակագրական դասակարգիչների շարունակական կատարելագործման աշխատանքների ապահովումը:

Վիճակագրական տեղեկությունների հավաքագրման արդյունավետության բարձրացման (ինչպես տվյալների որակի, այնպես էլ ռեսուրսների խնայողության ենթատեքստով), ինչպես նաև վիճակագրական տեղեկություններ տրամադրողների` վիճակագրական դիտարկման փաստաթղթերով ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով`

փոքր և գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտներից ընտրանքային կարգով վիճակագրական տեղեկությունների հավաքագրման մեթոդների ավելի լայն կիրառումը,

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման (տրամադրման) ենթակա վիճակագրական փաստաթղթերի (պետական վիճակագրական հաշվետվություններ, հետազոտությունների հարցաթերթեր, դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթեր և տեղեկանքներ) էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստով) ներկայացման հնարավորության ընդլայնումը,

տնտեսական գործունեության տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված, վարչական ռեգիստրների և կիրառվող մեթոդաբանությունների շարունակական կատարելագործման աշխատանքները:

Վիճակագրական տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվությունը տարածվում է (անվճար) բազմաթիվ սպառողների (պետական մարմիններ, հասարակական, գիտության և կրթության ոլորտի կազմակերպություններ, մասնավոր հատված, միջազգային կազմակերպություններ և այլն), նաև տրամադրվում է զանգվածային լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրությունների տեսքով` համաձայն ծրագրի հավելված 3-ում նշված ժամանակացույցի,

Ծրագրի 3-րդ հավելվածում ներառված վիճակագրական բոլոր հրապարակումների, առնվազն 2-ական օրինակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրադարանին,

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում հայերեն, ռուսերեն և (կամ) անգլերեն զետեղվում է վիճակագրական տեղեկատվությունը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա` նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:

Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (որին 2003 թվականի նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ 4 հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, պարբերականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:

Ծրագրի 1, 8 և 11-րդ հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.

 

Ներմուծեք նկարագրությունը_151

 I նիշը` աշխատանքի (ցուցանիշի) ծածկագիրն է ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի հատվածների,

 II նիշը` հատվածի տրոհումն է ըստ ենթահատվածների,

 III նիշը` աշխատանքի (ցուցանիշի) տրոհումն է ըստ ոլորտների (Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի դասերի, ցուցանիշների),

 IV նիշը` ոլորտների մանրամասնումն է ըստ ենթաոլորտների:

Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների հերթական համարին` ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:

Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշը) տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում` հաջորդող դիրքերը լրացվում են զրոներով:

Օրինակ` 127001 - ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների տնտեսական գործունեության (7), կազմակերպությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին առնչվող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են Եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում:

Տվյալ ծածկագրի համար Ծրագրում նշվում են նաև վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը (սյունակ 3), տվյալ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման, հավաքագրման) հիմք հանդիսացող պետական վիճակագրական դիտարկման փաստաթղթ(եր)ի տեսակ(ներ)ը (սյունակ 4), ընդգրկվածությունն ըստ կոնկրետ չափորոշիչի (մարզերի, գործունեության տեսակների և այլն) (սյունակ 5), պարբերականությունը (սյունակ 6), աշխատանքի կատարման, ցուցանիշի մշակման ավարտի (սյունակ 7), ինչպես նաև այն վիճակագրական հրապարակումների ծածկագրերը (տես` հավելված 3), որոնցում վերջիններս արտացոլվելու են (սյունակ 8):

Ծրագրի 3-րդ հավելվածում վիճակագրական հրապարակումների համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի 1-ին հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ` վիճակագրական ժողովածու (1), վիճակագրական տեղեկագիր (2), մամուլի հաղորդագրություն (3), տեղեկատվական ամսական զեկույց (4), վիճակագրական զեկույց (5)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների:

6-րդ հավելվածում որոշ աշխատանքների (ցուցանիշների) արդյունքների ընդգրկումը վիճակագրական հրապարակումներում ցույց տրված չէ, քանի որ դրանք արտացոլված են 1-ին հավելվածում:

11-րդ հավելվածում  ներկայացված վիճակագրական աշխատանքներում (ցուցանիշներում) արտացոլված են նաև այն աշխատանքները (ցուցանիշները), որոնց կատարումը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային և Երևան քաղաքի գործակալությունների կողմից տվյալների հավաքագրումն է և ամփոփումը: Այդ առումով, վերոհիշյալ հավելվածում առկա են Հավելված 1-ի աշխատանքների (ցուցանիշների) կրկնություններ` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային և Երևան քաղաքի գործակալությունների կողմից դրանց կատարման բովանդակային և ժամկետային պարտավորությունների մանրամասնումներ:

 Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ` Հավելված 1-ում 1. Իրական հատվածի 1.2.Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1.Արդյունաբերություն բաժնի 121012 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 20-րդ օրը):

Եթե որևէ աշխատանքի ավարտի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա աշխատանքի ավարտի օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը, իսկ ամսական պարբերականությամբ` ամսվա վերջին օրվա (30/31) ժամկետայնություն ունեցող աշխատանքների համար` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը:

 Վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկն ուսումնասիրելու նպատակով` Ծրագրի նախագիծն առաջարկությունների և դիտողությունների ստացման ակնկալիքով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում (հասցեն` http://www.armstat.am (հայելային կայքէջ` http://www.armstat.info), ինչպես նաև կարծիքի է ներկայացվել ընտրանքային կարգով ընտրված (ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված) 135 հիմնական վիճակագրական տեղեկատվության սպառողների (պետական մարմիններ, գիտակրթական հաստատություններ, դատաիրավական մարմիններ, բանկային համակարգ, գործարար շրջաններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ և զանգվածային լրատվամիջոցներ):

Ծրագրի նախագծի առնչությամբ պատասխան-գրություններ ստացվել են 67-ից (50.0%): Առաջարկություններ և դիտողություններ ունեցել են 17 վիճակագրական տեղեկատվություն սպառողներ կամ նրանց 25.4-%ը:

 

Հավելված 1

 

Հավելված 2

 

Հավելված 3

 

Հավելված 4

 

Հավելված 5

 

Հավելված 6

 

Հավելված 7

 

Հավելված 8

 

Հավելված 9

 

Հավելված 10

 

Հավելված 11

 

Հավելված 12