Գլխավոր տեղեկություն
Համար
N 1783-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.29/71(874).1 Հոդ.1693
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1783-Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ-ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1005-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) «Տեխնիկական հսկողության բաժին» բառերը փոխարինել «Շինարարության վերահսկման բաժին» բառերով.

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7. «Գյուղերի ֆինանսավորման բաժին»։

3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերը, ֆինանսական ֆոնդերը և հիմնական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել՝

1) «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման պետական գրանցումը.

2) վերակազմակերպման հետ կապված այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

 

  

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1783-Ն որոշման

 

  

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 28-ի N 461-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ֆինանսահաշվային բաժին

 

2. Շինարարության վերահսկման բաժին

 

3. Զարգացման բաժին

 

4. Ծրագրերի բաղադրիչների համակարգման բաժին

 

5. Գնումների և իրավաբանական բաժին

 

6. Մոնիթորինգի և ազդեցության գնահատման բաժին

 

7. Գյուղական ֆինանսավորման բաժին

 

8. Գործերի կառավարման բաժին»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան