Գլխավոր տեղեկություն
Համար
N 116-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2012 թվականի N 116-Ա

 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԹՐՈՆԴՀԵՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2012 թվականի մարտի 4-9-ը գործուղել Թրոնդհեյմ (Նորվեգիայի Թագավորություն)՝ «Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կայանալիք շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի՝ Թրոնդհեյմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Թրոնդհեյմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 15

Երևան