Գլխավոր տեղեկություն
Համար
N 1129-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2011-17.02.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2011 թվականի N 1129-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Պետական դումայի ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. նոյեմբերի 29
Երևան

 

 

  

 Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 նոյեմբերի 29-ի N 1129-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչԵՎ դեկտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնություն մեկնող դիտորդական առաքելության

 

Կ. Մուրադյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
  վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
 

Ծ. Համբարձումյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի
  վարչության խորհրդատու (համաձայնությամբ)
 

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  քարտուղարության խորհրդական
 

Ա. Մանասերյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  ԱՊՀ վարչության խորհրդական
 

Տ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  իրավաբանական վարչության կցորդ
 

Թ. Հովնանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
  միջազգային կազմակերպությունների վարչության
  ռեֆերենտ
 

Տ. Օհանյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
  (համաձայնությամբ)
 

Ա. Խզմալյան

- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և
  բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային,
  պետական սեփականության և գնային
  քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ
  (համաձայնությամբ)
 

Է. Հարությունյան

- «Երիտասարդ դեմոկրատների միավորում»
   հասարակական կազմակերպության նախագահ
  (համաձայնությամբ)
 

Մ. Սարգսյան

- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
   հասարակական կազմակերպության իրավաբան
   (համաձայնությամբ)
 

Ռ. Բալասանյան

- «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական
  կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

  

 Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 նոյեմբերի 29-ի N 1129-Ա

 որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Գործունեության/տեղափոխման ծախսերը

Եվրո

 Օդանավակայան/ե.գ. կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)
 
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության
վայր և հետ)
 
 
 Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
 
 Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
 
 Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր)

70
 

 15
 


 450
 

25


230

Ծախսային հաշիվներ, որոնք պետք է ԺՀՄԻԳ-ին վճարվեն յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո

790 եվրո

Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից
 
Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
 
Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից
 
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
 
Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 130 եվրո/գիշեր)
 
Սնունդ և մանր ծախսեր (70 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր)
 
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում
(60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)
 

Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում
(60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)

 200
 

 40
 

 200
 

 10 
 

910
 


 560
 

180
 


180

Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից

2280 եվրո

Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար

3070 եվրո

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3070 եվրո, որից`

●  յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2280 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ,

●  յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 790 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

 

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախսը

Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը

200.000 դրամ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.2012, N 131-Ա 17.02.2012, N 1129-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան