Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-27.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հոդ.82.14
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2013
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114094

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 5-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

24 դեկտեմբերի 2013 թ.  N 19-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել ոստիկանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան


ՀՀ ոստիկանության պետ

 

Վ. Գասպարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 5-Ն

և  ՀՀ ոստիկանության պետի
2013 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ  19-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական հսկողության հարցաշար

 

Ոստիկանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ

 

1. Գործառույթը` հանրային միջոցառման անցկացման տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է հանրային միջոցառման անցկացման կազմակերպիչներին և ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Հանրային միջոցառման
անցկացման տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարի կողմից անհապաղ տեղեկացվում է հանրային միջոցառման անցկացման կազմակերպիչներին և ՀՀ կառավարությանն
առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: