«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011558
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 նոյեմբերի 2011 թ. |
թիվ 325-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ճշգրտել վարկային կազմակերպությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգի 14-ում (այսուհետ` Կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 5-րդ, 7-րդ, 10.1-րդ, 11-րդ կետերի «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի» բառերը փոխարինել «ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը» բառերով:
2) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 8-րդ կետում`
ա. «, արժութային սվոպ» բառերը հանել,
բ. «կամ արժույթի մեծությունը» բառերը հանել,
գ. «կամ սվոպ» բառերը հանել,
դ. «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:
3) Կանոնակարգ 14-ի 23-րդ կետի աղյուսակի 9-րդ կետում
ա. «արժութային սվոպով վաճառված արժույթ» բառերը հանել,
բ. «կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությունը» բառերը հանել:
4) Կանոնակարգ 14-ի 43-րդ կետում «այնպես էլ առանց դրանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|