Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

9 ապրիլի 2015 թվականի N 15

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման (15.01.2015 թ.-31.03.2015 թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 9-ի նիստի N 15
արձանագրային որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման (15.01.2015 – 31.03.2015 թ. ժամանակահատվածում) կատարման ենթակա թվով 19 կետերից 2015 թվականի ապրիլի 7-ի դրությամբ կատարվել են բոլոր կետերը (աղյուսակը Ձև Վ -7.15):

ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ցանկի 19 կետից 2-ը, կամ 10.5%-ը ուշացումով են կատարվել, այդ թվում՝ 4-10 օր ուշացումով՝ 1 կետ, 30 օրվանից ավելի ուշացումով՝ 1 կետ:

 ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կետերի ցանկը, որոնք կատարվել են ուշացումով, ներկայացված են N 1 աղյուսակում:

Աղյուսակ N 1

 

15.01.2015 թ. – 31.03.2015 թ. ժամանակահատվածում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի այն կետերի ցանկը, որոնք ուշացումով են կատարվել

 

ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ

Ծրագրի կետերի քանակը

Ծրագրի կետերի համարներ

Հիմք

N 1 հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2

69

70

022/9391-15

022/9391-15

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան