Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2011 թվականի N 222-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 06 ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` ապրանքների ամբողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2011 թվականի դեկտեմբերի 20-ը:

(1-ին կետը փոփ. 17.06.11 N 814-Ն, 01.09.11 N 1263-Ն, 17.11.11 N 1615-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.11.2011, N 1615-Ն 01.12.2011, N 222-Ն
01.09.2011, N 1263-Ն 15.09.2011, N 222-Ն
17.06.2011, N 814-Ն 30.06.2011, N 222-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան