Գլխավոր տեղեկություն
Համար
N 1762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.1674
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 5 հավելվածում`

ա. 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության»,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.»,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

դ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության»,

ե. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

զ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության»,

է. 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության»,

ը. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության»,

թ) 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության».

2) որոշման N 8 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

 «

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Հաստիքային միավորը

Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1.

Սոցիալական աշխատող

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

2.

Հոգեբան

1

յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

3.

Իրավախորհրդատու

1

յուրաքանչյուր 700 հաճախորդի հաշվարկով

4.

Բժիշկ

1

յուրաքանչյուր 150 հաճախորդի հաշվարկով

5.

Բուժքույր

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով

6.

Սոցիալական սպասարկող

1

յուրաքանչյուր 15 հաճախորդի հաշվարկով

7.

Խմբավար

1

յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով կամ մեկ աշխատախմբի հաշվարկով

».

3) որոշման N 9 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


 

«Հավելված N 9
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 31-ի N 730-Ն որոշման

 

Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ

 «

NN
ը/կ

Պաշտոնի անվանումը

Հաստիքային միավորը

Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի

1.

Սոցիալական աշխատող

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

2.

Հոգեբան

1

յուրաքանչյուր 100 հաճախորդի հաշվարկով

3.

Բժիշկ (թերապևտ)

1

յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով

4.

Բուժքույր

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

5.

Խմբավար

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

6.

Էրգոթերապևտ կամ արտթերապևտ

1

յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 19
Երևան