Գլխավոր տեղեկություն
Համար
N 1801-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2012-16.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1697.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1801-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 908-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 310-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 908-Ն և 2005 թվականի մարտի 3-ի «Համայնքային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 310-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

2. Ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով, արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

3. Մտավոր հետամնացություն

4. Ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն

5. Թոքերի տուբերկուլյոզ (ակտիվ շրջանում)

6. Էպիլեպսիա (ընկնավորություն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան