Գլխավոր տեղեկություն
Համար
N 1608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1594
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1608-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ և կացության քարտ ստանալու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտոնություններից օգտվելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. իր զավակի ծննդյան վկայականը և ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր զավակի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

2) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ամուսինն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. ամուսնության վկայականը և ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ամուսնության վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսնության վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից ամուսնու` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի զավակն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. իր ծննդյան վկայականը կամ հայրության ճանաչման վկայականը, ինչպես նաև իր ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի կամ հայրության ճանաչման վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան կամ հայրության ճանաչման վկայականներն այդ ժամանակահատվածում փոխանակվել են),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից իր ծնողի` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը.

4) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի քույրը կամ եղբայրն անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա. քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականը, ինչպես նաև քրոջ կամ եղբոր ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու դեպքում ծննդյան վկայականի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը չի ներկայացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ծննդյան վկայականն այդ ժամանակահատվածում փոխանակվել է),

բ. հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ուսումնական հաստատությունից քրոջ կամ եղբոր` Հայաստանի Հանրապետությունում սովորելու կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատելու փաստը հավաստող տեղեկանք և դրա պատճենը:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերի «ա» պարբերություններով պահանջվող փաստաթղթերի՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները չեն ներկայացվում, եթե տվյալ փաստաթղթերը տրվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից: Այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրված լինելու դեպքում ներկայացվում են նաև դրանց պատճենները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 22
Երևան