Գլխավոր տեղեկություն
Համար
N 944-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1082
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններից երեքսենյականոց 3 բնակարանները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կառուցված բնակելի տներից 4 բնակելի տները և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանները` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված` հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և չբաշխված բնակելի տներից բնակելի տուն ստացող Սպիտակ քաղաքի անօթևան ընտանիքների ցուցակը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանների նվիրատվության պայմանագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել պետական սեփականություն հանդիսացող բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքների շրջանում բնակելի տների բաշխման գործընթացն իրականացնել վիճակահանությամբ.

4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն բնակելի տների վիճակահանությամբ բաշխման արդյունքներով բնակելի տուն ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բնակարանների (բնակելի տների) բաշխման արդյունքներով բնակարան (բնակելի տուն) ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 13
Երևան

 

 

 

 Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 944-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

NN
ը/կ

Շենքի հասցեն

Բնակարանի

համարը

սենյակների թիվը

1.

Դեսին փող., N 45 շենք

բն. N 8

3 սենյակ

2.

Դեսին փող., N 47 շենք

բն. N 4

3 սենյակ

3.

Պրոմեթևս փող., N 49 շենք

բն. N 2

3 սենյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 944-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ)

N N
ը/կ

 Հասցեն

Բաշխվող բնակարանի

համարը

սենյակների թիվը

քաղ. Ստեփանավան

1.

Դեսին փող., N 45 շենք

բն. N 8

3 սենյակ

2.

Դեսին փող., N 47 շենք

բն. N 4

3 սենյակ

3.

Պրոմեթևս փող., N 49 շենք

բն. N 2

3 սենյակ

քաղ. Սպիտակ

1.

Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փող., 2-րդ փակուղի

բնակելի տուն N 2

3 սենյակ

2.

Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փող., 2-րդ փակուղի

բնակելի տուն N 5

3 սենյակ

3.

Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փող., 3-րդ փակուղի

բնակելի տուն N 2

3 սենյակ

4.

Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փող.

բնակելի տուն N 31

3 սենյակ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 944-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

N N
ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագիրը

Անձերի թիվը

Հատկացվող բնակելի տան սենյակների թիվը

1.

Արղամանյան Զորիկ Դավթի

AF 0323603

4

3 սենյակ

2.

Մարկոսյան Լարվենտ Սլավիկի

AF 0712001

4

3 սենյակ

3.

(կետն ուժը կորցրել է 01.12.11 N 1690-Ն)

(հավելվածը փոփ. 01.12.11 N 1690-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2011, N 1690-Ն 15.12.2011, N 944-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան