Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.29/30(413).1 Հոդ.1647
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2011
Ստորագրող մարմին
ԱԺ նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
տեղակալ

Ս. Նիկոյան

 

5 դեկտեմբերի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-303-Ն

 

 

Հավելված
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի
2011թ. հոկտեմբերի 28-ի
թիվ 27/1 որոշման

 

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

Հ/հ

Վերահսկողության թեմա

1.

«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն

2.

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում

2.1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
 Պետական կառավարումը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում
 Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորում

2.2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 Կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի օրինականություն և արդյունավետություն
 Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ
 Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ

2.3

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)
 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ 
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների պահպանում և զարգացում
 Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)
 Ստանդարտների մշակման ծառայություններ
 Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին
 Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագիր
 Զբոսաշրջության աջակցության ծառայություններ
 Շինարարության գնագոյացման բնագավառում մեթոդաբանական, վերլուծական և տեխնիկական ծառայություններ
 Պետական կարիքների համար ապրանքների, աշխատանքների (ծառայությունների) կողմնորոշիչ գների մեթոդական, վերլուծական և տեղեկատվական ծառայություններ
 Բելգիական Քեյ Բի Սի Էն Վի բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման ծրագիր

2.4

ՀՀ արդարադատության նախարարություն
 Քրեակատարողական ծառայություն
 Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանում
 ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում

2.5

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
 «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում
 Հանրակրթական ուսուցում (Վաղարշապատի թիվ 10, Մասիսի թիվ 5, Սևանի Խ. Աբովյանի անվան, Վանաձորի թիվ 17, Գյումրու թիվ 42, թիվ 45, Հրազդանի թիվ 13, Աշտարակի, Եղեգնաձորի և Դիլիջանի ավագ դպրոցներ)
 Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ

2.6

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
 Ավտոճանապարհների պահպանում և շահագործում
 Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններ
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործում

2.7

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
 Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում
 Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում, ընթացիկ նորոգում, պահպանում, շահագործում, գրունտային ջրերի մակարդակի և որակի որոշման աշխատանքներ

3.

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված անշարժ և շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման օրինականություն և արդյունավետություն (Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի հետ)

4.

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական վարույթ հարուցելու, իրականացնելու, ինչպես նաև տուգանքների վճարման գործընթացի օրինականություն և արդյունավետություն

5.

Երևան համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, հողերի կառավարման, օտարման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման օրինականություն և արդյունավետություն

6.

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակներ և ընկերություններ

6.1

«Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.2

«Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.3

«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.4

«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.5

«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.6

«Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

6.7

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան