ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Նիկոյան |
5 դեկտեմբերի 2011 թվականի, |
Հավելված |
ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Հ/հ |
Վերահսկողության թեմա |
1. |
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
2. |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում |
2.1 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2.2 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2.3 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.4 |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2.5 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2.6 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2.7 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
3. |
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազային հատկացված անշարժ և շարժական գույքի, օբյեկտների, հողային տարածքների օգտագործման օրինականություն և արդյունավետություն (Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի հետ) |
4. |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական վարույթ հարուցելու, իրականացնելու, ինչպես նաև տուգանքների վճարման գործընթացի օրինականություն և արդյունավետություն |
5. |
Երևան համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման, հողերի կառավարման, օտարման, ինչպես նաև կառուցապատման, անհատույց (մշտական կամ ժամանակավոր) և վարձակալության իրավունքով օգտագործման օրինականություն և արդյունավետություն |
6. |
Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակներ և ընկերություններ |
6.1 |
«Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.2 |
«Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.3 |
«Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.4 |
«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.5 |
«Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.6 |
«Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
6.7 |
«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն |