Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-02.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/5(484) Հոդ.82.13
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
05.02.2014
Ստորագրող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 4-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ

 

24 դեկտեմբերի 2013 թ.  N 1191-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարար

 

Ա. Երիցյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 4-Ն

և  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ  1191-Ն

համատեղ հրամանով

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Գործառույթը՝ Արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպում և իրականացում։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշում, ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի N 592 որոշում, ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված
խախ-տումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Բնակչության տարհանման
պլանավորում և կազմակերպում.
Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված համայնքային տարհանման հանձնաժողով, տարհանման հանձնաժողովի հաստատված կանոնադրություն, տարհանման հանձնաժողովի կողմից մշակված տարհանման պլան

           

2. Տարհանված բնակչության կենսաապահովում.
Բնակչության կենսաապահովման գործընթացների նախապատրաստման միջոցառումների պլան

           

3. Բնակչության պատսպարման իրականացում.
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարման համար նախապես մշակված և հաստատված ամրագրման պլան, պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությանը պատսպարելու նպատակով՝ պարզագույն թաքստոցների կառուցման համար համայնքի ղեկավարի կողմից հաստատված պլան

           

4. Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանություն.
Համայնքի ղեկավարի կողմից մշակված, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված, համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլան

           

5. Ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի իրականացման համար՝ պլանների համակողմանի ապահովման մասին հայտերի ներկայացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

           

6. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերի` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ պլանում ներգրավված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմված արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ

           

3. Գործառույթը` Համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման կազմակերպում։

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը` «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված
խախ-տումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության փրկարար ծառայության (ԱԻՆ ՓԾ) համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ մշակված` ՀՀ ԱԻՆ ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ համաձայնեցված, ՀՀ համայնքի ղեկավարի կողմից հաստատված, հունվարի 1-ի դրությամբ ճշտված ՀՀ համայնքի քաղաքացիական պաշտպանության պլան, համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլան

           

5. Գործառույթը` Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների և կազմավորումների ստեղծում։

6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը` «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշում, ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1532-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված
խախ-տումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահման-
ված ժամկետները

1. Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության համայնքային հետևյալ ծառայությունները.

1) կապի և ազդարարման,

2) ինժեներական,

3) բժշկական,

4) տրանսպորտային,

5) առևտրի և սննդի,

6) էներգետիկայի և լուսաքողարկման,

7) բույսերի և կենդանիների պաշտպանության,

8) հասարակական կարգի պահպանման,

9) նյութատեխնիկական
մատակարարման,

10) կոմունալ-տեխնիկական`
բնակչության հատուկ սպասարկումների:
Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների հաստատված կանոնադրություններ

           

Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության համայնքային կազմավորումներ (անհրաժեշտության դեպքում)

           

7. Գործառույթը` Համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպում։

8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը` «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված
խախ-տումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտ-նաբերված խախ-տումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքների ղեկավարների
կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների կատարման հայտերի ներկայացում, սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի առկայություն

           

2. Համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառում