Գլխավոր տեղեկություն
Համար
N 1590-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1590-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 5 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
 նոյեմբերի 10-ի N 1590-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ դասական աճուրդով օտարման ենթակա 5 միավոր տրանսպորտային միջոցի

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Պետ-համարանիշը

Թողարկման
տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը (դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

 70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

     

1.

ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ 260 E

011 ՕՏ 01

1990 թ.

1329000

1329000

18000

2.

ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՑ 230 E

014 ՕՏ 01

1990 թ.

1313000

1313000

18000

3.

ԳԱԶ -31029

111 ՕՏ 01

1996 թ.

819000

819000

18000

4.

ԳԱԶ -311000

009 ՕՏ 01

2002 թ.

1421000

1421000

18000

5.

ԳԱԶ -311000

005 ՕՏ 01

2003 թ.

1574000

1574000

18000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան