ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1914-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման գինը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1630-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված գինը կիրառվում է մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի համար:
2.2. 2012 թվականի մայիսի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի մեկ էջի ձեռքբերման գինը սահմանել 25 դրամ:
2.3. Սահմանել, որ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ձեռք բերված հարկային հաշիվների ձևերով հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 13 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|