Գլխավոր տեղեկություն
Համար
N 1717-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.23/70(873).1 Հոդ.1645.22
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1717-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կտրոնի պատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականին հատկացնել 4,800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տպագրության աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2011 թվականին հատկացնել 65,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կտրոնի տպագրության ծառայությունների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 1-ի N 1717-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գնման առարկայի

Գումարի փոփոխությունը
(հազ. դրամ)
(ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

ՀՀ ֆինանսների նախարարություն

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Տպագիր արտադրանքի տպագրման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

4,800.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 1-ի N 1717-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գնման առարկայի

Գումարի փոփոխությունը
(հազ. դրամ)
(ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Հրատարակչական այլ գործունեություն

ՇՀ

դրամ

260,000.0

65,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 1-ի N 1717-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշներ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Տպագիր արտադրանքի տպագրման ծառայություններ

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության տեխզննության կտրոնների տպագրման և հատկացման ծառայություններ

Ը001

ԱԾ03

Քանակական

Տրամադրված տեխզննության կտրոնների թիվը

100.000

X

Որակական

Մշակված չէ

 

X

Ժամկետայնության

Մշակված չէ

 

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

4,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Քաղաքականության մշակման, պլանավորման, բյուջետավորման, ֆինանսական կառավարման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական ֆինանսների արդյունավետ կառավարում. նպաստում է ՀՀ ֆինանսների նախարարության մյուս ծրագրերի արդյունավետ իրագործմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» կառավարչական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 1-ի N 1717-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշներ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ

Նկարագրությունը
Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի հրապարակում, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տպագրություն

Ը003

ԱԾ01

Քանակական

ՀՀ մուտքի արտոնագրերի տպագրություն (հատ)

260.000

X

Որակական

Մշակված չէ

 

X

Ժամկետայնության

Մշակված չէ

 

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

65,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 Տեղեկատվական և տպագրական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջազգային պայմանագրերի իրազեկության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն մրցույթով ընտրված կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան