Գլխավոր տեղեկություն
Համար
N 1045-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.11.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1045-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համագումարին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 7-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Դավթյանինը և Վ. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Աշոտյանինը, Լ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

(3-րդ կետը լրաց. 14.11.11 N 1069-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Զաքարյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի նոյեմբերի 7-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ նոյեմբերի 8-ին՝ Բրյուսել-Երևան երթուղիներով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 նոյեմբերի 3-ի N 1045-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

 

- ՀՀ վարչապետ
  

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի
  ղեկավար
 

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար
 

Ա. Զաքարյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
  (համաձայնությամբ)
 

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի
  արտաքին կապերի վարչության պետ
 

Ա. Անանյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի
   արտաքին կապերի վարչության
   արարողակարգի բաժնի վարիչ
 

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

 

Վ. Մկրտչյան

- թարգմանիչ
 

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության
  ծառայության աշխատող
 

Ա. Դավթյան

- ՀՀ պետական պահպանության
  ծառայության աշխատող
 

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների
  վերլուծական-տեղեկատվական
  կենտրոն» պետական ոչ առևտրային
  կազմակերպության օպերատոր
 

Հ. Բաբայան

- «Տնտեսական բարեփոխումների
  վերլուծական-տեղեկատվական
  կենտրոն» պետական ոչ առևտրային
  կազմակերպության լուսանկարիչ
 

Ա. Պետրոսյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր»
  ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
 

Տ. Բաբայան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր»
  ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

 

(Հավելվածը լրաց. 14.11.11 N 1069-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան