Basic information
Number
N 969-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.674
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.07.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.07.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.07.2002
Effective date
01.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 969-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 463 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրի մասին» N 775 որոշմամբ հավանության արժանացած ծրագրով Երևանի «Կասկադ» համալիրին հարող հատվածի պետական սեփականության հողերի բնակելի ու հասարակական կառուցապատման նպատակով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան հատվածի պետական սեփականության հողերի (5,04 հեկտար) վարձակալության իրավունքի՝ հետագա գնման իրավունքով, աճուրդային վաճառքն իրականացնել առանձին հողամասերով՝ հողամասերի չափերի որոշման իրավասությունը վերապահելով Երևանի քաղաքապետին, և աճուրդից գոյացած միջոցներն ուղղել «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրի իրականացմանը։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող տարածքում ընդգրկված պետական սեփականության հողերն աճուրդով վաճառելու մասին» N 463 որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանները հաստատելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

հանել որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի «Կասկադ» համալիրին հարող պետական սեփականության հողերի աճուրդային վաճառքի պայմանների 1-ին կետի երկրորդ նախադասությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 10
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation