Basic information
Number
N 1533-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.04.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.07.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2015
Effective date
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 1533-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով 2013 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի N 1046-Ա որոշման հիման վրա տրամադրված 98,166,328,355 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 106,175,637,355 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձնի 98,166,328,355 դրամ անվանական արժեքով, KB-13 սերիայի, 00026 համարակալմամբ, 18.10.2013 թ. կազմման գանձապետական հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

քաղ. Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation