Գլխավոր տեղեկություն
Համար
N 1711-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1711-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված 20,000.000 դրամի չափով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի համար անշարժ գույքի գնման գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և քաղաքացի Էդուարդ Բաղդասարի Գալստյանի միջև 2011 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետի հիման վրա ապահովել պայմանագրի ֆինանսավորումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 8
Երևան